Միկոլա Բաժան
Միկոլա Բաժան ուկրաիներեն՝ Микола Бажан | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 9), 1904 |
Ծննդավայր | Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1983[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, գրող, քաղաքական գործիչ և հրապարակախոս |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Ուկրաինական պետություն, Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Ժանրեր | բանաստեղծություն և քնարապատմողական |
Գրական ուղղություններ | ֆուտուրիզմ և սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Միկոլա Բաժան Վիքիքաղվածքում | |
Mykola Bazhan Վիքիպահեստում |
Միկոլա Պլատոնովիչ Բաժան (ուկրաիներեն՝ Микола Платонович Бажан) (սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 9), 1904, Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1983[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ։ Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1951), Ուկրաինական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ Սոցալիստական աշխատանքի հերոս (1974)։
Սովորել է Ումանի գիմնազիայում, 1921 թվականից՝ Կիևի արտաքին կապերի ինստիտուտում, ապա՝ Արտաքին հարաբերությունների ինստիտուտում։ Տպագրվել է 1923 թվականից. առաջին բանաստեղծությունները տպագրվել են Կիևի «Բոլշևիկ» թերթում[2]։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տասնյոթերորդ պարեկը» (1926), արտացոլում է քաղաքացիական կռիվները։ Բաժանի ստեղծագործությունների մեջ հատուկ տեղ է գրավում Սերգեյ Կիրովին նվիրված «Անմահություն» (1937) պոեմ–եռերգությունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին խմբագրել է «Զա Ռադյանսկու Ուկրաինու» («Հանուն Սովետական Ուկրաինայի») թերթը՝ օկուպացված շրջանների բնակչության համար։ Այդ տարիների նրա «Երդում» (1941) ժողովածուն, «Դանիիլ Հալիցկի» պոեմը (1942) և «Ստալինգրադյան տետրակ» գիրքը (1943) արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի (1946)։
1943-1948 թվականներին եղել է Ուկրաինական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։ Բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և ՈՒԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
1953-1959 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների միության նախագահ։
Ուկրաիներեն է թարգմանել Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը», Դ. Գուրամաշվիլու, Ա. Նավոիի, Ալեքսանդր Պուշկինի, Ռ. Թագորի, Ռայներ Մարիա Ռիլկեի և շատ այլ բանաստեղծների ստեղծագործություններ։
Պարգևատրվել է Լենինի չորս շքանշանով, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի, Տարաս Շևչենկոյի և Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակների դափնեկիր է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկոլա Բաժան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկոլա Բաժան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 222)։ |
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 23 մահեր
- 1983 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ուկրաինացի թարգմանիչներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ
- Ուկրաինացի գրողներ
- Ուկրաինացի խմբագիրներ
- Ուկրաինացի լրագրողներ
- Ուկրաինացի սցենարիստներ
- ԽՄԿԿ 21-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 20-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով