Jump to content

Մազաթափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մազաթափություն
ալոպեցիա
Տեսակտղամարդկային տիպի մազաթափություն, կանացի տիպի մազաթափություն, օջախային ալոպեցիա, տելոգենային անհետացում
ՊատճառԺառանգականություն, հորմոննե��, հիվանդություն և ծերացում
Հիվանդության ախտանշաններմազերի կորուստ՝ գլխի և մարմնի տարբեր հատվածներից[1]
ՀետևանքՄազաթափություն
Բժշկական մասնագիտությունՄաշկաբանություն
ՀՄԴ-9704.09
ՀՄԴ-10L65.9
Հոմանիշներալոպեցիա, ճաղատություն
Բուժումիրավիճակի ընդունում, դեղամիջոցներ, վիրահատություն[2]
Բարդություններհոգեբանական դիսթրես[3]
Հաճախությունտղամարդկանց՝ 50 %-ի, կանանց՝ 25 %-ի մոտ[2][4]
 Alopecia Վիքիպահեստում

Մազաթափություն, անվանում են նաև ալոպեցիա կամ ճաղատություն, մարմնի կամ գլխի ինչ-որ հատվածի մազերի կորուստը[1]։ Սովորաբար գլխի մազերի կորուստը միշտ առկա է[2]։ Մազաթափության ծանրությունը կարող է տատանվել փոքր մակերեսից մինչև ամբողջ մարմին[5]։ Սովորաբար բորբոքում կամ սպիացում տեղի չի ունենում[2]։ Որոշ մարդկանց մոտ մազաթափությունը կարող է առաջացնել հոգեբանական խանգարում[3]։

Մազաթափության ամենատարածված տեսակները ներառում են տղամարդկային տիպի մազաթափությունը, կանացի տիպի մազաթափությունը, օջախային ալոպեցիա և մազերի բարակացում, որն անվանում են նաև տելոգենային անհետացում[2]։ Տղամարդկային տիպի մազաթափություն առաջացնող պատճառը ժառանգական գործոնի և արական հորմոնների համադրությունն է, կանացի տիպի մազաթափություն առաջացնող պատճառը հայտնի չէ, օջախային ալոպեցիայի պատճառը աուտոիմուն գործոնն է, տելոգենային անհետացման պատճառը սովորաբար ֆիզիկական կամ հոգեբանական ինչ-որ երևույթն է[2]։ Տելոգենային անհետացումը շատ հաճախ ի հայտ է գալիս հղիությունից հետո[2]։

Առանց բորբոքման և սպիացման մազաթափություն առաջացնող պատճառներից են նաև մազերը քաշելը, որոշակի դեղանյութերը` ներառյալ քիմիոթերապիայի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հիպոթիրեոիդիզմի և թերսնուցման, այդ թվում՝ երկաթի անբավարարության համար նախատեսված դեղանյութերը[2][3]։ Բորբոքմամբ կամ սպիացմամբ ուղեկցվող մազաթափության պատճառներից է սնկային ինֆեկցիան, կարմիր գայլախտը, ճառագայթային թերապիան և սարկոիդոզը[2][3]։ Մազաթափության ախտորոշումը մասնակիորեն հիմնվում է տուժած օջախների վրա[2]։

Մազաթափության բուժումը ուղղակի ներառում է տվյալ վիճակի ընդունումը[2]։ Միջամտության տեսակներից կարելի է կիրառել մինոքսիդիլ դեղամիջոցը (կամ ֆինաստերիդ) և մազերի փոխպատվաստման վիրահատությունը[6][4]։ Օջախային ալոպեցիան կարող է բուժվել տուժած օջախներում ստերոիդ ներարկումներով, բայց դա պետք է հաճախակի կրկնվի, որպեսզի արդյունավետ լինի[2]։ Մազաթափությունը բավականին տարածված խնդիր է[2]։ 50 տարեկա�� հասակում մազաթափություն առաջանում է տղամարդկանց կեսի և կանանց քառորդ մասի մոտ[2]։ Մարդկանց 2 %-ի մոտ կյանքի ինչ-որ փուլում զարգանում է օջախային ալոպեցիա[2]։

Տերմինաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաղատությունը մազերի աճի մասնակի կամ լրիվ բացակայությունն է և մազերի բարակացման լայն թեմայի մի մասն է։ Ճաղատության աստիճանը և տիպը տատանվում է, բայց հիմնական գործոնը անդրոգենային մազաթափությունն է` alopecia androgenetica կամ alopecia seborrheica. վերջին տերմինը առաջին հերթին օգտագործվում է Եվրոպայում։

Հիպոտրիխոզը մազերի կառուցվածքի ոչ նորմալ տեսակ է` գերազանցապես մազերի կորուստ կամ նվազում։ Այն առաջանում է, երբ ի հայտ են գալիս աղվամազեր մարմնի այն հատվածներում, որտեղ սովորաբար կոշտ մազեր պետք է լինեն։ Սովորաբար մարդու մազերի աճը նորմալ է ծնունդից հետո, սակայն կարճ ժամանակ հետո մազերը ընկնում են և փոխարինվում նոսր, ոչ նորմալ մազերի աճով։ Նոր մազերը սովորաբար բարակ են, կարճ և փխրուն, և կարող է պակասել պիգմենտացիան։ Ճաղատությունը կարող է ի հայտ գալ 25 տարեկան հասակում[7]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին ճակատային ճաղատության դեպք Անդրե Աղասի

Մազաթափության ախտանիշները ներառում են բծային մազաթափություն` հաճախ կլորավուն կառուցվածքի, թեփ, մաշկի ախտահարումներ և սպիացում։ Օջախային ալոպեցիան (միջին աստիճանի) հաճախ ի հայտ է գալիս մազաթափությանը ոչ բնորոշ հատվածներում, օրինակ` հոնքերի, գլխի հետին մասի հատվածներում կամ ականջներից վերև, տղամարդկային տիպի մազաթափությանը բնորոշ հատվածները սովորաբար չեն վնասվում։ Տղամարդկային տիպի մազաթափության ժամանակ մազերի կորուստը և բարակացումը սկսվում է գլխի քունքային և գագաթային հատվածներից և մազերը կամ բարակում են կամ՝ ընկնում։ Կանացի տիպի մազաթափությունը ի հայտ է գալիս ճակատային և գագաթային հատվածներում։

Մարդը գլխի վրա ունի 100 000-ից մինչև 150 000 մազ։ Մեկ օրվա ընթացքում թափվող մազերի թիվը տատանվում է, բայց նորմայում միջինում կազմում է 100 մազ[8]։ Որպեսզի պահպանվի նորմալ ծավալը, մազերը պետք է փոխարինվեն նույն քանակով, որքան որ թափվել են։ Մազերի բարակելու առաջին նշանները մարդիկ հաճախ կտեսնեն սանրելուց հետո՝ սանրի վրա, կամ լվացարանում՝ շամպունով գլուխը լվանալիս։ Մազերի ձևավորման ժամանակ նույնպես կարող են բացահայտվել մազերի բարակացման օջախներ, օրինակ` գլխի բարակացող գագաթը։

Էականորեն ախտահարված մաշկը, մեջքը և վերջույթները մատնանշում են կիստոզ ակնե։ Մաշկի ախտահարման ամենածանր վիճակը` կիստոզ ակնեն, ի հայտ է գալիս նույն հորմոնալ անհավասարակշռության հետևանքով, որը բերում է մազաթափության և պայմանավորված է դիհիդրոտեստոստերոնի արտադրությամբ[9]։ Սեբորեիկ դերմատիտը մի վիճակ է, երբ չափազանց մեծ քանակությամբ մաշկային ճարպ (sebum) է արտադրվում և հավաքվում սկալպի (գլխամաշկ) վրա (նմանվում է բարուրի գլխարկի), այն նաև հանդիսանում է հորմոնալ անհավասարակշռության ախտանիշ, ինչպես օրինակ չափազանց ճարպոտ կամ չոր սկալպը։ Երկուսն էլ կարող են բերել մազերի բարակացման։

Հոգեբանական ախտանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերի բարակացումը և ճաղատությունը առաջացնում են հոգեբանական սթրես, որովհետև ազդում են մարդու արտաքին տեսքի վրա։ Չնայած մարդու արտաքին տեսքի նկատմամբ հետաքրքրությունը ունի երկար պատմություն, այնուամենայնիվ, հոգեբանության այս մասնավոր ճյուղը` որպես առանձին տեսակ, զարգացել է 1960-ական թվականներին, երբ ավելի սկսեց տարածվել հասարակական արձագանքը, որն ասոցացնում էր ֆիզիկական գրավչությունը հաջողության և երջանկության հետ[10]։

Մազերի բարակացման հոգեբանական ազդեցությունը բավականին բարդ խնդիր է։ Մազը դիտարկվում է որպես մարդու ընդհանուր ինքնության կարևոր մաս. դա հատկապես վերաբերում է կանանց, որոնց համար այն կանացիության և գրավչության նշան է։ Տղամարդիկ ամբողջական մազածածկույթով գլուխը սովորաբար ասոցացնում են երիտասարդության և առույգության հետ։ Չնայած նրան, որ նրանք կարող են տեղյակ լինել իրենց ընտանիքում մազաթափության ժառանգականության վերաբերյալ, այնուամենայնիվ, շատերն անհարմար են զգում խոսել այդ խնդրի մասին։ Հետևաբար մազերի բարակացումը շատ զգայուն խնդիր է երկու սեռերի համար էլ։ Տանջվող մարդկանց համար այն կարող է առաջացնել մեկուսացման զգացում և ինքնավերահսկողության կորուստ։ Մարդիկ, որոնց մազերը բարակում են, հայտնվում են այնպիսի իրավիճակում, որ իրենց սեփական պատկերացմամբ՝ իրենց արտաքին տեսքը թվում է տարօրինակ, և սովորաբար մտահոգված են, որ իրենք ավելի մեծ տեսք ունեն, քան իրականում կան կամ ավելի քիչ գրավիչ են, քան ուրիշները։ Եթե առկա է ճաղատություն, ապա հոգեբանական խնդիրները շատ ծանր են հենց առաջին ախտանիշների ի հայտ գալուց հետո[11]։

Կան տվյալներ, որ քիմիաթերապիայով հարուցված մազաթափությունը առաջացնում է փոփոխություններ ինքնագնահատականում և մարմնի վերաբերյալ պատկերացումներում։ Մարմնի վերաբերյալ պատկերացումները չեն վերադառնում նախկին վիճակին շատ հիվանդների մոտ նույնիսկ մազերի վերականգնումից հետո։ Այս դեպքերում հիվանդները ունենում են դժվարություններ իրենց զգացմունքները արտահայտելիս (ալեքսիթիմիա) և ավելի հակված են խուսափել ընտանեկան վեճերից։ Ընտանեկան թերապիան կարող է օգնել հաղթահարել այդ հոգեբանական խնդիրները, եթե դրանք առկա են[12]։

Չնայած ոչ ամբողջական պատկերացումներին՝ մազաթափությունը կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ։

Մազաթափության պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկային տիպի մազաթափությունը համարվում է ժառանգականության և արական հորմոն դիհիդրոտեստոստերոնի համադրության արդյունք[2]։ Կանացի տիպի մազաթափության պատճառը մնում է անհայտ[2]։

  • Ցելյուլիտ
  • սնկային ինֆեկցիաներ (օրինակ` լատին․՝ tinea capitis)
  • մազապարկի բորբոքում
  • երկրորդային սիֆիլիս[13]
  • մանրադիտակային տիզ (լատին․՝ Demodex folliculorum), որը սնվում է գլխամաշկի ճարպագեղձերի կողմից արտադրված ճարպով` զրկելով մազերին էական սնուցումից, և կարող է առաջացնել մազերի բարակացում։ Demodex folliculorum-ն առկա չէ սկալպի բոլոր տեսակներում, այլ գոյատևում է չափազանց ճարպոտ սկալպի միջավայրում։

Դեղամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ձգման ալոպեցիան հայտնաբերվում է մարդկանց մոտ, որոնք ունեն մազերի պոչիկ, որը քաշում է մազերը չափազանց մեծ ուժով։ Ավելին, ուժեղ սանրելը և մազերի ձևավորումը, սկալպի կոպիտ մերսումը կարող են վնասել կուտիկուլան` մազերի արտաքին պատյանը։ Սա նպաստում է առանձին մազերի շերտերի թուլացմանը և նրանց պոկվելուն՝ նվազեցնելով ընդհանուր մազերի ծավալը։
  • Շփման ալոպեցիան մազերի կորուստն է, որն առաջանում է մազերի կամ մազապարկերի տրորումից, ամենացավալին տղամարդկանց կոճի շրջանում գուլպաներից, որտեղ նույնիսկ եթե գուլպա չհագնեն, մազերը չեն աճի այլևս։
  • Տրիխոտիլոմանիան մազերի կորուստն է, որն առաջանում է մազերը հարկադրական քաշելիս և ծռելիս։ Այս խանգարման սկիզբը համընկնում է սեռահասունացման սկզբին և սովորաբար շարունակվում է հասուն տարիքում։ Մազապարկերի հաստատուն հեռացման պատճառով մշտական մազաթափություն կարող է առաջանալ։
  • Այնպիսի վնասվածքներ, ինչպիսիք են՝ ծննդաբերության ընթացքում ստացած վնասվածքը, խոշոր վիրահատությունը, թունավորումը և ծանր սթրեսը կարող են առաջացնել մազերի կորստի մի վիճակ, որը հայտնի է որպես տելոգենային անհետացում[19], և որի ժամանակ մեծ քանակությամբ մազեր անցնում են հանգստի փուլ` միևնույն ժամանակ առաջացնելով մազերի քչացում և հետագա բարակացում։ Այս իրավիճակը առաջանում է նաև որպես քիմիոթերապիայի կողմնակի էֆֆեկտ՝ ազդելով թիրախի` բաժանվող ուռուցքային բջիջների վրա։ Այս բուժումը ունի մազերի աճի փուլի վրա բացասական ներգործություն` 90 % դեպքերում բերելով մազաթափության` քիմիթերապիան սկսելուց անմիջապես հետո[20]։
  • Որոշակի չարորակ ուռուցքների բուժման նպատակով գլխին ուղղված ճառագայթային թերապիայի ժամանակ սկալպի ճառագայթումը կարող է հանգեցնել ճաղատության՝ ճառագայթված հատվածներում։

Առանց ճաղատության մազաթափությունը հաճախ առաջանում է երեխայի ծնունդից հետո՝ հետծննդաբերական շրջանում։ Այս իրավիճակում հղիության ընթացքում մազերը իրականում ավելի հաստ են՝ շնորհիվ շրջանառվող էստրոգենների քանակի ավելացման։ Ծննդաբերությունից մոտավորապես երեք ամիս հետո (սովորաբար 2-րդ և 5-րդ ամիսների միջև) էստրոգենների մակարդակը ընկնում է, և մազաթափություն է առաջանում, որը, մասնավորապես, նկատելի է մազերի գծի շրջանում և քունքային շրջանում։ Մազերը նորմայում վերականգնվում են, այդ պատճառով այս պարագայում բուժումը ցուցված չէ[21][22]։ Նմանատիպ իրավիճակ է առաջանում այն կանանց մոտ, ովքեր ընդունում են պտղաբերությունը խթանող դեղամիջոց` կլոմիֆեն։

Այլ պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օջախային ալոպեցիան աուտոիմուն խանգարում է` հայտնի որպես կետային ճաղատություն, որը կարող է բերել մազերի կորստի` սկսած մի փոքր հատվածից (լատին․՝ Alopecia areata monolocularis) մինչև մարմնի բոլոր հատվածները (լատին․՝ Alopecia areata universalis): Չնայած ենթադրվում է, որ այն առաջանում է մազապարկերի պասիվացման հետևանքով, թե ինչն է բերում օջախային ալոպեցիայի, հայտնի չէ։ Դեպքերի մեծ մասում այս խնդիրը ուղղվում է ինքնուրույն, սակայն այն կարող է տարածվել նաև ամբողջ սկալպով (լատին․՝ alopecia totalis) կամ նույնիսկ ամբողջ մարմնով (լատին․՝ alopecia universalis):
  • Տեղային կամ տարածված մազաթափությունը կարող է ի հայտ գալ նաև սպիացվող ալոպեցիայի ժամանակ (կարմիր գայլախտ, լատին․՝ lichen planopilaris, լատին․՝ folliculitis decalvans, կենտրոնախույս սպիացվող ալոպեցիա, հետդաշտանադադարի ճակատային ֆիբրոզ ալոպեցիա և այլն)։ Ուռուցքները և մաշկային գերաճները նույնպես խթանում են տեղային ճաղատությանը (ճարպային նեվուս, բազալ բջջային կարցինոմա, տափակ բջջային քաղցկեղ)։
  • Հիպոթիրեոիդիզմը (թերակտիվ թիրեոիդ) և նրա հետ կապված դեղամիջոցների կողմնակի էֆֆեկտները կարող են բերել մազաթափության` սովորաբար ճակատային հատվածում, որը ասոցացվում է հոնքերի արտաքին մեկ երրորդի բարակացման հետ (առկա է նաև սիֆիլիսի ժամանակ)։ Հիպերթիրեոիդիզմը (գերակտիվ թիրեոիդ) նույնպես կարող է առաջացնել մազաթափություն, որն ավելի հաճախ գագաթային է, քան ճակատային[23]։
  • Ժամանակավոր մազերի կորուստը կարող է առաջանալ այն հատվածներում, որտեղ արդեն բավական ժամանակ (սովորաբար մեկից մինչև մի քանի շաբաթ) առկա է ճարպային բշտիկ։
  • Բնածին եռանկյուն ալոպեցիան մազաթափության եռանկյուն կամ որոշ դեպքերում օվալ ձև ունեցող օջախ է սկալպի քունքային հատվածում, որն ի հայտ է գալիս հատկապես երեխաների շրջանում։ Ախտահարված հատվածը հիմնականում պարունակում է աղվամազեր կամ ընդհանրապես չի պարունակում ոչ մի մազապարկ, բայց այն չի տարածվում։ Դրա պատճառները հայտնի չեն, և չնայած այն մշտական վիճակ է, այնուամենայնիվ, այն չի ունենում ոչ մի այլ ազդեցություն մարդու վրա[24]։
  • Տարիքի հետ միասին մազերի աստիճանական բարակացումը նորմալ գործընթաց է, որն անվանում են ինվոլյուցիոն ալոպեցիա։ Այն առաջանում է, երբ ավելի ու ավելի մեծ քանակով մազապարկեր անցնում են աճման կամ անագեն փուլից հանգստի կամ տելոգենային փուլի այնպես, որ մնացած մազերը դառնում են կարճ և ավելի քիչ քանակով։
  • Անառողջ սկալպի միջավայրը կարող է ունենալ կարևորագույն դեր մազերի բարակացման մեջ` նպաստելով նրանց փոքրացմանը կամ վնասելով նրանց։ Օդի կամ ջրի աղտոտիչները, միջավայրի թույները, խնամքի պարագաները և չափազանց մեծ քանակի ճարպը ունեն սկալպի վրա կուտակվելու պոտենցիալ։ Դրանց կտորները կարող են պաշարել մազապարկերը և առաջացնել նրանց վատթարացում և դրանից բխող մազերի փոքրացում։ Այն կարող է նաև ֆիզիկապես սահմանափակել մազերի աճը կամ վնասել մազերի կուտիկուլան` բերելով թուլացած և հեշտ պոկվող մազերի մինչև իրենց բնական կյանքի ցիկլի ավարտը։

Մազաթափության այլ պատճառները ներառում են.

Ժառանգականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղային աուտոսոմ ռեցեսիվ հիպոտրիխոզի ժառանգական ձևերը ներառում են.

Տեսակ ԺՄՄ Գեն Լոկուս
LAH1 607903 DSG4 18q12
LAH2 604379 LIPH 3q27
LAH3 611452 P2RY5 13q14.12-q14.2

Ախտաֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազապարկերի աճը տեղի է ունենում ցիկլերով։ Ամեն ցիկլը բաղկացած է երկար աճի փուլից (անագեն), կարճ անցումային փուլից (կատագեն) և կարճ հանգստի փուլից (տելոգեն)։ Հանգստի փուլի վերջում մազն ընկնում է (էկզոգեն), և նոր մազը սկսում է աճել մազապարկում` նորից սկսելով ցիկլը։

Սովորաբար օրական մոտ 40 (0-78) մազ հասնում է հանգստի փուլի վերջին և ընկնում է[25]։ Երբ օրական ավելի քան 100 մազ է ընկնում, կարող է ի հայտ գալ կլինիկական մազաթափություն (տելոգենային անհետացում)։ Աճի փուլի խանգարումը առաջացնում է անագենային մազերի կորուստ (անագենային անհետացում

Տղամարդկային տիպի և կանացի տիպի մազաթափությունը չեն պահանջում ախտորոշիչ փորձարկում, քանի որ իրենք չեն ասոցացվում մազերի արագ կորստի հետ։ Եթե մազաթափությունն ի հայտ է գալիս երիտասարդ տղամարդու մոտ, ում ընտանիքի անդամների մոտ առկա չի եղել այդ երևույթը, ապա պատճառը, հավանաբար, դեղամիջոցների կիրառումն է։

  • Ձգման թեստը օգնում է գնահատել սկալպի տարածված մազաթափությունը։ Սկալպի երեք տարբեր հատվածներում մազերի որոշակի խումբը (մոտ 40-60) նուրբ քաշում են։ Հեռացված մազերի թիվը հաշվում և հետազոտում են մանրադիտակի տակ։ Նորմայում պետք է երեքից ավելի քիչ մազ պոկվի յուրաքանչյուր քաշելիս։ Եթե ավելի քան տասը մազ է դուրս գալիս, ապա թեստը համարվում է դրական[26]։
  • Պոկման թեստի ժամանակ մազերը դուրս են քաշում արմատների հետ միասին։ Պոկված մազի արմատը ուսումնասիրվում է մանրադիտակի տակ` աճի փուլը որոշելու համար, և օգտագործվում է տելոգենի, անագենի դեֆեկտը կամ համակարգային հիվանդությունները ախտորոշելու համար։ Տելոգենային մազերն ունեն մազերի փոքր կոճղեզ` արմատի վրա առանց պատյանի։ Տելոգենային անհետացման դեպքում հայտնաբերվում է մեծ քանակությամբ մազեր հետազոտության ժամանակ։ Անագենային մազերը ունեն պատյան՝ իրենց արմատների վրա։ Անագենային անhետացման դեպքում նվազում է տելոգենային փուլի մազերը, և ավելանում է պոկված մազերի թիվը։
  • Սկալպի բիոպսիան իրականացվում է այն դեպքում, եթե ախտորոշումը հստակ չէ։ Բիոպսիան թույլ է տալիս տարբերակել մազաթափության սպիացվող և ոչ սպիացվող տեսակները։ Մազի նմուշը վերցվում է բորբոքման հատվածներից` սովորաբար ճաղատության օջախի սահմանների շրջանից։
  • Մազերի օրական քանակի հաշվումը կատարվում է այն պարագայում, երբ ձգման թեստը բացասական է։ Դրա ժամանակ հաշվվում է թափված մազերի քանակը։ Առաջին առավոտվա մազերի քանակը պետք է հաշվվի սանրելիս կամ լվանալու ընթացքում։ Մազերը հավաքվում են մաքուր պոլիէթիլենային տոպրակի մեջ 14 օրվա ընթացքում։ Մազերի շերտերը գրանցվում են։ Եթե մազերի թիվը կազմում է օրական 100-ից ավել, ապա դա համարվում է ոչ նորմալ` բացառությամբ գլուխը լվանալիս, որի ժամանակ մազերի քանակը կարող է հասնել 250-ի և լինել նորմալ։
  • Տրիխոսկոպիան մազերի և սկալպի հետազոտման ոչ ինվազիվ մեթոդ է։ Այս թեստը կարող է իրականացվել ձեռքի դերմոսկոպի կամ տեսադերմոսկոպի օգնությամբ։ Շատ դեպքերում այն թույլ է տալիս մազաթափության տարբերակիչ ախտորոշում[27]։

Գոյություն ունի կանացի տիպի մազաթափության ախտորոշման երկու տեսակի թեստ. Լյուդվիգի և Սավինի սանդղակները։ Երկուսն էլ հետևում են մազերի բարակացման առաջընթացին, որը, որպես կանոն, սկսվում է գլխի գագաթի շրջանում մազերի գծից հետ և աստիճանաբար դառնում է ավելի արտահայտված։ Տղամարդկային տիպի ճաղատության համար գոյություն ունի Համիլթոն-Նորվուդի սանդղակը, որը հետևում է մազերի գծի նոսրացմանը և գագաթի բարակացմանը մինչև մազերի պայտաձև օղակի ի հայտ գալը գլխի շուրջը և լրիվ ճաղատության առաջանալը։

Մազերի բարակացման համարյա բոլոր դեպքերում` հատկապես ծանր մազաթափության ժամանակ, խորհուրդ է տրվում այցելել ընդհանուր բժշկի կամ մաշկաբանի։ Մազերի բարակացման որոշ տեսակներ իրենց հիմքում ունեն առողջության հետ կապված կամ ժառանգական պատճառներ, որը կարող է ախտորոշել միայն որակավորված մասնագետը։

