Մեհմեդ I
Մեհմեդ I | |
---|---|
Ծնվել է՝ | 1386 |
Ծննդավայր | Բուրսա, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է՝ | մայիսի 26, 1421[2] |
Վախճանի վայր | Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն |
Yeşil Türbe | |
Տոհմ | Օսմանյան |
կառավարիչ | |
Հայր | Բայազիդ I |
Մայր | Դևլեթ Հաթուն |
Երեխաներ | Մուրադ II, Քյուչուկ Մուստաֆա, Selçuk Hatun? և Sultan Hatun? |
Հավատք | իսլամ |
Ստորագրություն |
Մուհամմեդ I (օսմ. محمد اول — Mehmed-i evvel, թուրքերեն՝ Birinci Mehmet, Çelebi Mehmet, 1386, Բուրսա, Օսմանյան կայսրություն[1] - մայիսի 26, 1421[2], Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1413 - 1421 թթ.։
Բայազիդ I-ի որդին է։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուհամմեդը ծնվել է 1386 կամ 1387 թվականին։ Նա սուլթան Բայազիդ I-ի և նրա կանացնից մեկի`Դեվլեթփ Խաթունի չորրորդ որդին է[3]։ Երբ Մուհամմեդը դարձավ պատանի, 1399 թվականին, նրան ուղարկեցին փորձառություն ձեռք բերել որպես նահանգապետ Ռամ Եալեթում (կենտրոնական Անատոլիայի հյուսիսային մասում), որը վերջերս նվաճվել էր Էրետնացիներից[4]։
1402 թվականին նրա հայր Բայազիդը պարտություն կրեց Անկարայի ճակատամարտում թուրք մոնղոլական նվաճող Լենկթեմուրի կողմից։ Նրա եղբայրները (բացառությամբ Մուստաֆայի, ով շրջապատվեց և գերի ընկավ Բայազիդի հետ և քշվեցին Սամարղանդ) փրկվեցին մարտի դաշտից։ Մուհամմեդը նույնպես փրկվեց Բայազիդ փաշայի կողմից, ով իր հետ տարավ նրան հայրենի Ամասիա քաղաք։ Մուհամմեդը ավելի ուշ Բայազիդ փաշային դարձրեց իր գլխավոր վեզիրը (1413–1421):
Օսմանյան կայրությունը վաղ շրջանում չուներ ժառանգության կանոն և համաձայն թուրքական ավանդույթի Բայազիդի յուրաքանչյուր որդի կարող էր դառնալ սուլթան[5]։ Մուհամմեդի ավագ եղբայրներից Էրտագրյուլը մահացել էր 1400 թվականին, մյուս որդուն` Մուստաֆային գերևարել էր Լենկթեմուրը։ Չհաշված մյուս անչափահաս երեխաներին մնացել էին չորս այսպես կոչված Չելեբի, ինչպես կոչվում էին արքայազները Օսմանյան կայսրությունում` Մուհամմեդը, Սուլեյմանը, Իզան և Մուսան, որոնցից մեկը պետք է տիրանար գահին[5]։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթելով Միջթագավորությունում, Մուհամմեդը իրեն հռչակեց սուլթան Թրակիայի Ադրիանապոլիս քաղաքում, որը տեղակայված էր կայրության եվրոպական հատվածում (տարածք, որը միավորում էր կայրության անատոլիական և եվրոկան մասերը։ Կոստանդնուպոլիսը և նրան հարող տարածքը դեռ մնում էր Բյուզանդական կայսրության տիրապետության տակ։ Նա ամրապնդեց իր իշխանությունը` դարձնելով Ադրիանապոլիսը ամենակարևոր քաղաքը երկու մայրաքաղաքների մեջ, նա նվաճեց Ալբանիայի մի մասը, Կիլիկիայի հայկական թագավորությունը Մամլուքներից։ Իր ձեռքբերումների շնորհիվ Մուհամմեդին կոչեցին Օսմանյան կայսրության «երկրորդ հիմնադիր»։
