Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիոն Կոտիար (ֆր.՝ Marion Cotillard, սեպտեմբերի 30, 1975(1975-09-30)[2][3][4][…], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի դերասանուհի։ 2007 թվականին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում «La Vie en Rose» ֆիլմի համար, որում մարմնավորել է Էդիթ Պիաֆին։ Նույն դերի համար նա արժանացել է Ոսկե գլոբուսի՝ «Լավագույն դերասանուհի» (կոմեդիա կամ մյուզիքլ) անվանակարգում։
Մարիոն Կոտիարը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 30-ին Փարիզում։ Նրա մայրը թատերական դերասանուհի է, հայրը՝ Ժան-Կլոդը՝ թատերական դերասան, ռեժիսոր, թատերական «Կոտիար» խմբի ստեղծողը և դերասանական վարպետության դպրոցի ուսուցիչ։ Մարիոնը ունի կրտսեր զույգ եղբայրներ՝ Կվենտինը և Գիյոմը։ Կվենտինը նկարիչ-քանդակագործ է, իսկ Գիյոմը գրող է։ Մարիոնի մանկությունը անցել է Լուար դեպարտամենտի Օռլեան քաղաքում, այնտեղ նա սովորել է դրամատիկական մշակույթի Կոնսերվատորիայում և հաճախել է երգի դասերի։ Այնունհանդերձ ծնողների մասնագիտությունը իր դերը խաղաց։ Արդեն 6 տարեկան հասակում նա հայտնվեց բեմում, փայլում էր հոր կողմից հատուկ իր համար բեմադրած մանկական պիեսներում։
1994 թվականին նա նկարահանվել է ամերիկյան «Լեռնաբնակը» ֆիլմի մի էպիզոդում («Տեղ չկա փախչելու»)։ Այդ դեբյուտից հետո Կոտիարն սկսեց նկարահանվել հեռուստատեսային կինոնկարներում։ Նրա առաջին դերը մեծ էկրանին Ֆիլիպ Արելի սիրո ու առաջին համբույրի մասին երազող միայնակ ուսանող Ռաուլի մասին պատմող «Պատմություն տղայի մասին, ով ուզում էր, որ իրեն համբուրեն» ֆիլմում Մաթիլդայի դերն է։ Նույն թվականին նա ֆրանսիական սպորտդպրոցի աշակերտների մասին պատմող «Ծայրահեղ սահման» երիտասարդական ֆիլմում ստացավ գլխավոր դերերից մեկը։ 1996 թվականին նա երկրորդական դեր է խաղում Առնո Դեպլեշենի «Ինչպես էի ես քննարկում… (իմ սեռական կյանքը)» ֆիլմում և Քոլին Սերոյի գիտաֆանտաստիկ «Կանաչ գեղեցկուհի» ֆիլմում։ Չնայած ֆրանսիական կինոյում իր դերն ունենալու դերասանուհու փորձերից, նրա կարիերան անկում է ապրում"
Դերասան
Տարի
|
Ֆիլմ
|
բնօրինակ անվանում
|
Դեր
|
1995
|
Մի տղայի պատմություն, որն ուզում էր, որ իրեն համբուրեն
|
L' histoire du garçon qui voulait qu’on l’embrasse
|
Մաթիլդա
|
1995
|
Արգելված ֆիլմ
|
Snuff Movie
|
|
1996
|
|
Comment je me suis disputé… (ma vie sexuelle)
|
Ուսանողուհի
|
1996
|
Քլոե
|
Chloé
|
Քլոե
|
1996
|
Կանաչ գեղեցկուհի
|
La belle verte
|
Մաշա
|
1996
|
Ճայ
|
La mouette
|
Վալերիա
|
1998
|
Տաքսի
|
Taxi
|
Լիլի Բերտինո
|
1998
|
Ծերանարն արգելվում է
|
Interdit de vieillir
|
Աբիգեյլ Դունյակ
|
1999
|
Պատերազմ սարերում
|
La Guerre dans le Haut Pays
|
Ժյուլի
|
1999
|
Ֆուրիա
|
Furia
|
Էլիա
|
1999
|
Կապույտ մինչև Ամերիկա
|
Du bleu jusqu’en Amérique
|
Սոլանժ
|
2000
|
Տաքսի 2
|
Taxi 2
|
Լիլի Բերտինո
|
2001
|
Լիզա
|
Lisa
|
Լիզա
|
2001
|
Pretty Things
|
Les jolies choses
|
Մարի/Լյուսի
|
2002
|
Արդար քննություն
|
Une affaire privée
|
Կլարիսա Էնտովեն
|
2003
|
Տաքսի 3
|
Taxi 3
|
Լիլի Բերտինո
|
2003
|
Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
|
Jeux d’enfants
|
Սոֆի Կովալսկի
|
2003
|
Մեծ ձուկ
|
Big Fish
|
Ժոզեֆինա
|
2004
|
Անմեղություն
|
Innocence
|
Եվա
|
2004
|
Երկարատև նշանադրություն
|
Un long dimanche de fiançailles
|
Թինա Լոմբարդի
|
2005
|
Էդի
|
Edy
|
Սելինա
|
2005
|
Կյանքը օդում
|
Ma vie en l’air
|
Էլիս
|
2005
|
Մարիա
|
Mary
|
Գրետխեն Մոլ
|
2005
|
Սև արկղ
|
La boîte noire
|
Իզաբելլա Կրյուգեր/ Կլեր
|
2006
|
Դու և ես
|
Toi et moi
|
Լենա
|
2006
|
Ազնիվ խաղ
|
Fair Play
|
Նիկոլ
|
2006
|
Լավ տարի
|
A Good Year
|
Ֆաննի Շենալ
|
2007
|
Կյանքը վարդագույն երանգով
|
La vie en rose
|
Էդիթ Պիաֆ
|
2009
|
Հասարակության թշնամիները
|
Public Enemies
|
Բիլլի Ֆրեշետ
|
2009
|
Վերջին թռիչք
|
Le dernier Vol
|
Մարի
|
2009
|
Ինը
|
Nine
|
Լուիզա Կոնտինի
|
2009
|
Սկիզբ
|
Inception
|
Մոլ
|
2010
|
Փոքրիկ գաղտնիքներ
|
Les petits mouchoirs
|
Մարի
|
2011
|
Կեսգիշերը Փարիզում
|
Midnight in Paris
|
Ադրիանա
|
2011
|
Վարակ
|
Contagion
|
Բժշկուհի Լեոնորա Օրանտես
|
2012
|
Սև ասպետ. լեգենդի վերածնունդը
|
The Dark Knight Rises
|
Միրանդա
|
2012
|
Ժանգն ու ոսկորը
|
De rouille et d'os
|
Ստեֆանի
|
2013
|
Արյան կապեր
|
Blood Ties
|
Մոնիկա
|
2013
|
Ներգաղթյալը
|
The Immigrant
|
Եվա Ցիբուլսկի
|
2016
|
Դաշնակիցները
|
Allied
|
|
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Albert M. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #136085601 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Edith donc.. (ֆր.) // Libération / D. Alfon — 2006. — ed. size: 139959 — ISSN 0335-1793; 1766-0556; 2262-4767
- ↑ http://www.parismatch.com/People/Cinema/Marion-Cotillard-et-Guillaume-Canet-ils-fetent-l-arrivee-du-petit-Marcel-149905
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2008
- ↑ https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000032891544
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2016
- ↑ https://web.archive.org/web/20191209170916/https://www.europeanfilmacademy.org/2014.504.0.html
- ↑ https://goldenglobes.com/person/marion-cotillard/
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
---|
| 1929—1940 | |
---|
| 1941—1960 | |
---|
| 1961—1980 | |
---|
| 1981—2000 | |
---|
| 2001 — այժմ | |
---|
|