Յակով Զևին
Յակով Զևին Яков Давидович Зевин | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1888 |
Ծննդավայր | Կրասնոպոլյե, Cherikovsky County, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1918[1] (30 տարեկան) |
Մահվան վայր | Թուրքմենբաշի, Խորհրդային Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Nadezhda Nikolaevna Kolesnikova? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Yakov Zevin Վիքիպահեստում |
Զևին Յակով Դավիդովիչ (հունիսի 21, 1888, Կրասնոպոլյե, Cherikovsky County, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1918[1], Թուրքմենբաշի, Խորհրդային Ռուսաստան), հեղափոխական գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1904 թվականից։
Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել է։ 1912 թ. եղել է ՌՍԴԲԿ VI (Պրահայի) կոնֆերանսի մենշևիկ-կուսակցականների պատգամավորը։ Կոնֆերանսից հետո անցել է բոլշևիկների կողմը։ 1915 թվականին ընտրվել է Բաքվի բոլշևիկյան կոմիտեի անդամ։ Փետրվարյան հեղափոխությունից հետո (1917) աշխատել է Մոսկվայի բանվորների դեպուտատների սովետում, 1917 թ. օգոստոսից՝ Բաքվի նավթարդյունաբերական բանվորական միությունում։ Զևինը Ադրբեջանում սովետական իշխանության հաստատման համար պայքարի և Բաքվի կոմունայի կազմակերպիչներից մեկն է։ 1918 թ. եղել է աշխատանքի ժողկոմ (Բաքվի ԺԿՄ-ում)։ Գնդակահարվել է Բաքվի 26 կոմիսարների հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Зевин Яков Давидович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 687)։ |