Մայքլ Չիմինո
Մայքլ Չիմինո անգլ.՝ Michael Cimino | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1939[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Մահացել է | հուլիսի 2, 2016[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Կրթություն | Եյլի համալսարան, Եյլի արվեստի դպրոց, Միչիգան նահանգի համալսարան և Westbury High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0001047 |
Մայքլ Չիմինո (անգլ.՝ Michael Cimino, փետրվարի 3, 1939[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - հուլիսի 2, 2016[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր, ավելի շատ հայտնի է որպես «Եղնիկի որսորդը» կինոնկարի ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1939 թվականի փետրվարի 3-ին (այլ տվյալներով՝ 1943 թվականի նոյեմբերի 16-ին) Նյու Յորքում։ Ավարտել է Եյլի համալսարանը, որից հետո աշխատել հեռուստատեսության գովազդային գործակալությունում։ Իր կարիերան կինոմատոգրաֆիայում սկսել է սցենարներ գրելով (հիասքանչ կինոժապավեն՝ Դուգլաս Տրամբալլի «Լուռ վազք» ստեղծագործության հիման վրա)։ Նրա առաջին հայտնի գործը եղել է «Շանթաձիգն ու Արագավազը» ֆիլմը (1974 թվական), որտեղ խաղացել է Քլինթ Իսթվուդը:
Չորս տարի անց Չիմինոն նկարահանել է վիետնամական պատերազմի մասին «Եղնիկի որսորդը» ֆիլմը, որը նրան ամենամեծ հաջողությունն է բերել։ Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ դե Նիրոն և Քրիստոֆեր Ուոքենը։ «Եղնիկի որսորդը» ֆիլմը ստացել է հինգ «Օսկար» (այդ թվում՝ լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր անվանակարգերում), իսկ անձամբ Չիմինոյին «United Artists» գործակալության կողմից ֆինանսական հնարավորություն է տրվել հաջորդ՝ «Դրախտի դարպասները» ֆիլմի նկարահանման աշխատանքներն սկսելու համար։
Սակայն այն ժամանակ շատ մեծ ՝ 40 միլիոն դոլարով նկարահանված «Դրախտի դարպասները» ֆիլմը(1981 թվական) սարսափելի ձախողվել է։ Դա էլ բերել է «United Artists» գործակալության սնանկացման և շատ լուրջ ազդել Չիմինոյի հեղինակության վրա։
1980-ական թվականներին ռեժիսորը ներկայացրել է «Վիշապի տարին» ֆիլմը (1985 թվական)` գլխավոր դերում Միքի Ռուրկը, և Մարիո Պյուզոյի վեպի հիման վրա նկարահանված «Սիցիլիացին» (1987 թվական) ֆիլմը՝ Քրիստոֆեր Լամբերի մասնակցությամբ։ 1990 թվականին ներկայացրել է Ուիլյամ Ուայլերի «Հուսահատության ժամեր» նույնանուն ֆիլմի վերափոխված տարբերակը, որտեղ խաղացել են Միքի Ռուրկը և Էնթոնի Հոփքինսը։ 1996 թվականին ռեժիսորը նկարահանել է «Արև որսացողը» սրընթաց գործողություններով դրաման։
2007 թվականին Չիմինոյի նկարահանած «Թարգմանություն չի պահանջվում» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է «Յուրաքանչյուրին՝ իր կինոն» կինոալմանախի ցանկում։
Մահացել է 2016 թվականի հուլիսի 2-ին՝ 78 տարեկան հասակում,իր տանը՝ մտերիմներով շրջապատված։
Ֆիլմերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974- «Շանթաձիգն ու Արագավազը»
- 1978- «Եղնիկի որսորդը»
- 1980- «Դրախտի դարպասները»
- 1985- «Վիշապի տարին»
- 1987- «Սիցիլիացին» (Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա նկարահանված)
- 1990- «Հուսահատության ժամեր»
- 1996- «Արև որսացողը»
- 2007- «Թարգմանություն չի պահանջվում»(«Յուրաքանչյուրին՝ իր կինոն» կինոալմանախից մի էպիզոդ)
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972- «Լուռ վազք»
- 1973- «Վերին ուժ»
- 1980- «Պատերազմի շներ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Le Monde (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=21
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Չիմինո» հոդվածին։ |
|
- Փետրվարի 3 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 2 մահեր
- 2016 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