Ղևոնդ Տայան
Ղևոնդ Տայան | |
---|---|
Ի ծնե անուն | Ղևոնդ Տայան |
Ծնվել է | 1884, հունիսի 30 Պարտիզակ, Թուրքիա Պարտիզակ |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1968 Ղազար, Վենետիկ Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Իտալիա | (տարիքը 84)
Մասնագիտություն | երաժշտագետ |
Ղևոնդ Տայան (հուլիս 30, 1884, Պարտիզակ, Թուրքիա - 12 սեպտեմբեր 1968, Ղազար, Վենետիկ), հայ երաժշտագետ, