Մասնակից:Areshka/Ավազարկղ
Areshka/Ավազարկղ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1992 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մահացել է | նոյեմբերի 20, 2021 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | |
Մասնագիտություն | ճարտարապետ, մշակութաբան |
Ծնողներ | Գևորգ Մարատի Պետրոսյան, Նունե Ալբերտի Մինասյան |
Ստորագրություն |
Դավիթ Գևորգի Պետրոսյան (սեպտեմբերի 25, 1992, Երևան, Հայաստանի Հանրապետություն - նոյեմբերի 20, 2021, Երևան, Հայաստանի Հանրապետություն), հայ ճարտարապետ, մշակութաբան, պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և վերակառուցման մասնագետ, գիտական ուսումնասիրությունների հեղինակ, հայկական հնագիտական արշավախմբերի անդամ, գտածոների վերակազմող-նկարիչ, հոդվածագիր, ազգային միավորումների և կազմակերպությունների համահիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, գիտակրթական և մշակութային ծրագրերի, երեք գրքույկների։ Գրել է բանաստեղծություններ, հրապարակախոսական հոդվածներ, աֆորիզմներ, խոհափիլիսոփայական ստեղծագործություններ։ Հանդես է եկել Հայկ Շիրակյան գրական կեղծանվամբ։ Նրա հրատարակած գիտական հոդվածներն ու գրական ստեղծագործությունները հարուստ են ազգային և համամարդկային խոհափիլիսոփայական մտորումներով, արմատական դոկտրիններով ու բանաձևումներով, նոր բառակազմությամբ և ալեգորիաներով[1]։
Գրական առաջին քայլերը սկսել է մանկական տարիքից՝ գրելով բանաստեղծություններ[2] և արձակ շարադրանք[3]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թ․ ընդունվել է Երևանի Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետ։ 2013 թ․ ավարտել է ուսումը՝ պաշտպանելով «Եղիպատրուշ գյուղի Սուրբ Աստվածածին վանական համալիրի վերականգնումը» ատենախոսությունը և ստացել բակալավրի կոչում (ՃՇՀԱՀ արխիվ)։
2013 թ․ ուսանել է նույն համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետի ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման և գեղեցիկ արվեստի ամբիոնում։ 2015 թ․ ավարտել է «Զովունի (Արագածոտնի մարզ) վաղմիջնադրյան ճարտարապետական հուշարձանախմբի (Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)) պահպանման, վերանորոգման և օգտագործման հայեցակարգ» մագիստրոսական ատենախոսության պաշտպանությամբ, ստանալով Ճարտարապետության մագիստրոսի կոչում (ՃՇՀԱՀ արխիվ)։
2015-2017 թթ․ կրթությունը շարունակել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում, որպես արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի մագիստրոս։ Պաշտպանելով «Օտարման և փոխառման ազդեցությունները հայ հոգևոր մշակույթում» ատենախոսությունը ստացել է մագիստրոսական երկրորդ կոչումը, որպես մշակութաբան (ՀՊՄՀ արխիվ)։
Համալսարանական տարիներից սկսած Դավիթը անընդմեջ ուսումնասիրել է հայ հոգևոր մշակույթը՝ գրականություն, կերպարվեստ, հոգևոր և ժողովրդական երաժշտություն, ճարտարապետություն՝ մասնավորապես՝ եկեղեցաշինություն (Շիրազ[4], Կոմիտաս[5], Թամանյան[6][7][8]․․․)։
Ազգային, մշակութային, պատմական և հնէաբանական տարբեր կազմակերպություններում կատարած աշխատանքների ընթացքում, խորապես ուսումնասիրելով հայոց հնագույն մշակույթը, անհագորեն զբաղվում է ինքնակրթությամբ և գիտական աշխատանքներով։ Մեծ բաղձանքով տոգորված սովորում է գրաբարը, հայոց պատմիչների աշխատությունների բնօրինակները հետազոտելու համար։
Խորությամբ ուսումնասիրել է «Մատեան Ողբերգության» պոեմը, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Նրա ընթերցմամբ ձայնագրված են հատվածներ[9]։
Աշխատանքային տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթն իր ուսանողական տարիները համատեղել է ազգային, մշակութային, պատմական և հնէաբանական տարբեր ինստիտուտներում ու կազմակերպություններում տարվող աշխատանքների հետ, կատարել է չափագրումներ[10] Չիչխանավանքի պեղումների ընթացքում։
2012-2013 թթ․ ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» հին հնագիտության բաժնի ավագ լաբորանտ, գտածոների վերակազմող-նկարիչ, պատմական մայրաքաղաք Արտաշատի հնագիտական արշավախմբի անդամ
2013-2014 թթ․ ՀՀ ՄՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», գտածոների վերակազմող-նկարիչ, Թեյշեբաինի բերդաքաղաքի հնագիտական արշավախմբի անդամ
2014-2015 թթ․ ՀՀ ՔՇՆ «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» էքսկուրսավար, գիտական ուսումնասիրությունների հեղինակ, շրջիկ ցուցահանդեսների, միջոցառումների կազմակերպիչ
