Jump to content

Մասնակից:Nar Petrosyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենք ապագայից ենք
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրռազմական,
մարտական,
դրամա,
Ֆանտաստիկա
Թվական2008
Պրեմիերափետրվարի 21, 2008,
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Մալյուկով
ՊրոդյուսերՍերգեյ Շումակով
Լյուդմիլա Կոկոբա
Անգելինա Պավլիչենկո
Սցենարի հեղինակԱլեքսանդր Շևցով
Էդուարդ Վոլոդարսկի
Կիրիլ Բելևիչ
ՕպերատորՕլգա Լիվինսկայա
ԵրաժշտությունԻվան Բուրլաև
Տևողությունկինոթատրոնային տարբերակը՝ 120 րոպե
Հեռուստատեսային տարբերակը՝
167 րոպե
Բյուջե5 միլիոն դոլար
Հաջորդ«Մենք ապագայից ենք 2»
IMDbID 1192431
ԿինոՊոիսկID http://www.kinopoisk.ru/film/260315/

Մենք ապագայից ենք ռուս.՝ Мы из будущего, 2008 թվականի ֆանտաստիկ ժանրի ֆիլմ` ժամանակի մեջ տեղափոխվելու մասին: Նկարահանվել է Անդրեյ Մալյուկովի կողմից: Ֆիլմի ռուսական և համաշխարհային առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարի 21-ին: Զուգահեռաբար ֆիլմը նկարահանվել է հեռուստատեսային տարբերակով, որոնցում ներառվել են լրացուցիչ տեսարաններ, որի առաջին ցուցադրումը տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 9-ին «Россия-1[1]» հեռուստաալիքով: Սկզբնական տարբերակները ֆիլմի անվանման եղել են՝ «Սև հետախույզները» և «Մինչև առաջին արյունը»[2]: 2010 թվականին նկարահանվել է ֆիլմի շարունակությունը՝ «Մենք ապագայից ենք 2[3]»:

21-րդ դար Սանկտ-Պետերբուրգի մոտակայքում՝ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ, ռազմական գործողություններ տեղի ունեցած վայրերում, չորս ընկեր զբաղվում են պեղումներով՝ առևտրական նպատակներով (այսինքն սև հողափորները). գտնված պարգևների և զենքերի դիմաց շատ գումար են վճարում: Կազմակերպիչ` պատմության ֆակուլտետի դոցենտ Սերգեյ Ֆիլատով՝ Բորման կեղծանունով (կեղծանունը ի պատիվ Մարտին Բորմանի- Երրորդ ռայխի հասարակական և պետական գործիչ) (դերը խաղում է Դանիլ Կազլովսկին): Նա լավ գիտի Մեծ Հայրենական պատերազմի պատմությունը և մարտերի տարածքները՝ թե որտեղից կարելի է շահույթ ստանալ: Բորմանի օգնականը՝ Սպիրտ (ռաստաֆարական կեղծանունով) (Անդրեյ Տերենտև): Խմբի երկու այլ մասնակիցներ՝ Չուխա (Դմիտրի Վոլկոստրելով) և Չերեպ (Վլադիմիր Յագլիչ): Չերեպ՝ Սպիտակ իշխանության սափրագլուխ՝ ուսի վրա դաջվածքով: Իսկ Չուխան՝ Բորմանի մանկության ընկերն է:

Դեպքերի զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեղումների վայր գալիս է գյուղացի տատիկը, ով տղաների մոտ սկսում է որոնողական շարժումներ անել և ասում է, որ կռվի ժամանակ այս վայրում կորել է նրա որդին, ով ուներ արծաթե պորտսիգար՝ կարմիր քարերով: Հարբած երիտասարդները ուրախ ծիծաղում են և խոստանում, որ որդուն գտելուն պես կվերադարձնեն նրան: Պեղումների ընթացքում թիմը հայտնաբերում է բունկեր՝ աճյուններուվ, և սեյֆ՝ փաստաթղթերուվ: Փաստաթղթերում (զինվորական գրքույկներում) սև հողափորները տեսնում են սեփական անունները և նկարները: Մտածելով, որ այս բոլորը ալկոհոլից առաջացած գալուցինացիա է, ��րիտասարդները վազում են մոտակա լիճ՝ զգաստանալու հույսով: Սուզվելով ջրի մեջ նրանք ընկնում են 1942 թվական: Մերկ լողացողներին ընդունում են մոտակայքում գտնվող զինվորական զորամասի շարքերը: Ղեկավաությունը կարծում է, որ տղաները՝ պնդող, որ իրենք ապագայից են, պարզապես հոգեկան ծանր շոկի են ենթարկվել և քանի որ փաստաթղթերը կան նարանց տալիս են հագուստ և զենք: Հերոսներին պարզ չէ, թե ինչ կերպով կարող են (կամ ընդհանրապես կարող են) վերադառնալ իրենց ժամանակը: Քառյակը փորձում է վերադառնալ ետ (իրենց ժամանակը)՝ կրկին սուզվելով լճի մեջ, բայց վերադարձ տեղի չի ունենում: Ընկնելով պատերազմական անցյալ, տղաները սկսում են մասնակցել ռազմական իրադարձություններին: Հմայիչ Բորմանը և բուսաբան Չուխան սիրահարվում են գեղեցիկ բուժքրոչը՝ Նինային (Եկատիրինա Կլիմովա): Սպիրտը զինվորներին զբաղեցնում է երգերով, իսկ Չերեպը ամբողջ սրտով ատում էր գերմանացիներին և այդ պաճառով անհամբեր ցանկանում է պաշտպանել հայրենիքը: Գյուղացի տատիկի հանկարծակի հայտնվելը քառյակին գցում է շոկի մեջ: Շրջապատող զինվորները և հրամանատարները բացատրում են տատիկին, որ դա կոնտուզիա է, և այդ ժամանակ տղաները հասկանում են, որ նրանց անցյալում հայտնվելը կապված է նրանց տված խոստումից, որը նրանք կատակով տվել են տատիկին. գտնել նրա որդուն, կարմիր բանակի զինվոր և Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ կորած Սոկոլովային: ՆԿՎԴ-ն վտանգ կանխագուշակելով ավագ սերժանտի գլխավորությամբ քառյակին ուղարկում է հետախուզման: Մինչև հետախուզումը Ֆիլատովը իր ժամացույցով հաշվում է այն ժամանակաչափը, թե երբ պետք է պայթի բունկերը: Ետդարձի ճանապարհին ավագ Եմելյանովը (Բորիս Գալկին) հերոսաբար մահանում է, իսկ քառյակը գերի է ընկնում գերմանացիներին: Նրանց փակում են մի գոմում, որտեղ փակել էին նաև Կարմիր բանակի զինվոր Սոկոլովին: Նա ծեծված էր, ուժասպառ և այդ պաճառով չէր կարող փախչել այդ վայրից իր իսկ փորած փոսով: Այդ փոսով էլ քառյակը իրականացնում է փախուստը: Սոկոլովը խնդրում է, որ իր հարազատներին փոխանցեն մի արծաթե պորտսիգար, որի մասին մի ժամանակ պատմել էր հանելուկային տատիկը: Տղաները հասկանում են, որ նրանց տատիկի կողմից որդուն գտնելու հանձնարարությունը կատարվել է, և հիմա նրանք կարող են վերադառնալ իրենց իսկական ժամանակաշրջանը՝ լճի օգնությամբ:

Փախուստից հետո նրանք բարեհաջող վերադառնում են իրենց զորամաս և ստանում հրաման՝ մասնակցել պատերազմին՝ մյուս զինվորների հետ: Կռվի ժամանակ Ֆիլատովի ժամացույցը ցույց է տալիս 00:00:00 և դրանից հետո բունկերը, որտեղ գտնվում էիր բուժքույր Նինան, չորս զինվոր և վիրավոր հրամանատարը՝ պայթում է: Թշնամու ԴՕՏ-ի պայթելուց հետո նրանք կրկին սուզվում են լիճ և վերջապես ընկնում են իրենց իսկական ժամանակը, բայց արդեն այլ անձնավորություններ դարձած:

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մամլո-հաղորթագրությունից[4]:

Nar Petrosyan/Ավազարկղ
Ծնվել էմայիսի 3, 1985 (39 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ՌԴ
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Ազգությունռուս
Մասնագիտությունդերասան, մոդել
Ակտիվ շրջան1994–այժմ
ԸնտրանիԼեգենդ № 17, Հինգ հարսնացու
Ամուսին(ներ)Ուրշուլա Մագդալենա Մալկա (2008-2011)
Համատեղ ապրող(ներ)Յուլիա Սնիգիր
(2012–2013)
Օլգա Զուևա (2014- )
  • Հերոսի անվանումը՝ Սերգեյ Ֆիլատով
  • Դերասան՝ Դանիլա Կոզլովսկի[5]
  • Բնավորություն՝ Ի ծնե առաջնորդ, լավ պատրաստված (պատմության ֆակուլտետի դասախոս), լավ տիրապետում է գերմաներենին, հիասքանչ գիտի գրականություն, ուսումնասիրում է մարտական մեմուարներ, խելացի է, հաշվենկատ, հմայիչ, սիրում է մոդայիկ հագուստներ, հետևում է իր լարովի ժամացույցին, ամուսնացած չէ:
  • Կոզլովսկին կերպարի մասին՝ «իմ հերոսը սովորական ռուս երիտասարդ է, այդպիսինները շատ են: նա առաջնորդվում է հետևյալ կարգախոսով՝ «կյանքից վերցրու ամեն ինչ»: Սովոր է հաղթել ամեն ինչում և սովոր չէ կասկածել իր ուժերին: Հանկարծ այդ տղան ընկնում է մի իրավիճակում, որի մասին նա մտածել անգամ չէր կարող: Նա հայտվում է անցյալում, ընկնում է Մեծ Հայրենական պատերազմի ամենաթեժ կետում, որտեղ ուրիշ կյանք է՝ ուրիշ կանոններով: Նա հանդիպում է մի աղջկա, որին սիրահարվում է առաջին հայացքից… Նրա կյանքը ամբողջովին փոխվում է՝ ընդամենը մի քանի օրում»:
Nar Petrosyan/Ավազարկղ
Ծնվել էհուլիսի 14, 1982
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Ազգությունռուս
Մասնագիտությունդերասան
  • Հերոսի անվանումը՝ Անդրեյ Սմիրնով
  • Դերասան՝ Անդրեյ Տերենտև[6]
  • Բնավորություն՝ հեշտ տրվում է օտար ազդեցությունների, ինքնահավան է, եսապաշտ, թաքուն, ոչ միշտ է իր տված խոստումը պահում, քենախնդիր, սիրում է սև երաժշտություն և դռեդլոկի տեր (որոնք կտրեց Չերեպը), շատ լավ կիթառահար է, շատ է սիրում կիթառ, չափից դուրս վախկոտ:
  • Տերենտեվը կերպարի մասին՝ «Չեմ կարող ասել, թե ինչպիսին է իմ հերոսը՝ հուսադրիչ թե ժխտողական: Չեն լինում անձնավորություններ հարյուր տոկոսանոց վստահելի կամ լիարժեք ժխտական: Հատկապես ժամանակակից մարդկանց մեջ: Ինչ ել որ լիներ նա չէր ցանկանա ընկնել անցյալ: Իր ժամանակաշրջան: Ծանոթ և բարեկեցիկ կյանք: Արդեն պարզ է ցանկությունների սկզբունքը: Նրան սարսափելի էր այդ պատերազմում: Բայց մտածում եմ, որ ցանկացած նորմալ մարդու համարել դա սարսափելի կլիներ: Եվ նա ուզում էր փախչել, պատրաստ էր գնալ միայնակ՝ թողնելով ընկերներին: Նա չափից շատ էր սիրում երաժշտություն: Եվ նույնիսկ այտեղ՝ 1942 թվականին, երեկոյան ամբողջ զորամասի առաջ նա նվագում է իր երգը, համաձայնվում է նվագել կիթառ մարտից առաջ: Նա տարբեր է, այդ Սպիտը: բայց կարծում եմ որ այդ իրավիճակը՝որում նա հայտնվել էր, նրան փոխել է»:
Nar Petrosyan/Ավազարկղ
Դմիտրի Վոլկոստրելով, Մոսկվա, 2012
Ծնվել էօգոստոսի 17, 1982
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Ազգությունռուս
Մասնագիտությունդերասան, կինոթատրոնային ռեժիսոր[7]
Ակտիվ շրջան2007 — այժմ
  • Հերոսի անվանումը՝ Վիտալի Բեռոև
  • Դերասան՝ Դմիտրի Վոլկոստրելով[8]
  • Բնավորություն՝ փափուկ, անհավասարակշիռ, դյուրագրգիռ, սիրահարկոտ, աղջիկների հետ ամաչկոտ, անվճռական, պարզամիտ, սիրահարված է Նինային՝ ընկերոջ ընկերուհուն:
  • Վոլկոստրելովը կերպարի մասին՝ «Մենք խաղում ենք «հյուրերը ապագայից»: Եվ հարկարծ, ինչպես թվում է մեր հերոսներին, ոչ այսկողմ, ոչ այնկողմ (բայց այնուամենայնիվ դա այդպես չէ) նրանք հայտնվում են անցյալում: Թվում է, թե ընդամենը 65 տարի առաջ՝ ոչ այդքան մեծ ժամկետ: Բայց նրանք խոսում են ժամանակակից ժարգոնով և նրանց չեն հասկանում: Երբ լռում են՝ թվում է,թե ամեն ինչ նորմալ է, իսկ երբ ինչ-որ բան են ասում՝ միանգամից պարզ է - օտարական են: Նրանց ընդունում են դասալիք, իսկ նրանք աղոթում են, որ ասդ ամենը լինի վատ երազ»:
Nar Petrosyan/Ավազարկղ
Վլադիմիր Յագլիչը «Մենք ապագայից ենք 2» ֆիլմի պրեմիերային
Ծնվել էհունվարի 14, 1983 (41 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Ազգությունռուս
ՄասնագիտությունԴերասան, հաղորդավար
Ամուսին(ներ)Սվետլանա Խոդչենկովա (2005-2010)
  • Հերոսի անվանումը՝ Օլեգ Վասիլեվ
  • Դերասան՝ Վլադիմիր Յագլիչ [9]
  • Բնավորություն՝ համառ, սկզբունքային, չի թողնում իր տված խոստումը (իր խոստումը կատարող), պարզ, գնացել է մեկուսարան, սիրում է դաջվածքներ, արհամարում է թուլությունը, շատ դաժան է, ուժեղ, նվիրված ընկերներին, ամեն ինչում սովոր է գնալ մինչև վերջ, չի սիրում պարտվել:
  • Յագլիչը կերպարի մասին: «Իմ հերոսը առաջին հայացքից ամենադաժանն է թվում: Այդպեսել կա… Փող է վաստակում գտնված ռազմավար վաճառելով: Ծանրակշիռ է: Ընդհանրապես անզիջողական: Եվ միևնույն ժամանակ նա ուժեղ է, շատ նվիրված ընկերներին: Նա ունի իր սկզբունքները: Իր օրենքները: Բայց նա բոլորց շատ փոխվեց, դա ապացուցվեղ նրա արժանի հարգանքի քայլով՝ երբ նա քարով ջնջեց իր դաջվածքը: Մենք փոխվում ենք, երբ անցնում ենք ինչ-որ դժվար փորձությունով: Նա գործնականում միակն է, որ մարտերի ժամանակ հիստերիկա չի ցուցաբերում, մնացած բոլորը ուզում են նույնիսկ նահանջոելով լուծել խնդիրը, որի պատճառով նրանք հայտնվել են անցյալում և վերադառնան իրենց ժամանակը: Եվ չորս ընկերներից մեկը ասում է նրան. «սափրագլուխը մեր հայրենասիրոջ հարցերը լուծեց»: Չգիտեմ հայրենասիրոջ վերաբերյալ ինչ… Նրա համար այնքան սարսափելի է, որքան մյուս բոլորի համար»:
Nar Petrosyan/Ավազարկղ
դերասանուհին 2015 թվականի մարտին
Ծնվել էհունվարի 24, 1978
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
ԱզգությունՌուսաստան Ռուսաստան
ՄասնագիտությունXXI դարի դերասանուհի
Ակտիվ շրջան1999- այժմ
  • Հերոսի անվանումը՝ Նինա Պոլյակովա
  • Դերասան՝ Եկատիրինա Կլիմովա[10]
  • Բնավորություն՝ վճռական, ասում է այն ինչ մտածում է, կարողանում է իրեն պաշտպանել, հրաժարվում է փոխադրվել աշխատել թիկունքային հիվանդանոցում:
  • Կլիմովան կերպարի մասին՝ «ես խաղում եմ կանացի միակ դերը այս ֆիլմում, սակայն իմ հերոսուհու ճակատագիրը մեծ ազդեցություն է ունենում գլխավոր հերոս՝ Բորմանի վրա: Նա առաջին հայացքից սիրահարվում է հերոսուհու վրա: Նրանց մոտ ռազմադաշտային սիրավեպ է սկսվում: Բայց նրանք տարբեր ժամանակներից են: Նույնիսկ տարբեր դարաշրջաններից: Եվ ցավոք սրտի նա գիտի իմ հերոսուհու կյանքի մասին մի քիչ ավելին: Ավելին իր համար քան իրեն անհրաժեշտ է: Իսկ հերոսուհին այն մասին թե ինչ կլինի հետո ոչինչ չգիտի: Ուղղակի սիրում է, և վերջ»:
Դերասան Կերպար
Դանիլա Կոզլովսկի Սերգեյ Ֆիլատով՝ «Բորման»
Անդրեյ Տերենտև Անդրեյ Սմիրնով՝ «Սպիրտ»
Դմիտրի Վոլկոստրելով Վիտալի Բիրոև՝ «Չուխա»
Վլադիմիր Յագլիչ Օլեգ Վասիև՝ «Չերեպ»
Եկատիրինա Կլիմովա Եմելյանով
Դանիլ Ստրախով ավագ սերժանտ Ալեքսեյ Դյոմին
Սերգեյ Մախավիկով քաղղեկ Կարպենկո
Իգոր Չերնեվիչ միայնակ հրամանատար Ժորին
Ռալֆ Շիխա Կուրգ Բոնխով
Զոյա Բուրյակ Կլավա
Սերգեյ Մուխին Դմիտրի Սոկոլով
Անատոլի Պաշինին սերժանտ Սերդյուկ
Նիկոլայ Գարբունով Լեյտենանտ Կնոբլոխ
Թամարա Սպիրիչևա Դմիտրի Սոկոլովի մայրը
Լիդիյա Դոռոտենկո Ավդոտյա
Լեոնիդ Նիցենկո գնորդ
Գլորիա Ավգուստինովիչ փոխարինող դերասանուհի
Գենադի Մակոև աճպարար

