Մածնաբերդի վանք
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մածնաբերդ (այլ կիրառումներ)
Մածնաբերդի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Հարցհանգիստ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջան |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | կանգուն |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Մածնաբերդի վանք, Մլզնաբերդի վանք, միջնադարյան հայկական վանական համալիր, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Հարցհանգիստ (այժմ՝ Չովդար) գյուղից 2,2 կմ հարավ-արևելք՝ շրջապատի նկատմամբ առանձնացած լեռան գագաթին (ծովի մակերևույթից 1648 մ)[1]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը իր անվանումը ստացել է մոտակայքում գտնվող Մածնաբերդ ամրոցից և այդ պատճառով անվանվում է «Մածնաբերդի վանք»։
Համալիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը բաղկացած է մեկ եկեղեցուց, որը հայտնի է Սբ. Վարդանանց զորավարաց և Սբ. Սարգիս անուններով (եկեղեցու 1891 թ. նորոգության արձանագրության մեջ)[2][3]։