Իրավիճակի կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազաթափության թաքցնելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազաթափությունը թաքցնելու մի մեթոդը վրայից սանրելն է, որի դեպքում մազերը ձևավորում են այնպես, որ ճաղատության օջախը ծածկվի նրանցով։ Այն սովորաբար ժամանակավոր լուծում է և օգտակար է միայն փոքր օջախի դեպքում։ Երբ մազաթափությունը աճում է, վրայից սանրելը դառնում է քիչ արդյուն��վետ։

Գեներալ Դուգլաս Մակարթուրը, որը ճաղատը թաքցնում է մնացած մազերը վրայից սանրելով:

Մյուս մեթոդը գլխարկ կամ կեղծամ կրելն է։ Կեղծամը արհեստական կամ բնական մազերի շերտ է, որը պատրաստվում է մազերին բնորոշ ոճ ստանալու համար։ Դեպքերի մեծ մասում այն արհեստական է։ Կեղծամների տեսակները լայնորեն տարբերվում են իրենց որակով և գնով։ ԱՄՆ-ում լավագույն կեղծամները, որոնք նման են իսկական մազերին, արժեն մինչև տասնյակ հազարավոր դոլարներ։ Կազմակերպությունները նաև հավաքում են անհատների նվիրատվությունները` իրենց սեփական բնական մազերը, որպեսզի պատրաստեն կեղծամներ՝ երիտասարդ քաղցկեղով հիվանդների համար, որոնց մազերը թափվել են քիմիոթերապիայի կամ այլ բուժումների արդյունքում` որպես լրացուցիչ մազաթափության տեսակ։

Չնայած ոչ այնքան հաճախ՝ որքան գլխի հատվածի մազաթափությունը, սակայն քիմիաթերապիան, հորմոնային անհավասարակշռությունը, մազաթափության ձևերը և այլ գործոնները նույնպես կարող են առաջացնել հոնքերի մազաթափություն։ Հոնքի արտաքին մասի մեկ երրորդում աճի կորուստը հաճախ կապված է հիպոթիրեոզի հետ։ Արհեստական հոնքերը կարող են փոխարինել բացակայող հոնքերին կամ ծածկել կցկտուր հատվածները։ Հոնքերի ասեղային նկարազարդումը մեկ այլ տարբերակ է, որը ներառում է՝ շեղբի օգնությամբ հոնքերում գունանյութի ավելացում։ Դա տալիս է բնական 3D տեսք նրանց համար, ովքեր մտահոգվում են արհեստական տեսքի մասին և այն տևում է երկու տարի։ Մշտական դիմահարդարումը (Permanent makeup) նույնպես հասանելի է նրանց համար, ովքեր ցանկանում են, որ տեսքը լինի հարատև։

Դեղամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազաթափության տարբեր ձևերի բուժման տեսակները ունեն սահմանափակ հաջողություն։ Կան ապացույցներ երեք դեղամիջոցների վերաբերյալ, որոնք նպաստում են տղամարդկային տիպի մազաթափության թուլացմանը։ Այդ դեղամիջացներն են՝ մինոքսիդիլը, Ֆինաստերիդը և դուտաստերիդը[28][29]։ Իրենք ավելի հաճախ օգնում են կանխարգելել հետագա մազաթափությունը, քան՝ վերականգնել կորցրած մազերը[28]։

  • Մինոքսիդիլը (Ռոգեյն) առանց դեղատոմսի դուրս գրվող դեղամիջոց է, որի արդյունավետությունը հաստատված է տղամարդկային տիպի մազաթափության և օջախային ալոպեցիայի համար։ Հեղուկի կամ փրփուրի տեսքով դեղամիջացը քսվում է սկալպի վրա՝ օրական երկու անգամ։ Որոշ մարդիկ ունեն ալերգիկ ռեակցիա մինոքսիդիլի մեջ պարունակվող պրոպիլեն գլիկոլի նկատմամբ, և այդ պատճառով փրփուրի ձևով մինոքսիդիլը պատրատվել է առանց պրոպիլեն գլիկոլի։ Սակայն դեղամիջոցն օգտագործողներից ոչ բոլորի մոտ է դիտվում մազերի վերականգնում։ Որքան երկար ժամանակ է արդեն դադարել մազերի աճը, այնքան ավելի քիչ հավանական է, որ մինոքսիդիլը կվերականգնի մազերը։ Մինոքսիդիլը այդքան արդյունավետ չէ այլ տիպի մազաթափությունների համար։ Մազերի վերականգնումը կարող է սկսել օգտագործելուց մեկից վեց ամիս հետո։ Բուժումը պետք է շարունակվի անորոշ ժամանակով։ Եթե բուժումը ընդհատվի, ապա մազաթափությունը կվերսկսվի։ Ցանկացած վերականգնված մազ և ցանկացած մազ, որը ունակ է թափվելու մինոքսիդիլի օգտագործման ժամանակ, կթափվի։ Ամենահաճախակի հանդիպող կողմնակի էֆեկտներից է գլխամաշկի թույլ գրգռումը, ալերգիկ կոնտակտային դերմատիտը և ոչ ցանկալի մազերը՝ մարմնի այլ հատվածներում[29]։
  • Ֆինաստերիդը (Պրոպեցիա) դեղահաբերի տեսքով կիրառվում է տղամարդկային տիպի մազաթափության ժամանակ՝ օրական մեկ միլիգրամ չափաբաժնով։ Այն ցուցված չէ կանանց համար և խորհուրդ չի տրվում հղի կանանց։ Բուժումը արդյունավետ է սկսած 6-րդ շաբաթից։ Ֆինաստերիդը բարձրացնում է մազերի ռետենցիան (պահպանում), մազերի քաշը, իսկ որոշների մոտ վերականգնումն է բարելավվում։ Կողմնակի էֆեկտներ առաջանում են տղամարդկանց 2 %-ի շրջանում, որոնց մեջ մտնում են նվազած սեռական ակտիվությունը, էրեկտիլ դիսֆունկցիան և սերմնաժայթքման խանգարումը։ Բուժումը պետք է շարունակվի մինչև դրական արդյունքների ի հայտ գալը։ Բուժումը դադարեցնելուց հետո մազաթափությունը վերսկսվում է[29]։
  • Կորտիկոստերոիդների ներարկումը դեպի սկալպ կարող է կիրառվել օջախային ալոպեցիան բուժելու համար։ Այս տիպի բուժումը կրկնվում է ամսվա կտրվածքով։ Դեղահաբերը ընդարձակ մազաթափության դեպքում կարող են կիրառվել օջախային ալոպեցիան բուժելու համար։ Մեկ ամսվա ընթացքում արդյունքները ի հայտ են գալիս։
  • Իմունոսուպրեսանտների կիրառումը սկալպի վրա առաջացրել է օջախային ալոպեցիայի ժամանակավոր փոփոխություն՝ չնայած, որ այս դեղերի կողմնակի էֆեկտները հարցականի տակ են դնում այս տեսակի բուժման արդյունավետությունը[30]։
  • Գոյություն ունի նախնական ապացույց, որ անթրալինը կարող է լինել օգտակար՝ օջախային ալոպեցիան բուժելու համար[31]։
  • Հորմոնալ մոդուլյատորները (օրալ հակաբեղմնավորիչները կամ հակաանդրոգենները, ինչպիսիք են՝ սպիրոնոլակտոնը և ֆլյուտամիդը), կարող են օգտագործվել կանացի տիպի մազաթափությունը բուժելու համար, որն ասոցացված է հիպերանդրոգենեմիայի հետ։

Վիրաբուժություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերի փոխպատվաստումը սովորաբար իրականացվում է տեղային անէսթետիկի ազդեցության տակ։ Վիրաբույժը տեղափոխում է առողջ մազերը գլխի հետևի մասից և կողքերից՝ դեպի բարակացման օջախներ։ Բժշկական միջամտությունը կարող է տևել չորսից մինչև ութ ժամ, և լրացուցիչ այցելություններ կարող են իրականացվել մազերը ավելի հաստ դարձնելու համար։ Փոխպատվաստված մազը ընկնում է մի քանի շաբաթվա ընթացքում, բայց մշտական վերականգնվում է ամիսներ հետո։ Փոխպատվաստվող մազերը իրենց հետ վերցնում են մաշկի կտորներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի մազեր և այդ կտորները ներդրվում են ճաղատ հատվածներում։ Մաշկի կտորները մեծ մասամբ վերցվում են գլխամաշկի հետևի մասից կամ կողքերից։ Մի քանի փոխպատվաստման այցելություններ են անհրաժեշտ[32]։

  • Վիրահատական միջամտությունները, ինչպիսիք են՝ փախպատվաստված մազապարկը, սկալպի շապիկի վիրահատությունը և մազաթափության նվազեցումը, նույնպես հասանելի են։ Այս միջամտությունները նախընտրում են այն մարդիկ, ովքեր ամաչում են իրենց մազաթափությունից, բայց դրանք բավականին թանկ են և ցավոտ` ինֆեկցիայի և սպիացման առաջացման հավանականությամբ։ Միջամտությունից հետո 6-8 ամիս է պահանջվում՝ մինչև նոր մազերը կարող են գնահատվել։
  • Սկալպի կրճատումը գլխի վրա ճաղատության օջախի պակասեցումն է։ Ժամանակի հետ գլխամաշկը դառնում է բավարար ճկուն և ձգված, դրա որոշ մասը կարող է հեռացվել վիրահատական եղանակով։ Երբ մազազուրկ սկալպը հեռացվում է, տարածությունը փակվում է մազածածկ սկալպով։ Սկալպի կրճատումը ընդհանրապես իրականացվում է մազերի փոխպատվաստման հետ համակցված, որպեսզի ապահովվի մազերի գծի բնական տեսքը` հատկապես լայնատարած մազաթափության դեպքում։
  • Մազերի գծի նվազումը երբեմն կարող է օգտագործվել բարձր մազերի գիծը նվազեցնելու համար, որը երկրորդային է մազաթափության համար, չնայած հետագա մազաթափությունից կարող է առաջանալ տեսանելի սպի։
  • Կեղծամները բժշկական և վիրաբուժական այլընտրանքային բուժման ձևեր են։ Որոշ պացիենտներ կրում են կեղծամներ կամ մազերի կտորներ։ Դրանք կարող են օգտագործվել մազաթափության հատվածները մշտական կամ ժամանակավոր ծածկելու համար։ Բարձր որակի, բնական տեսքով կեղծամները և մազակտորները հասանելի են։

Քիմիոթերապիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը 90-ականներին տարածված դարձրեց սափրած գլուխը[33][34]:

Հատուկ հիպոթերմիկ գլխարկների միջոցով կարելի է կանխարգելել մազաթափությունը որոշ տեսակների քիմիոթերապիայի ընթացքում` հատկապես տազանեսի կամ անթրացիկլինի կիրառման ժամանակ[35]։ Այն չպետք է օգտագործվի, երբ առկա է սկալպի մաշկի քաղցկեղ կամ լիմֆոմայի և լեյկեմիայի դեպքում[36]։ Այս բուժման ընթացքում առկա են միայն թույլ կողմնակի էֆեկտներ[37]։

Ճաղատության ընդունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազաթափությունը թաքցնելու փոխարեն, որոշները կարող են ընդունել այդ փաստը և սափրել գլուխը։ Սափրած գլուխը կստանա այնպիսի տեսք և մակարդակ, ինչպիսին որ առկա սափրված երեսի վրա։ Ընդհանուր հանրությունը դարձել է գլուխ սափրելը հանդուրժող և ընդունող, չնայած կանացի մազաթափությունը համարվում է ավելի քիչ ընդունելի՝ աշխարհի բազմաթիվ հասարակությունների կողմից։

Այլընտրանքային բժշկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար խորհուրդ չի տրվում օգտագործել սննդային հավելումներ[29]։ Իրականացվել է միայն Սո Պալմետտոյի փոքրիկ փորձը, որն ի հայտ է բերել նախնական օգուտ՝ թույլ և միջին աստիճանի անդրոգենային ալոպեցիայով հիվանդների շրջանում[29]։ Չկա ոչ մի ապացույց բիոտինի ազդեցության վերաբերյալ[29]։ Մնացած ապրանքանիշների վերաբերյալ ապացույցները նույնպես անբավարար են[38]։ 2011 թվականի տվյալներով՝ չկան լավ ապացույցներ գինկգոյի, ալոե վերայի, ժենշենի, բերգամոտի, հիբիսկուսի կամ սոֆորայի վերաբերյալ[38]։ Շատ մարդիկ օգտագործում են չապացուցված բուժման տեսակներ[28]։ Ձվի յուղը հնդկական[39], ճապոնական, ունանի (Ռոգան Բաիզա Մուղ)[40] և չինական[41] ավանդական բժշկության մեջ սովորաբար օգտագործվել է մազաթափության բուժման համար։

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունը փնտրում է կապ՝ մազաթափության և այլ առողջական խնդիրների միջև։ Քանի դեռ առկա էին շահարկումներ արագ սկիզբ առնող տղամարդկային տիպի մազաթափության և սրտի հիվանդությունների կապի վերաբերյալ, 1954-1999 թվականների հոդվածների վերանայումը չբացահայտեց ոչ մի կապ՝ ճաղատության և սրտի իշեմիկ հիվանդության միջև։ Մաշկաբանները, ովքեր իրականացրին վերանայումը, առաջարկեցին հետագա անհրաժեշտ ուսումնասիրություններ[42]։

Միջավայրի գործոնները դեռևս ուսումնասիրության առարկա են։ 2007 թվականի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ծխելը՝ տարիքի հետ միասին, կարող է լինել մազաթափության գործոն՝ ասիացի տղամարդկանց մոտ։ Հետազոտությունները՝ ուղղված տարիքին և կյանքի անամնեզին, բացահայտեցին վիճակագրորեն զգալի դրական կապ՝ միջին կամ ծանր աստիճանի տղամարդկային տիպի մազաթափության և ծխելու կարգավիճակի միջև[43]։

Գագաթային ճաղատությունը կապված է սրտի իշեմիկ հիվանդության բարձր ռիսկի հետ, և այդ կապը կախված է ճաղատության ծանրությունից, մինչդեռ ճակատային հատվածի ճաղատության դեպքում այն բացակայում է։ Այսպիսով՝ գագաթային ճաղատությունը կարող է լինել սրտի իշեմիկ հիվանդության նշան և շատ ավելի հավանական է, որ կապված է աթերոսկլերոզի հետ, քան ճակատային հատվածի ճաղատությունը[25]։

Մազապարկի ծերացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիքին զուգընթաց մազաթափության հիմնական պատճառը մազապարկի ծերացումն է[44]։ Սովորաբար մազապարկերի նորացումը իրականացվում է յուրաքանչյուր մազապարկի հետ կապված ցողունային բջիջների միջոցով։ Մազապարկի ծերացումը հավանաբար առաջանում է ԴՆԹ-ի վնասման դեմ ուղղված կայուն բջջային պատասխանի հետևանքով, և ԴՆԹ-ն կուտակվում է նորացվող ցողունային բջիջներում՝ ծերացման ընթացքում[45]։ Այս վնասվածքային պատասխանը ներառում է 17-րդ տիպի կոլագենի պրոտեոլիզ նեյտրոֆիլային էլաստազայի միջոցով` ի պատասխան ցողունային բջիջներում մազապարկի ԴՆԹ-ի վնասվածքի։ Կոլագենի պրոտեոլիզը բերում է վնասված բջիջների էլիմինացիայի (վերացման) և հետո արդեն՝ վերջնական մազապարկի փոքրացման։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոպեցիա տերմինը (/ˌæləˈpʃiə/) գալիս է դասական հունարենից`alōpēx, որը նշանակում է աղվես։ Այս բառն օգտագործվում է այն պատճառով, որ աղվեսը կորցնում է իր մորթին տարին երկու անգամ, կամ որովհետև հունական աղվեսները հաճախ կորցնում են մազերը քոսի հետևանքով։

