Մաուրո Գևգեոզյան
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Մաուրո Գևգեոզյան Կրեսպո | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Ուրուգվայ Հայաստան | |||||||||||||||||||||||
Մականուն | Էլ Արմենիո | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 10, 1986 (38 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոնտևիդեո, Ուրուգվայ | |||||||||||||||||||||||
Հասակ | 184 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 81 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ալիանսա Լիմա | |||||||||||||||||||||||
Համար | 19 | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մաուրո Կրեսպո Գևգեոզյան (իսպ.՝ Mauro Crespo Guevgeozián, մայիսի 10, 1986[1][2][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայահայ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս պերուական «Սպորտ Բոյս» ակումբում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1986 թվականին մայիսի 10-ին, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում հայկական ընտանիքում։ Թիմի երկրպագուները նրան անվանում են El Armenio, որը նշանակում է հայ։ Մաուրոն ուրախությամբ է ընդունում իր հայ լինելու փաստը և իր մականունը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա իր առաջին քայլերը կատարել է «Ֆենիքս Մոնտեվիդեո» թիմում, որտեղ 2006-2007 թվականներին թիմի հետ դարձավ Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնի չեմպիոն։ Ֆենիքս Մոնտեվիդեոից հեռանալուց հետո 2007 թվականին Մաուրոն հանդես է եկել Երևանի «Փյունիկի» կազմում՝ թիմի հետ հաղ��ելով 2007 թվականի Հայաստանի Բարձրագույն խումբի առաջնությունում։ Փյունիկում նա անցկացրել է 1 խաղ՝ Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում իռլանդական «Դերրի Սիթիի» դեմ։ «Փյունիկից» հեռանալուց հետո ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա տեղափոխվեց «Սերրիտո» ակումբ, որտեղ նվաճեց Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնի կլաուսուրան։ 2008-09 մրցաշրջանում Գևգեոզյանը վերադարձավ «Ֆենիքս», որտեղ դարձավ է Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու։ 2009-2011 թվականներին հանդես է եկել Չիլիի բարձրագույն դիվիզիոնի «Էվերտոն դե Վինյա դել Մար» թիմի կազմում։ Նա շատ լավ է հանդես գալիս այդ թիմում, սակայն 2011 թվականին վերադառնում է իր ծննդավայր Մոնտեվիդեո և հանդես գալիս տեղի «Պենյարոլ Մոնտեվիդեո» թիմում, որի հետ Ուրուգվայի առաջնության 2011-2012 մրցաշրջանում գրավում է 2-րդ տեղը։ Այդ մրցաշրջանում նա դառնում է 7 գոլի հեղինակ[4]։ Չնայած հիանալի ելույթներին, Գևգեոզյանն այդ թիմում անցկացնում է ընդամենը 1 տարի և վերադառնում «Ֆենիքս», որտեղ նորից դառնում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը. «Պենյարոլի» դեմ 2 խաղում Գևգեոզյանը դառնում է 3 գոլի հեղինակ։
2013 թվականի հունվարին, նա տեղափոխվում է Պարագվայի «Լիբերտադ» ակումբ, որտեղ իր նորամուտը նշում է 2013 թվականին փետրվարի 11-ին Պարագվայի Պրիմիեր դիվիզոնի առաջին փուլում «Գուարանիի» դեմ խաղում[5]։
2013 թվականից մինչ այժմ հանդես է գալիս «Ալիանսա Լիմա» ակումբում։
2013-14 մրցաշրջանում Պերուի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկում՝ «Ինկերի գավաթում» Գևգեոզյանը 10 խաղում խփել է 5 գոլ։ Հատկանշական է, որ նա իր բոլոր գոլերը խփել է գլխով։ «El Armenio»-ն պատժվում է երկու անգամ կարմիր քարտով, բայց, չնայած դրան, մարզչական շտաբը և երկրպագուները գոհ են իր խաղից, և, ըստ Պերուի մամուլի, ակումբը պատրաստվում է առաջարկել նրան նոր պայմանագիր։
Հայաստանի ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևգեոզյանը Հայաստանի ազգային հավաքականին պետք է միանար 2012 թվականին նոյեմբերին, ինչպես հարցազրույցում նշել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Սակայն Մաուրոն չի կարողանում ժամանակին միանալ հավաքականին անձնական պատճառներով։
Մաուրոն ևս մեկ անգամ հավաքական է հրավիրվել 2013 թվականին փետրվարի 5-ին կայանալիք Լյուքսեմբուրգի դեմ խաղին մասնակցելու համար, սակայն չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ ՀՖՖ-ի հետ[6]։
Մաուրոն իր նորամուտը հավաքականում նշեց 2014 թվականին մայիսի 27-ին կայացած Հայաստան - ԱՄԷ ընկերական խաղում՝ երկրորդ խաղակեսում դուրս գալով փոխարինման։ Դրանից չորս օր անց կայացած Ալժիրի հետ խաղը նա սկսեց մեկնարկային կազմում և փոխարինվեց ընդմիջումից հետո[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Primera División». Soccerway.com. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Մաուրո Գևգեոզյանը նորամուտը նշեց Պարագվայի առաջնությունում». sport.news.am. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Մաուրո Գևգեոզյան. Չեմ միանա Հայաստանի հավաքականին, քանի որ ՀՖՖ-ն առաջին կարգի տոմս չտրամադրեց ինձ». sport.news.am. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԼԺԻՐ` 1:3. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՏՎԵՑԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
|