Մարկ Լեկարբո
Մարկ Լեկարբո | |
---|---|
Ծնվել է | 1570[1] |
Ծննդավայր | Վերվեն |
Վախճանվել է | 1641[2] |
Վախճանի վայր | Պրել է Բով |
Մասնագիտություն | բանաստեղծ, պատմաբան, փաստաբան, ճանապարհորդ հետազոտող, իրավաբան, գրող և ճանապարհորդ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Marc Lescarbot Վիքիպահեստում |
Մարկ Լեկարբո (ֆր.՝ Marc Lescarbot, 1570[1], Վերվեն - 1641[2], Պրել է Բով[3]), 16-17-րդ դարերի ֆրանսիացի գրող, բանաստեղծ, ուղեգրությունների հեղինակ, թատերագիր, իրավագետ։ Առավելապես համբավվել է իր «Նոր Ֆրանսիայի պատմություն» (Histoire de la Nouvelle-France, 1609) աշխատությամբ, որի հիմքում ընկած են 1606–1607 թվականներին Աքադիայում իրականացրած գիտարշավի ընթացքում ստացած տպավորությունները և Հյուսիսային Ամերիկայում ֆրանսիացիների կատարած հայտնագործությունները։ Կանադայի պատմության մեջ առաջին նշանակալից գրքերից մեկը համարվող այդ աշխատությունը կարճ ժամանակում միմյանց հաջորդած երեք հրատարակություն է ունեցել, 17-րդ դարի սկզբին թարգմանվել ու տպագրվել է նաև գերմաներեն ու անգլերեն։
Լեկարբոն հեղինակել է նաև բազմաթիվ բանաստեղծություններ ու պոեմներ։ Նրա Théâtre de Neptune խորագիրը կրող չափածո դրաման, որն առաջին անգամ բեմականացվել է Պորտ Ռոյալում, ֆրանսիացիների պնդմամբ՝ համարվում է եվրոպական առաջին թատերական աշխատանքը Հյուսիսային Ամերիկայի ոչ իսպանական տարածքներում (Նոր Իսպանիայում միսիոներները թատերական բեմադրություններ են իրականացրել ավելի վաղ)։
Հենրի Բիգարը (Henry P. Biggar) Մարկ Լեկարբոյին անվանել է «ֆրանսիացի Հաքլյույթ»՝ համեմատելով անգլիացի նշանավոր աշխարհագրագետ Ռիչարդ Հաքլյույթի հետ, որը արժեքավոր աշխատություններ է հեղինակել Ամերիկայում անգլիացիների կատարած հայտնագործությունների մասին[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նոր Ֆրանսիայի մուսաները» բանաստեղծական ժողովածու (1606). համարվում է Կանադայում և ընդհանրապես ամբողջ Հյուսիսային Ամերիկայում ստեղծված առաջին բանաստեղծական ժողովածուն։ Որպես բանաստեղծ՝ Լեկարբոն գտնվել է Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի նշանավոր պոետ Պիեռ Ռոնսարի ազդեցության տակ։
- «Նոր Ֆրանսիայի պատմություն» (1609). ներկայացրել է ֆրանսիացի ճանապարհորդների ��այտնագործությունները Կանադայում, Լուիզիանայում, Բրազիլիայում, հանգամանորեն պատմել Աքադիայի գաղութացման մասին, որին ինքն էլ է մասնակցել։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Discours pour la Paix. Harangue d'action de grâces. Poèmes pour la Paix, écrits composés lors de la Paix de Vervins en 1598
- Adieu à la France, en vers, 1606[5]
- Le Théâtre de Neptune, 1607
- La Défaite des Amouchiquois, en vers, 1607
- Histoire de la Nouvelle-France, 1609, suivie de deux nouvelle éditions en 1611-1612[6] ·[7] et 1617-1618[5]
- Les Muses de la Nouvelle-France, pièces en vers qui suivent les différentes éditions de son Histoire de la Nouvelle-France (1612)[8]
- Tableau de la Suisse, en vers et prose, 1618
- La Chasse aux Anglais, en vers, 1629
- La Victoire du Roy, en vers, 1629
- Le Roy d'armes, ou l'art de bien former... (1640)[9]
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Discours de l'Origine des Russiens, 1599
- Discours véritable de la Réunion des Églises, 1599
- Histoire merveilleuse de l'abstinence triennale d'une fille de Confolens, 1602
- Le Guide des Curés, traduction des Instruciones Pastorum de Charles Borromée, dédiée à Geoffroy de Billy, « son nouveau protecteur et révérend père en Dieu », 1613[10].
Վերահրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marc Lescarbot, Poésies et opuscules sur la Nouvelle-France, éd. Marie-Christine Pioffet et Isabelle Lachance, Montréal, Nota bene, 2014, 393 p.
- Marc Lescarbot, Voyages en Acadie (1604-1607), éd. Marie-Christine Pioffet, Paris, PUPS, 2007, 587 p.
- Marc Lescarbot, Les Muses de la Nouvelle-France, éd. Bernard Emont, Paris, L'Harmattan, 2004.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․) — Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
- ↑ Herbermann, Charles, ed. (1913). Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company., accessed 2 Wednesday 2011 .
- ↑ Henry P. Biggar: The French Hakluyt; Marc Lescarbot of Vervins. In: The American Historical Review 6, 1901, S. 670–692 (online).
- ↑ 5,0 5,1 https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k1095053.r=Marc%20Lescarbot
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k109507v.r=Marc%20Lescarbot
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b2000112d.r=Marc%20Lescarbot
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k72805t.r=Marc%20Lescarbot
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k6391576k.r=Marc%20Lescarbot
- ↑ Bernard Emont, Marc Lescarbot: mythes et rêves fondateurs de la nouvelle-France : avec une biographie nouvelle de l'auteur, L'Harmattan, 2002, P..
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Thomas Pfeiffer: Marc Lescarbot. Pionnier de la Nouvelle-France. L'Harmattan, Paris 2012.
- Eugene Benson, Renate Benson, Jerry Wasserman, Harriette Taber Richardson: Spectacle of Empire. Marc Lescarbot's Theatre of Neptune in New France, Talonbooks, Vancouver 2006.
- Henry P. Biggar: The French Hakluyt; Marc Lescarbot of Vervins. In: The American Historical Review 6, 1901, S. 670–692 (online).
- Lescarbot, Marc Արխիվացված 2013-06-06 Wayback Machine, in: Canadian Encyclopedia
- Noua Francia: Gründliche History Von Erfündung der grossen Landschafft Noua Francia, oder New Franckreich genannt, auch von den Sitten vnd Beschaffenheit derselben wilden Völcker; Auß einem zu Pariß gedruckten Französischen Buch summarischer weiß ins Teutsch gebracht, Augsburg 1613. Digitalisat der Bayerischen Staatsbibliothek
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marc Lescarbotի գործերը Գուտենբերգ նախագծում
- The Conversion of the Savages (1610) by Lescarbot Արխիվացված 2015-02-19 Wayback Machine
- History of New France by Lescarbot
- A text of The Theatre of Neptune (in French)
- Theatre 400, planners of Neptune revival, Atlantic Fringe
- Sinking Neptune
- L. W. Grant's English Translation of A History of New France (Volume 1)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Լեկարբո» հոդվածին։ |
|