Ճաղատ (bald) տերմինը ծագում է անգլերեն balde բառից, որը նշանակում է «սպիտակ, գունատ» կամ կելտական գնդակ, որը նշանակում է սպիտակ օջախ կամ փայլ, ինչպիսին, օրինակ, ձիու գլուխն է[46]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Hair loss». NHS Choices. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Vary JC, Jr (November 2015). «Selected Disorders of Skin Appendages--Acne, Alopecia, Hyperhidrosis». The Medical Clinics of North America. 99 (6): 1195–211. doi:10.1016/j.mcna.2015.07.003. PMID 26476248.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Nalluri, R; Harries, M (February 2016). «Alopecia in general medicine». Clinical Medicine. 16 (1): 74–8. doi:10.7861/clinmedicine.16-1-74. PMID 26833522.
  4. 4,0 4,1 Leavitt, M. (2008). «Understanding and Management of Female Pattern Alopecia». Facial Plastic Surgery. 24 (4): 414–427. doi:10.1055/s-0028-1102905. PMID 19034818.
  5. «Hair loss». DermNet. Արխիվացված օրիգինալից 2016-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  6. McElwee, K. J.; Shapiro, J. S. (2012). «Promising therapies for treating and/or preventing androgenic alopecia». Skin Therapy Letter. 17 (6): 1–4. PMID 22735503. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  7. Dawber, Rodney P. R.; Van Neste, Dominique (2004). Hair and scalp disorders: common presenting signs, differential diagnosis and treatment (2nd ed.). Informa Health Care. էջեր 53–54. ISBN 978-1-84184-193-9.
  8. Alaiti, Samer. «Hair growth». eMedicine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին.
  9. Bergler-Czop, B; Brzezińska-Wcisło, L (2004). «Hormonal factors in etiology of common acne». Polski Merkuriusz Lekarski : Organ Polskiego Towarzystwa Lekarskiego. 16 (95): 490–2. PMID 15518435.
  10. ‘The psychology of appearance: Why health psychologists should "do looks"’, Nichola Rumsey, September 2008: «Research in the Faculty of Health and Applied Sciences - UWE Bristol: Faculty of Health and Applied Sciences» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  11. Passchier J, Erdman J, Hammiche F, Erdman R (2006). «Androgenetic alopecia: stress of discovery». Psychol Rep. 98 (1): 226–8. doi:10.2466/PR0.98.1.226-228. PMID 16673981.
  12. Poot F (2004). «[Psychological consequences of chronic hair diseases]». Revue Médicale de Bruxelles. 25 (4): A286–8. PMID 15516058.
  13. «Infectious hair disease – syphilis». Keratin.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  14. «Drug-Induced Hair Loss». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  15. ‘Drug Induced Hair Loss’, American Hair Loss Association: «American Hair Loss Association - Drug Induced Hair Loss». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  16. Pappas P, Kauffman C, Perfect J, Johnson P, McKinsey D, Bamberger D, Hamill R, Sharkey P, Chapman S, Sobel J (1995). «Alopecia associated with fluconazole therapy». Ann Intern Med. 123 (5): 354–7. doi:10.7326/0003-4819-123-5-199509010-00006. PMID 7625624.
  17. «Alopecia: Causes». Better Medicine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  18. «Drug-Induced Hair Loss». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին.
  19. Nnoruka E, Nnoruka N (October 2005). «Hair loss: is there a relationship with hair care practices in Nigeria?». Int J Dermatol. 44 (Suppl 1): 13–7. doi:10.1111/j.1365-4632.2005.02801.x. PMID 16187950.
  20. «Anagen Effluvium». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  21. SCHIFF, BENCEL L. (1963 թ․ մայիսի 1). «Study of Postpartum Alopecia». Archives of Dermatology (անգլերեն). 87 (5): 609. doi:10.1001/archderm.1963.01590170067011. ISSN 0003-987X.
  22. Eastham, John H (February 2001). «Postpartum Alopecia». The Annals of Pharmacotherapy. 35: 255–258. doi:10.1345/1542-6270(2001)035<0255:pa>2.0.co;2. ISSN 1060-0280.
  23. Alopecia Areata Արխիվացված 2008-10-13 Wayback Machine, by Maria G. Essig, MS, ELS, Yahoo! Health
  24. «Congenital triangular alopecia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  25. 25,0 25,1 Yamada, T; Hara, K; Umematsu, H; Kadowaki, T (2013). «Male pattern baldness and its association with coronary heart disease: A meta-analysis». BMJ Open. 3 (4): e002537. doi:10.1136/bmjopen-2012-002537. PMC 3641488. PMID 23554099. հրապարակում բաց հնարավորություն
  26. «The hair pull test». Keratin.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  27. Rudnicka L, Olszewska M, Rakowska A, Kowalska-Oledzka E, Slowinska M (2008). «Trichoscopy: a new method for diagnosing hair loss». J Drugs Dermatol. 7 (7): 651–654. PMID 18664157.
  28. 28,0 28,1 28,2 Banka, N; Bunagan, MJ; Shapiro, J (January 2013). «Pattern hair loss in men: diagnosis and medical treatment». Dermatologic Clinics. 31 (1): 129–40. doi:10.1016/j.det.2012.08.003. PMID 23159182.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 Rogers, Nicole E.; Avram, Marc R. (Oct 2008). «Medical treatments for male and female pattern hair loss». Journal of the American Academy of Dermatology. 59 (4): 547–566, quiz 567–568. doi:10.1016/j.jaad.2008.07.001. ISSN 1097-6787. PMID 18793935.
  30. Joly P (October 2006). «The use of methotrexate alone or in combination with low doses of oral corticosteroids in the treatment of alopecia totalis or universalis». J Am Acad Dermatol. 55 (4): 632–6. doi:10.1016/j.jaad.2005.09.010. PMID 17010743.
  31. Shapiro, J (Dec 2013). «Current treatment of alopecia areata». The Journal of Investigative Dermatology. Symposium Proceedings. 16 (1): S42–4. doi:10.1038/jidsymp.2013.14. PMID 24326551.
  32. ‘Hair Transplants’, WebMD: «Hair Transplant Procedures: Average Cost, What to Expect, and More». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  33. Benedictus, Leo (2013 թ․ փետրվարի 2). «The 10 rules for bald men». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  34. Rockwell, Taylor (2015 թ․ հոկտեմբերի 16). «The 20 Greatest Bald Heads in the History of Soccer». pastemagazine.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  35. Grevelman, EG; Breed, WP (March 2005). «Prevention of chemotherapy-induced hair loss by scalp cooling». Annals of Oncology. 16 (3): 352–8. doi:10.1093/annonc/mdi088. PMID 15642703.
  36. Breed, WP (January 2004). «What is wrong with the 30-year-old practice of scalp cooling for the prevention of chemotherapy-induced hair loss?». Supportive Care in Cancer. 12 (1): 3–5. doi:10.1007/s00520-003-0551-8. PMID 14615930.
  37. Komen, MM; Smorenburg, CH; van den Hurk, CJ; Nortier, JW (2011). «[Scalp cooling for chemotherapy-induced alopecia]». Nederlands Tijdschrift voor Geneeskunde. 155 (45): A3768. PMID 22085565.
  38. 38,0 38,1 Blumeyer, A; Tosti, A; Messenger, A; Reygagne, P; Del Marmol, V; Spuls, PI; Trakatelli, M; Finner, A; Kiesewetter, F; Trüeb, R; Rzany, B; Blume-Peytavi, U; European Dermatology Forum, (EDF) (October 2011). «Evidence-based (S3) guideline for the treatment of androgenetic alopecia in women and in men». Journal of the German Society of Dermatology. 9 Suppl 6: S1–57. doi:10.1111/j.1610-0379.2011.07802.x. PMID 21980982.
  39. Panda, H (2004). Handbook on Ayurvedic Medicines with Formulae, Processes and Their Uses. ISBN 9788186623633. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  40. Suresh Babu, S (2002 թ․ հունվարի 1). Home Made Herbal Cosmetics. ISBN 9788122307757. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին.
  41. Zhou, Zhongying; Jin, Hui De (1997). Clinical Manual of Chinese Herbal Medicine and Acupuncture. ISBN 978-0-443-05128-9.(չաշխատող հղում)
  42. Rebora A (2001 թ․ հուլիսի 1). «Baldness and coronary artery disease: the dermatologic point of view of a controversial issue». Arch Dermatol. 137 (7): 943–7. PMID 11453815.
  43. Asian men who smoke may have increased risk for hair loss Արխիվացված 2014-05-30 Wayback MachineSu LH, Chen TH (November 2007). «Association of androgenetic alopecia with smoking and its prevalence among Asian men: a community-based survey». Arch Dermatol. 143 (11): 1401–6. doi:10.1001/archderm.143.11.1401. PMID 18025364.
  44. Lei M, Chuong CM (2016). «STEM CELLS. Aging, alopecia, and stem cells». Science. 351 (6273): 559–60. Bibcode:2016Sci...351..559L. doi:10.1126/science.aaf1635. PMID 26912687.
  45. Matsumura H, Mohri Y, Binh NT, Morinaga H, Fukuda M, Ito M, Kurata S, Hoeijmakers J, Nishimura EK (2016). «Hair follicle aging is driven by transepidermal elimination of stem cells via COL17A1 proteolysis». Science. 351 (6273): aad4395. doi:10.1126/science.aad4395. PMID 26912707.
  46. Harper, Douglas. «Entry for "bald"». Online Etymology Dictionary. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազաթափություն» հոդվածին։