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծողները ֆիլմի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսորը ֆիլմի մասին՝
«…Ես փորձում եմ իմ ֆիլմում ցույց տալ ժամանակների կապը: Մենք բոլորս մասնատված ենք, անհրաժեշտ է կապկպել այդ մասերը և հասկանալ, որ այն ինչ եղել է մեզանից առաջ՝ դա մերն է, այլ ո′չ ուրիշինը: Եվ այն, ինչ հիմա մենք ապրում ենք՝ դա նույնպես մերն է՝ այլ ո′չ ուրիշինը: Մենք չենք փորձում քննադատել կամ գովաբանել անցյալ ժամանակները: Այս ֆիլմում ցույց է տրված ժամանակների հպումները, որպեսզի հանդիսատեսը ինքը հասկանա, թե անցյալ ժամանակների ի՞նչն է թանկ և թե ի՞նչ ենք կորցրել դրանից: Ես շատ գոհ եմ դերասաններից, որոնց հետ աշխատել եմ նկարահանումների ընդացքում: Ոմանց ես գիտեմ վաղուց, օրինակ Բորիս Գալկինին, ում հետ ծանոթ ենք 30 տարի: Նա խաղացել է ինձ մոտ գլխավոր դեր «Հատուկ ուշադրության գոտում» ֆիլմում: Կատյա Կլիմովան և Դանիլ Ստռախովը խաղացել են իմ նախկին ֆիլմում՝ «Ամպրոպային դարպասներ»-ում: Իսկ ահա գլխավոր դերերում խաղացողները՝ քառյակ ընկերները, ովքեր ընկնում են անցյալ, մենք նոր ենք ծանոթացել: Նրանք ուժեղ դերասաններ են՝ մեծ պոտենցյալով: Նրանք ներկայիս ժամանակներից են, բայց այնպիսի սևեռուն հայացք ունեն, որ ես վարակվում եմ այդ էներգիայով, որն օգնում է աշխատել նկարահանումների ոողջ ընթացքում»:
  • Սերգեյ Շումակովը (սցենարիստ) ֆիլմի մասին՝
« Այս սցենարը բավականին երկար ժամանակ էր դրված դարակում, ինչը զարմանալի է, որովհետև պատմությունը ցնցող է: Բայնց մյուս կողմից այն օգտակար եղավ այնպես, որ միայն հիմա մեր տեխնիկական հնարավորությունները համապատասխանեցին իրականացնելու այն: Ինձ թվում է, որ մեր ժամանակներում, երբ աշխարհում կուտակվել է այսքան տաք կետեր, կարելի է ևս մեկ անգամ հիշել, թե ինչի կհանգեցնի դա և ազատ ժամանակ մտածել այն մասին, թե արդյոք արժե կրկին նույն ճաշը եփել: Բայց որպեսզի հանդիսատեսին մտածել տալ, մեզ իհարկե անհրաժեշտ էր մեր ողջ զինանոցը, որովհետև պատերազմը, ինչ էլ որ ասեն, դա շատ տպավորիչ իրադարձություն է: Ինձ թվում է, տպավորությունները բավական են: Կարևոր է, որ այն ինչ մենք ցուցադրում ենք, վերջիվերջո հանդիսատեսը ճիշտ եզրահանգման գա»:

Մամուլը ֆիլմի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական մամուլում ֆիլմը ստացեր է չափավոր-հավանության գնահատական: Ակրարկների մեծ մասը չեզոք կամ դրական էին[11][12][13]: Բայց եղել են նաև կտրուկ բացասական ակնարկներ, օրինակ՝ «Աֆիշա» թերթում[14]: Քննադատամոլների տրված տվյալներով, գրախոսության միջին գնահատականը եղել է 10[15] բալից 7,6:

  • «Комсомольская правда» [1]՝ «Պատմությունը խոստումնալից է՝ գրավիչ և շատ թանկագին… Շուրջբոլորը պայթյուններ են, զենքերը կրակում են, վիրավորները հառաչում են և այդ ամենի ետևում՝ 21-րդ դարց եկած չորս փափկամորթ երիտասարդ… Այս ֆւլմի համար հառուստաալիք «Россия»-ն հրավիրել է կանադացի հիանալի բեմադրող Ջոն Ատարդին՝ որի հետ աշխատում են պրոֆեսիոնալ դերասաններ: Պրեմիարայի ժամանակ Եկատերին Կլիմովային փոխարինում ՝ անվախ կանադուհի Մարի–Ֆրանցը: Նրա շնորհիվ, աղջիկը չցատկեց փոսից, կսողաց կրակոցների տակով և չպայթեց ականի վրա…»
  • «МК-Бульвар» ՝ «…Այնպիսի թատերաբեմ՝ ինչպիսին Անդրեյ Մալյուկովի նոր ֆիլմում է, կարելի է տեսնել «Փիկել շարքային Ռայանին» և «Բարակ,կարմիր ուղի» ֆիլմերում, իսկ մեր ֆիլմերում այդպիսի դրվագները քիչ են…»
  • «Интернет радио — „Голос Питера [2]»: ««հոդվածի կտրվածքը[3] (90 տոկոսով այն, որ չի մտել «Մենք ապագայից ենք 2» ֆիլմ՝ պատճառ և հետևանք)»…Սցենարը ամբողջովին ունդունվել էր ստուդիայում։ Բայց, ինչպես երևում է, սցենարիստի մեջքի ետևեւմ սցենարի էկրանային տարբերակը արմատապես փոփոխված է և նոր խմբագրված։ Դրա պատճառով մոտավորապես ողջ լավը, դինամիկան, բնականը վերացել է… Վերամշակումից հետո անհայտությունը վերացավ, ամբողջովին փոխվեց ավարտը, սիրային ուղին ձևավորվեց պրիմիտիվ եղանակով, ողջ ծաղրանք ու հումորը վերացրեցին… իսկ եթե դուք կարդայք սցենարը, կտեսնեյք, թե ինչպիսի կենդանի զրույց էր այն։ Ֆիլմում դերասանները խոսում են շաբլոն։ Նրանք «իրական» չեն։ Առավել հաջողված դրվագները ողջ տեքստից հանվել են և լցրել են պրիմիտիվ ապուշություն։ Ֆիլմը կորել է…»

2008 թվականի փետրվարի 21-ին թողնելով մեծ վարձույթ, ֆիլմը հավաքել է 7 626 400 դոլար (181 813 376 ռուբլի)[16] որին մասնակցել են 1.250.000 ունկնդիրներ:

Ֆիլմի «կինոթատրոնային» տարբերակը (արտադրված DVD տարբերակով) մեծ նյութական ծախսեր առաջացրեց: «Թատրոնային» տարբերակի երկարությունը կազմում է 120 րոպե, իսկ հեռուստատեսային տարբերակինըը 167 րոպե:

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մեզանից լավը այստեղ չկա»(«Лучше нас здесь нет») և «Իմ նոր քաղաքը»(«Мой новый город»),խմբի կատարող՝ Մարսել.
  • «Դու և ես»(«Ты и Я»), կատարող՝ Ելենա Տեռլեվոի (խոսքերի և երաժշտության հեղինակ)
  • «Ամեն ինչի համար շնորհակալ եմ սիրելի ընկեր»(«За всё спасибо, добрый друг») (բառերը՝ Ելիզաբետ Կաստանտինով Ստյուառտի ստեղծագործության հինման վրա, կատարող՝ Եկատիրինա Կլիմովա)
  • «Զինվոր»(«Солдат»), կատարող՝ Անդրեյ Տերենտով
  • «Վերջացավ պատերազմը»(«Кончилась война»), կատարող՝ Իգոր Լոբոնով (խոսքերի հեղինակ՝ Գանդուռաս, երաժշտության հեղինակ՝ Սերգեյ Բոգոլյուբսկի)

Գործիքային թեմաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Բուռլաևի երաժշտությունը ձայնագրվել է 2007 թվականի նոյեմբերի 1-ին, 4-ին և 15-ին՝ «Մոսֆիլմ»-ի կինոհամերգի առաջին տոնստուդիայում՝ կինոմատոգաֆիայի Ռուսական պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա: Ձայնագրությանը մասնակցել են նաև Մոսկվայի կամերային երգչախումբը, դիրիժոր՝ Լյուդմիլա Բոգոմոլովա: Ձայնային ռեժիսոր՝ Գենադի Պապին:

Ֆիլմի ակնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում զետեղված են հետևյալ ակնարկները՝

