Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասսա (այլ կիրառումներ)
Մասսա( իտալ.՝ Massa), իտալական Մասսա-Կարարա գավառի գլխավոր քաղաքը (Տոսկանա մարզի հյուսիս-արևմուտք)։ Տեղակայված է Ապուանական Ալպերի ստորոտին գտնվող հովտում, Միջերկրական ծովի լիգուրիական ափից ոչ հեռու։ Ամենամոտ քաղաքներն են Կարրարան և Սպեցիան։ Բնակչությունը 66 000 մարդ (2008 թվականի տվյալներով)։
IX–րդ դարում հիշատակվել է որպես լունական եպիսկոպոսի տարածքներ, 1421 թվականից եղել Մալասպինաների ընտանեկան կալվածքների մայրաքաղաքը։ Ցեղի գլխավորը 1568 թվականից կրել է Մասսայի և Կարրարայի իշխանական տիտղոսը, որը 1633 թվականին փոխարինվել է դուքսայինով։ 1829 թվականին Մասսա-Կարարյան կորցրել է իր անկախությունը և տրվել է ավստրիական դ’Էստե տան ճյուղին։
Մասսայի տնտեսությունը, ինչպես և ողջ տարածաշրջաններինը, խոշոր ձեռնարկությունների փակվելուց հետո, հիմնվել է 3 բաղադրիչների՝ կառավարման, առևտրի և ծառայությունների վրա։ Այդ «երեք սյուները» այժմ ծառայում են տեղի բնակչության եկամտի աղբյուրների ստեղծմանը։ Մոտակայքում երիտասարդների զբաղվածության հնարավորության բացակայությունը, խոշոր իտալական քաղաքներում հանգեցրել է բնակչության ներհոսքի։ Տարածաշրջանում մշակված զբոսաշրջության ոլորտը լավ հնարավորություն է ապահովում աշխատանք փնտրողներին, նույնիսկ եթե այդ աշխատանքը սեզոնային է (հիմնականում ամռանը)։
Երկրի հուշարձաններից այս քաղաքում տեղակայված են XV–րդ դարի ռենեսանսի դարաշրջանի դղյակը, վաղբարոկյան իշխանական պալատ և տաճար։
Մարինա դի Մասսա ավանը շատ անգամներ է ընդունել Ջիրո դ’Իտալիա հեծանվային մրցումների փուլերից մեկը։