Մուհամմեդի գահակալության սկզբից քիչ անց, նրա եղբայր Մուստաֆա Չելեբին, ով գերի էր Սամարղանդում իր հոր հետ, վերադառնալով, անատոլիա խնդրեց Մուհամմեդին կիսել կայսրությունը իր հետ։ Մուհամմեդը մերժեց նրան և հանդիպեց Մուստաֆայի զորքի դեմ և հեշտությամբ հաղթեց նրանց։ Մուստաֆան դիմեց բյուզանդական Սալոնիկ քաղաքի օգությանը, սակայն Մուհամմեդի հետ պայմանագիր կնքելով Բյուզանդիայի կայսր Մանուել II-ը աքսորեց Մուսաֆային Լեմնոս կղզի։
Սակայն Մեհմեդը դեռևս ուներ ուներ մի քանի խնդիր, առաջինը իր զարմիկ Օրհանի խնդիրն էր, ով իրեն համարում էր գահի ժառանգորդ ինչպես իր եղբայրները։ Նրան կարողացել էր իր կողմը քաշել Մանուել II-ը, ով ցանկանում էր Օրհանին օգտագործել Մեհմեդի դեմ, սակայն սուլթանը իմացավ Օրհանի դավադրության մասին և հրամայեց նրան կուրացնել, ինչը ընդունված էր բյուզանդացիների մոտ։
Անկարայի ճակատամարտի և այլ քաղաքացիական պատերազմների պատճառով կայսրության բնակչությունը դարձավ անկայուն և հուսալքված։ Հզոր հասարակական և կրոնական շարժումներ առաջացան կայսրության տարածքներում և վտանգավոր դարձան։ Շարժումը ստեղծվեց Շեյխ Բեդրեդինի (1359–1420) կողմից, ով հայտնի մուսուլման աստվածաբան էր։ Նա Ուլեմայից էր, մայրը հույն էր, իսկ հայրը մուսուլման։ Մեհմեդի եղբայր Մուսան Բեդրեդինին դարձրել էր իր բանակ «քադի» կամ գլխավոր դատավոր։ Բեդերդինը հիմնեց ժողովրդական կրոնական շարժում օսմանյան սուլթանությունում[6]։ Հաջողությամբ զարգացերց ժողովրդական սոցիալական հեղափոխության և սինկրետիզմ կայսրության տարբեր կրոնական հատվածներում։ Բեդրեդինի շարժումը սկսվեց կայսրության եվրոպական հատվածից և սփռվեց դեպի արևմտյան Անատոլիա։
1416 թվականին Շեյխ Բեդրեդինը սկսեց գահի դեմ իր ապստամբությունը։ Չորս տարի պատերազմելուց հետո պարտություն կրեց Մեհմեդի գլխավոր վեզիր Բայազիդ փաշայի կողմից և կախաղան բարձրացվեց Սերեսում 1920 թվականին[6]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեհմեդ I-ի գահակալությունը ավարտվեց նրա մահվանով։ Նա գահակալեց ընդամենը ութ տարի, սակայն նա իր եղբայներից ամենահզորը գտնվեց, ով կայսրության այս ծանր ժամանակներում կարողացավ վերամիավորել կայսրությունը։
Նա թաղված է Բուրսայում իր կողմից կառուցված դամբարանում, քիչ հեռո նույն իր կողմից կառուցված մզկիթից։ Մեհմեդը նաև ավարտին հասցերց մեկ այլ մզկիթ Բուրսայում, որը սկսել էր իր պապ Մուրադ I-ը, սակայն աշխատանքները դադարեցրել էր Բայազիդ I-ը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #124832911 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ İnalcık, 1991, էջ 973
- ↑ İnalcık, 1991, էջեր 973–974
- ↑ 5,0 5,1 İnalcık, 1991, էջ 974
- ↑ 6,0 6,1 Europe and the Islamic World: A History. p. 128.Tolan, John. Princeton university Press. (2013) ISBN 978-0-691-14705-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ I» հոդվածին։ |
|
|