2017-2018 թթ․ «My Apartments Yerevan» և «My Hotel Yerevan» ՍՊԸ-ում, հյուրընկալ
2017-2018 թթ․ «Open Armenia Tour» զբոսաշրջային ընկերություն, հիմնադիր-կառավարիչ
2017-2021 թթ․ՀՀ ԿԳՆ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» Կերպարվեստի ֆակուլտետի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս
2019-2020 թթ․ «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր Արվեստի ամբիոնի ղեկավար, ուսուցիչ
2021 թ․ (հուլիս-սեպտեմբեր) «Նոր Փրոջեկտս» ՍՊԸ, փաթեթավորող-օժանդակ բանվոր
2021 թ․ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի դպրոց, հեղինակային ծրագրի ուսուցիչ
2021 թ․ «Հայաստանի պատմության թանգարան» Նոր և նորագույն շրջանի պատմության բաժին, պահոցների պահպանման սեկտորի ֆոնդապահ-կոնսերվատոր
Դավիթ Պետրոսյանը զբաղվել է հասարակական գործունեությամբ և համագործակցել է ազգայնական տարբեր կազմակերպությունների հետ և հանդիսացել է նրանցից մի մասի համահիմնադիրը։ Այդ շարքում են՝
- «Ազգային ատյան» հասարակական միավորում (համահիմնադիր)
- «Ցուցասլաք» կազմակերպություն (համահիմնադիր)
- «Հայք» քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ (համահիմնադիր)
- «Երկիր և մշակույթ» կազմակերպություն (անդամ)
- «www.arvestagir.am» առցանց մշակութային հանդես (հոդվածագիր).
- ՀՀ Հանրային խորհրդի «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով» (անդամ)
Հեղինակած աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Պետրոսյանը հեղինակ է տասից ավելի գիտական հոդվածների, գիտակրթական և մշակութային տասից ավելի ծրագրերի, հրատարակված երեք գրքույկների, Ճարտարապետական հուշարձանների վերականգնման 2 նախագծի, համահեղինակ է «Հայկական ազգայնականություն» մանիֆեստի[11]։
Հրատարակված գիտական հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շարունակելով բացահայտել Թամանյանին, «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիր, 11 (105), Երևան, 2014, էջ 36[6]
- «Քաղաք-այգի» տեսությունը և Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական ուղին, «Գիտական աշխատություններ» ՃՇՀԱՀ, I (56), Երևան, 2015, էջ 31[7]
- Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը, «Էջմիածին» կրոնագիտական-հայագիտական հանդես, Բ, Էջմիածին, 2015, էջ 77[8]
- Էներգետիկ հուշարձան. 20-րդ դարի հայկական ճարտարապետության վերածննդի առաջնեկը, «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիր, 6 (112), Երևան, 2015, էջ 17[12]
- Կոմիտասի մշակութաբանական հետազոտությունները, «Գիտական տեղեկագիր» ՀՊՄՀ, 1-2 (26-27), Երևան, 2016, էջ 173[5]
- Միայն իբրև վերջին հույս, «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիր, 6-8 (125-126), Երևան, 2016, էջ 44[13]
- Հուշարձանի տեղափոխումը. եգիպտական և հայկական զուգահեռներ, «Էջմիածին» կրոնագիտական-հայագիտական հանդես, ԺԲ, Էջմիածին, 2016, էջ 137[14]
- Եկեղեցաշինության ետնաբեմում կամ անհաղորդ վեղարներ, «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիր, 7-8 (137-138), Երևան, 2017, էջ 52[15]
- Օտար ազդեցությունները հայ հոգևոր մշակույթում. ազգային ինքնության հարցեր, «Հայագիտական հանդես» ՀՊՄՀ, 3 (37) Ե Երևան, 2017, էջ 177[16]
- «Նարեկի» ազդեցությունը «Հայոց դանթեականը» պոեմի վրա, «Հայագիտական հանդես» ՀՊՄՀ, 2 (40) Երևան, 2018, էջ 90[4]
Հրատարակված գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զրույց ազգանորոգ ոգու հետ[17]
- Կարսի 1920 թ. ինքնասպանները[18]
- Սասնա ծռեր ազգային կտակարանի խրատաբանությունը[19]
«Թուր Կեծակի» հեղինակային ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է տասից ավելի գիտակրթական և մշակութային ծրագրերի։ Անսահման նվիրումով կատարել է ուսուցչի պարտականությունը, այն համարել է իր խոսքերով ասած՝ բոլոր մասնագիտությունների մեջ «ամենաբերկրալին»։
Մեծ խանդավառությամբ դասավանդել է հեղինակային «Թուր Կեծակի» ուսումնական ծրագրը՝ սաների մոտ ձևավորելով կուռ հայրենասիրական և հայրենատիրական հենք։ Դասը մեկնարկվում էր իր իսկ հեղինակած խրոխտ ու արիացնող բանաստեղծությամբ՝
ՀԱՅԿԻՑ ԱՌՆԵՄ ՇՈՒՆՉԸ ԻՄ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Այլախոհի Ճակատագիրը». Անանիա Շիրակացու անվան ճեմարան, հատված հեռահար դասընթացից.