  • Դրվագում՝ որտեղ Բորմանին (Հերոս Դանիլ Կոզլովսկիին) հարց է տալիս գերմանացի սպան, Բորմանը արտաբերում է հայտնի նախատասությունը՝ «Առաջինից հետո ոչինչ չեմ ուտում»- մեջբերելով հենց այսպիսի արտահայտություն «Մարդու ճակատագիրը» ֆիլմից ( նկարահանված Միխայիլ Շոլոխովի պատվածքի հիման վրա),որտեղ նույն արտահայտությունը ասում է էլի սովետական զինվոր (գլխավոր հերոսը),ով գտնվում է ֆաշիստերի ձեռքում,որպես պատանդ, և էլի այդ արտահայտությունը ասում էր իրեն օղի հյուրասիրող գերմանացի սպային:
  • Երբ հարցաքննության ժամանակ "Բորմանը" հիշեցնում է,որ Գերմանիայի կապիտուլյացիան 1945 թվականին նաև ընդունել են ֆրանսիացինեը, գերմանացի գնդապետը կրկնում է ֆելդ-մարշալ Կեյտելի իրական արտահայտությունը,որը ասվել է Գերմանիայի կապիտուլյացիայի Ակտի ստորագրման ժամանակ. «Ինչպե՞ս, դրանք նու՞յնպես հաղթել են մեզ ինչ է»:
  • Վերջին հարձակման ժամանակ,լիազորը անում է մի շարժում,որը արվել է Մակս Ալպերտի «Կոմբատ» ֆիլմի լուսանկարում:
  • Այն դրվագը,որտեղ չորս հոգի տանում են թաղելու զոհվաց զինվորներին,շատ նման է Անատոլի Մոռոզովի «Նրանք հինգն էին» հայտնի լուսանկարին:
  • Դրվագներից մեկում,գլխավոր հերոսների խոսակցության ժամանակ նրանցից մեկը հարցնում է, թե ինչպես նրանք նորից կհայտնվեն իրենց ժամանակում,իսկ մյուսը պատասխանում է.«Տարեցտարի, սեփական քայլերով», մեջբերելով «Հյուրերը ապագայից» (1984) սերիալի վերջին հատվածից:

Նկարահանվել են նաև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ru.wikipedia.org/wiki/Россия-1
  2. Синопсис фильма на сайте А1 Кино Видео
  3. http://www.kinopoisk.ru/film/468123/
  4. Актеры фильма на сайте А1 Кино Видео
  5. https://hy.wikipedia.org/wiki/Դանիլա_Կոզլովսկի
  6. https://ru.wikipedia.org/wiki/Терентьев,_Андрей_Игоревич
  7. THEATER MONSTERS: День театра в клубе Dusche
  8. http://www.kinopoisk.ru/name/1556973/
  9. https://hy.wikipedia.org/wiki/Վլադիմիր_Յագլիչ
  10. https://ru.wikipedia.org/wiki/Климова,_Екатерина_Александровна
  11. КГ-Портал. Андрей Русанов. Рецензия на фильм «Мы из будущего»
  12. Дмитрий Пучков, Oper.ru Мы из будущего
  13. Алекс Экслер. Субъективные заметки о фильмах. Фантастическая драма «Мы из будущего»
  14. Афиша. Фильм Мы из будущего — рецензия. Софья Сапожникова. 23 февраля 2008
  15. Отзывы и рецензии на фильм Мы из будущего
  16. «Кассовые сборы фильма Мы из будущего (2008)». filmz.ru / настоящее кино. Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին. Վերցված է 2012-05-27-ին.

Կատեգորիա:կինոնկար Կատեգորիա:2008 ֆիլմեր Կատեգորիա:Ռուսական մարտաֆիլմեր Կատեգորիա:Պատմական ֆիլմեր Կատեգորիա:Դրամա Կատեգորիա:Ֆանտաստիկ ֆիլմեր Կատեգորիա:Ֆիլմեր երկրորդ համաշխարհային պատերազմի մասին










Անտառատունդրային զոնա, Հյուսիսային կիսագնդի մերձարկտիկական գոտու անցումնային բնական զոնա՝ բարեխառն գոտու անտառային (հարավում) և տունդրային (հյուսիսում) զոնաների միջև։

Զոնան բնութագրվում է անտառային և տունդրային տարրերի համակցությամբ, ինչպես նաև նոսր անտառի զարգացմամբ։ Անտառատունդրային զոնան 30—50 կմ֊-ից մինչև 300– 400 կմ լայնությամբ ձգվում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասում։ Մայրցամաքների ափամերձ շրջաններում և կղզիներում անտառատունդրային զոնան սովորաբար փոխարինվում է տունդրայով։

Կլիման անցումնային է՝ տայգայի կլիմայից տունդրային կլիմայի։ Տաք եղանակը տևում է մոտ 4 ամիս (հունիս–սեպտեմբերՀուլիսի միջին ջերմաստիճանը 10°C–ից 14°C-ի, հունվարինը՝ ֊ 10°C–ից -40°C։ Տարեկան տեղումները՝ 200—400 մմ։ Ձնածածկույթի հզորությունը հասնում է 1 մ։ Բազմամյա սառածությունը և աննշան գոլորշիացումն առաջացնում են մակերեսային խոնավության ավելցուկ, ճահճակալում և ջրալակոլիթներ (5—7 մ բարձրությամբ)։

Հողային կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողերը գլեյա-պոդզոլային և տորֆա-գլեյան են, տեղ-տեղ՝ տորֆա-ճահճային։

Բուսականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունը՝

  • նոսր անտառային
  • տունդրային
  • ճահճային
  • մարգագետնային է։

Նոսր անտառներում հաճախ հանդիպում են սփռված կամ կիսասփռված, կորացած ձներ։ Ծառերի կամ անտառակղզիների արանքում, բազմամյա խոտերի հետ մեկտեղ, տարածված են քարաքոսա-մամռային, թփուտային կամ մացառուտային համակցություններ։

Անտառային կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդինավյան թերակղզու հյուսիսում անտառատունդրային զոնան կազմված է կեչու կորացած անտառներից

  • Կոլա թերակղզում՝ կեչու, եղևնու, սոճու նոսր անտառներից և թփուտաքարաքոսային տունդրայից
  • Սպիտակ ծովի և Ուրալի միջև ընկած շրջանում՝ սիբիրական եղևնուց (երբեմն նաև՝ խեժափիճի և կեչի) և ակնաթփա-քարաքոսային տունդրաներից։
  • Ուրալյան լեռնաշղթայի և Պյասինա գետի միջև ընկած նոսր անտառներում գերակշռում են սիբիրական խեժափիճին, եղևնին և լաստենին
  • Պյասինա գետից արևելք դաուրական խեժափիճին։
  • Յուրահատուկ է Հեռավոր Արևելքի լեռնային անտառատունդրան, որի նոսր անտառը կազմված է դաուրական խեժափիճուց, մայրենու և լաստենու մացառուտա-թփուտային սփռվածքից, բոշխա-ճահճային տունդրայից։
  • Հյուսիսային Ամերիկայի նոսր անտառները կազմված են սպիտակ և սև եղևնուց, ամերիկյան խեժսւփիճուց,
  • Գրենլանդիայում՝ բուրավետ կեչուց, լաստենուց և արոսենուց։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառատունդրային զոնայում կաթնասուններից հանդիպում են հյուսիսային եղջերու, գայլ, կզաքիս, կուղբ, աքիս, սպիտակ նապաստակ, դաշտամուկ, լեռնային շրջաններում՝ ծվծվան, Սիբիրում՝ արջամուկ և գետնասկյուռ։ Ավելի բազմազան է թռչնաշխարհը (սպիտակ կաքավ, սագեր, բադեր, կտցար, ճնճղուկ ևն)։

Անտառատունդրային զոնայի 85—90%–ը եղջերային արոտավայրերն են։ Հողագործության ժամանակակից բևեռային սահմանը հիմնականում համապատասխանում է անտառների և նոսր անտառների հյուսիսային սահմանին։ Հովտային մարգագետինները բնութագրվում են հացազգիների բարձր բերքատվությամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

А.П.Тыртиков.Лес на северном пределе в Азии. М.,1996. 144 с. ISBN 5-87317-006-1

<gallery> Image:Fjällbirke.jpg Image:Picea × fennica, Sweden.jpg Image:Totholz als Lebensgrundlage.JPG Image:Lateral west forest fire.jpg Image:Biston.betularia.7200.jpg Image:Alces alces alces Myre Norway.jpg Image:Kamczadalka.jpg Image:Cris Chisasibi.jpg Image:Deline1.jpg Image:Brooks Range (03 ) sable trap.jpg Image:Lake in Glacial Valley.jpg

Image:Wonder Lake, Denali2.jpg Image:Vivid hues begin to appear on trees and tundra.jpg Image:Picea glauca taiga.jpg Image:Defense.gov photo essay 120620-F-MQ656-334.jpg Image:Vontut National Park.jpg Image:UtsingiPoint-GreatSlaveLake.JPG Image:Thelon river oasis.jpg Image:Caribou traversant la rivière aux Feuilles.jpg Image:Coucher de soleil sur notre lac.jpg Image:René-Levasseur island.JPG Image:Quinnguadalen.jpg Image:DSCN3768.JPG Image:Mountain-birch-Trollheimen.jpg Image:Sjnjuvtjudisjåhkå.JPG Image:Tarraälven.JPG Image:Polarweiden-Dschungel.JPG Image:Weg im Fjällbirkenwald.JPG Image:Waldgrenze Alpen.jpg Image:Brocken Baumgrenze.jpg Image:Umbozero.jpg Image:Nature in Khanty-Mansiya.jpg Image:Talnahpanorama.jpg Image:Lakemelkoye2.tif Image:Лиственницы..jpg Image:Jack London Lake by bartosh.jpg Image:Larix gmelinii1.jpg Image:Nachikinskiy 2003 Maar.jpg

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Կատեգորիա:տունդրա