Հայտնի է 200, Հայաստանում՝ 6 տեսակ՝ դաշտային ճնճղուկ, ժայռային ճնճղուկ, իսպանական ճնճղուկ, կարճամատ ճնճղուկ, ձյան ճնճղուկ, տնային ճնճղուկ։
Ձագուկները ձվից դուրս գալուց 10 օր հետո դուրս են թռչում բնից։ Ընդհանրապես ճնճղուկները սնվում են սերմերով, հատիկներով ու փշրանքներով։
Ճնճղուկների կյանքի տևողությունը կազմում է մոտ 1-2 տարի։ Ճնճղուկը կարող է ընդամենը 2 օր սոված մնալ։ Ճնճղուկները շատ թեթև են կշռում` մոտավորապես 20-35 գրամ։ Ճնճղուկների սիրտը շատ արագ է բաբախում, մարդու սրտից մոտ 10 անգամ ավելի արագ։ Մեկ ամառվա ընթացքում հասցնում են 2 անգամ ձու դնել , ամեն անգամ միջինը 5-7 ձու։ Ճնճղուկը թուխս է նստում 13 օր։
Մարմինն ամրակազմ է, երկարությունը՝ 7,6—30 սմ։ Թևերի երկարությունը՝ 14-17 սմ, կենդանի զանգվածը՝ 20-35 գ։ Փետրածածկը խիտ է՝ բաց մոխրագույն, շագանակագույն, դեղնադարչնագույն՝ սպիտակ գծերով։ Գլուխը կլորավուն է, պարանոցը՝ կարճ, կտուցը՝ սուր կոնաձև։ Թևերը կարճ են, կլորավուն։ Գունավորումը կախված է բնակավայրից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։