- ↑ «Արևածաղիկ». Արևածաղիկ մանկապատանեկան ամսաթերթ, «Մայրենի լեզու»-2(57)2004. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Արևածաղիկ». Արևածաղիկ մանկապատանեկան ամսաթերթ, «Ե՞րբ է գալիս տարվա ամենագեղեցիկ եղանակը»-10(53)2003. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 4,0 4,1 «Գիտական տեղեկագիր» (PDF). «Գիտական տեղեկագիր» ՀՊՄՀ. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 5,0 5,1 ««Գիտական տեղեկագիր» ՀՊՄՀ» (PDF). Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ 6,0 6,1 «Ճարտարապետություն և շինարարություն ամսագիր». Հայաստանի Ճարտարապետների միություն և Հայաստանի Շինարարների միություն. 11 (105), Երևան, 2014, էջ 36.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ 7,0 7,1 «Գիտական աշխատություններ». «Գիտական աշխատություններ» ՃՇՀԱՀ. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ 8,0 8,1 «Էջմիածին (ամսագիր) կրոնագիտական-հայագիտական հանդես». Պաշտոնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսության. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Կարդում է Դավիթ Պետրոսյանը». «Անանիա Շիրակացու անվան ճեմարան», Գրիգոր Նարեկացի - «Մատյան ողբերգության». 2020. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Չիչխանավանք». «Գասպրինտ» հրատարակչւթիւն», ԵՐԿԻՐ ԵՒ ՄՇԱԿՈՅԹ
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՒԹԻՒՆ. 2015. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
{{cite web}}
: line feed character in|publisher=
at position 45 (օգնություն) - ↑ «մանիֆեստ». Ազգային ատյան, «Հայկական ազգայնականություն» Մանիֆեստ. 2019. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Ճարտարապետություն և շինարարություն ամսագիր». Հայաստանի Ճարտարապետների միություն և Հայաստանի Շինարարների միություն. 6 (112), Երևան, 2015, էջ 17.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «Ճարտարապետություն և շինարարություն ամսագիր». Հայաստանի Ճարտարապետների միություն և Հայաստանի Շինարարների միություն. 6-8 (125-126), Երևան, 2016, էջ 44.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «Էջմիածին (ամսագիր) կրոնագիտական-հայագիտական հանդես». Պաշտոնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսության. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Ճարտարապետություն և շինարարություն ամսագիր». Հայաստանի Ճարտարապետների միություն և Հայաստանի Շինարարների միություն. 7-8 (137-138), Երևան, 2017, էջ 52.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «Հայագիտական հանդես» (PDF). «Գիտական տեղեկագիր» ՀՊՄՀ. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Արվեստագիր». «Արվեստագիր» մշակութային հանդես. 2017. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Արվեստագիր». «Արվեստագիր» մշակութային հանդես. 2019. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Արվեստագիր». «Արվեստագիր» մշակութային հանդես. 2019. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ»
- «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»
- «Հայ ասպետ»
- «Ազգային ատյան»
- «Ցուցասլաք»
- «Երկիր և մշակույթ»
- «arvestagir.am»
- «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով»
- «Թող լռե մունջը, անդամալույծը»
- «Նիկոլի գրքի հակառակ կողմը»
- «Ա․ Թամանյան Երևանի հատակագիծ քաղաք պարտեզ»
- «Դիտակետում Երևան Չշնչող քաղաք»
- «Երիտասարդ մտավորականների կոչը ապագա վարչապետին»
- «Շարունակելով բացահայտել Դավիթին…»
- «Ծարավ աղբյուրը. Ճարտարապետը, որն իր որդեգրած ազնվագույն արժեհամակարգի ասպետն էր»
Կատեգորիա:Հայ ճարտարապետներ
Կատեգորիա:Հայ մշակութաբաններ
Կատեգորիա:Սեպտեմբերի 25 ծնունդներ
Կատեգորիա:1992 ծնունդներ
Կատեգորիա:Ինքնասպաններ
Կատեգորիա:Հայ ուսուցիչներ
Կատեգորիա:Հայ մանկավարժներ
Կատեգորիա:Ինքնասպանության դրդվածներ
Կատեգորիա:Հայ ազգայնականներ
Կատեգորիա:Գրաֆիկա
Կատեգորիա:Հրապարակախոսներ