Jump to content

Մարկոս Բրուտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարկոս Բրուտոս (այլ կիրառումներ)
Մարկոս Բրուտոս
 
Կուսակցություն՝ օպտիմատներ
Մասնագիտություն՝ փիլիսոփա, բանաստեղծ և Հին հռոմեական քաղաքական գործիչ
Ծննդյան օր մոտ մ. թ. ա. 85[1]
Ծննդավայր անհայտ, Հռոմեական Հանրապետություն
Վախճանի օր հոկտեմբերի 23, մ. թ. ա. 42[2]
Վախճանի վայր Ֆիլիպի, Macedonia, Հռոմեական Հանրապետություն
Դինաստիա Junii Bruti?
Քաղաքացիություն Հին Հռոմ
Հայր Մարկոս Յունիոս Բրուտոս ավագ[3][1][1] և Quintus Servilius Caepio?[3]
Մայր Սերբիլիա Ցեպիոնիս[1][1] և Hortensia?[4]
Ամուսին Claudia?[1][1] և Պորցիա Կատոնա[1][1]

Մարկոս Յունիոս Բրուտոս (լատին․՝ Marcus Junius Brutus, մոտ մ. թ. ա. 85[1], անհայտ, Հռոմեական Հանրապետություն - հոկտեմբերի 23, մ. թ. ա. 42[2], Ֆիլիպի, Macedonia, Հռոմեական Հանրապետություն), հռոմեական քաղաքական և ռազմական գործիչ Յունիոսների պլեյբեյական ցեղից, առաջին հերթին հայտնի է որպես Հուլիոս Կեսարին սպանող։ Իր կարիերայի վաղ փուլերում՝ 50-ականներին Ք․ա․, նա հայտնի խոսնակ էր և ստացել էր Princeps iuventutis- «առաջինը երիտասարդների մեջ» պատվավոր կոչումը։ Կեսարի և Պոմպեոսի միջև քաղաքացիական պատերազմի ժամանակ Բրուտոսը անցնում է վերջինիս կողմը (Ք․ա․49 թվական )։ Ֆերսալի ճակատամարտից հետո անցնում է Կեսարի կողմը և կարևոր տեղ է զբաղեցնում նրա շրջապատի մեջ։ Ք․ա․ 44 թվականին ստանում է պրետորի պաշտոնը և պետք է դառնար կոնսուլ 41 թվականին։ Չնայած Կեսարի հետ այդ սերտ հարաբերություններին (որոշ աղբյուրներ հայտնում են, որ Գայոս Հուլիոս Կեսարը կարող էր լինել նրա հայրը[5]), Բրուտոսը դարձել է բռնապետի սպանության կազմակերպիչներից և անմիջական մասնակիցներից մեկը, որը տեղի է ունեցել Ք․ ա․ 44 թվականի մարտի 15-ին։ Դավադիրների նպատակն էր հանրապետության վերականգնումը։ Բայց նրանք չստացան աջակցություն Հռոմում և ստիպված էին հեռանալ Իտալիայից։ Բրուտոսը մեկնում է Մակեդոնիա, որտեղ նա հավաքում է բանակ Կեսարի քաղաքական հետնորդների՝ Մարկոս Անտոնիոսի և Օկտավիանոս Կեսարի հետ պայքարելու համար։ Միանալով Գայոս Կասիոս Լոնգինոսի հետ Ք․ա․ 42 թվականի նոյեմբերին նա ճակատամարտում է Ֆիլիպներում, պարտություն է կրում և զոհվում[6]։ Արևմտյան մշակույթում Բրուտոսը դարձավ դավաճանության խորհրդանիշ։

Բրուտոսի կերպարը գեղարվեստական ստեղծագործություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Digital Prosopography of the Roman Republic
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 http://journals.openedition.org/transtexts/492
  4. Treggiari S. Servilia and her Family
  5. Плутарх, Катон Младший, 24
  6. Պլուտարքոս։ Բրուտոս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Բրուտոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 580