Jump to content

Մարիամ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1962(1962-11-16)[1] (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ և ՀԱՊՀ

Մարիամ Եվգենիի Հարությունյան (նոյեմբերի 16, 1962(1962-11-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր (2008): ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Ինֆորմացիայի տեսության և վիճակագրական մոդելների բաժնի վարիչ (2014)։

Եվգենի Հարությունյանի դուստրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Հարությունյանը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 16-ին, Երևանում։ 1984 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը՝ Հավանականության տեսություն և Վիճակագրություն մասնագիտությամբ։ 1988 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ 1984-1990 թվականներին աշխատել է ԵՊՀ-ում։ 1988 թվականից դասավանդել Է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում։ 1990 թվակ��նից աշխատում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում։ 1991 թվականին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Փոփոխվող կապուղիների E-ունակության գնահատականները» թեմայով և ստացել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2005թ. ՌԳԱ Ինֆորմացիայի հաղորդման պրոբլեմների ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Բազմատերմինալ և փոփոխվող դիսկրետ կապուղիների ինֆորմացիոն-տեսական հետազոտություն» թեմայով և ստացել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։ 2001-2011 թվականներին եղել է ինստիտուտի գիտքարտուղարը։ 2011 թվականից 2013 թվականներին աշխատել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։ 2014 թվականից ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) Ինֆորմացիայի տեսության և վիճակագրական մոդելների բաժնի վարիչն է, առաջատար գիտաշխատող։ 2002 թվականից դասավանդում է ՀՊՃՀ-ում։ 2004 թվականից դասավանդում Է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության մագիստրատուրայում։ 2018 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, 2020 թվականից՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում։ 2006 թվականին ստացել է դոցենտի կոչում, իսկ 2008 թվականին՝ պրոֆեսորի կոչում։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հետազոտությունների ոլորտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են ինֆորմացիայի տեսությանը, մասնավորապես բազմատերմինալ և փոփոխվող ընդհատ կապուղիների ինֆորմացիայի տեսության հետազոտություններին։ Հետաքրքրության շրջանակներն են Ինֆորմացիայի տեսությունը, ինֆորմացիայի պաշտպանությունը, հավանականության տեսությունը և մաթեմատիկական վիճակագրությունը։ 120-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական հրապարակումների հեղինակ է, այդ թվում Ինֆորմացիայի տեսության, Հավանականության տեսության և կիրառական վիճակագրության հայերեն լեզվով դասագրքերի, արտասահմանյան հրատարակության գրքի։ Մասնակցել է մեծ թվով գիտաժողովների։ 7 պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների ղեկավար է։

Գրախոսական աշխատանքը, հանձնաժողովները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալն է; Նովոսիբիրսկի պետական տեխնիկական համալսարանի «Թվային տեխնոլոգիայի անվտանգություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Գրախոսում է IEEE Transactions on Information Theory; Mathematical Review, միջազգային գիտական ամսագրերում, մի շարք միջազգային գիտաժողովներում; Իրականացնում է Գիտության պետական կոմիտեի փորձագիտական ծառայություններ։ Եղել է «100 Գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի փորձագիտական հանձնաժողովի անդամ; Ինֆորմատիկա առարկայի դպրոցական դասագրքերի փորձաքննական հանձնաժողովների անդամ; ՀՀ ԳԱԱ ՄԳԿԿ, ՀԱՊՀ, ԵՊՀ պետական քննությունների, ավարտական աշխատանքների պաշտպանության հանձնաժողովների նախագահ, անդամ։

Գիտաժողովների կազմակերպումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003, 2005, 2007, 2009, 2011թթ. «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, 2013, 2015, 2017, 2019, 2021, 2023 թվականներին ծրագրային կոմիտեի անդամ, Երևան։ 2006թ. ACM Multimedia and Security Workshop, միջազգային գիտաժողովի ծրագրային կոմիտեի անդամ, Ժնև, Շվեյցարիա։ 2010թ. «ՙԻնֆորմացիայի տեսության կիրառություններ, կոդավորում և անվտանգություն» միջազգային գիտաժողովի ծրագրային կոմիտեի անդամ, Երևան; 2010թ. Computer algebra in scientific computing միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, Ծաղկաձոր։

Մասնագիտական միությունների անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականից Հայաստանի մաթեմատիկական միության անդամ,

2002 թվականից ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ կից գործող 037 մասնագիտական խորհրդի անդամ,

2002 թվականից ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ գիտական խորհրդի անդամ,

2003 թվականից - Ամերիկյան մաթեմատիկական ընկերության անդամ,

2012 թվականից – Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ Ինֆորմացիայի տեսության ընկերության անդամ, 2024 թվականից ընկերության ավագ անդամ (senior member)

Խմբագրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականից Կոմպյուտերային գիտության մաթեմտիկական խնդիրներեր պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ։ 2020 թվականից Նովոսիբիրսկի պետական տեխնիկական համալսարանի «Թվային տեխնոլոգիայի անվտանգություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Ե․,Ղազանչյան Տ․, Մեսրո��յան Ն․, Ասատրյան Դ․, Հարությունյան Մ․, Սահակյան Մ․, Շահումյան Հ․, Հավանականություն և կիրառական վիճակագրություն, Դասագիրք, Երևան, 2000․
  2. Հարությունյան Ե․, Ղազանչյան Տ․, Մեսրոպյան Ն․, Ղազարյան Ա․, Հարությունյան Մ․, Ասատրյան Դ․, Հավանականություն և կիրառական վիճակագրություն, Խնդրագիրք, Երևան, 2000․
  3. Haroutunian M., Bounds of E-capacity for multiple-access channel with random parameter, Lecture Notes in Computer Science, Volume 4123, pp. 196–217, Springer Verlag, 2006.
  4. Haroutunian E. A., Haroutunian M. E., Harutyunyan A. N., Reliability criteria in information theory and in statistical hypothesis testing, Foundations and Trends in Communications and Information theory, vol. 4, no. 2-3, pp. 97–263, 2007.
  5. Haroutunian M., E-capacity of information hiding systems, “Aspects of network and information security” NATO Science for Peace and Security Series, Information and Communication Security, vol. 17, pp. 261–273, IOS Press, 2008.
  6. Հարությունյան Մ․, Ինֆորմացիայի տեսության հիմունքներ, Ուսումնական ձեռնարկ, Ճարտարագետ, 2008
  7. M. Haroutunian, K. Mkhitaryan, J. Mothe, A New Information-Theoretical Distance Measure for Evaluating Community Detection Algorithms, Journal of Universal computer science, . vol. 25, No. 8, pp. 887 – 903, 2019.
  8. J. Mothe, K. K. Mkhitaryan , M. Haroutunian, Community Detection: Comparison of State of the Art Algorithms, IEEE Revised selected papers, pp. 125–129, 2017.
  9. Haroutunian M (2021) E - Capacity - Equivocation Region of Wiretap Channel. JUCS - Journal of Universal Computer Science 27(11): 1222-1239.
  10. M. Haroutunian, P. Hakobyan, A. Avetisyan Two-Stage Optimal Hypotheses Testing for a Model of Stegosystem with an Active Adversary, JUCS special issue 2023 november

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]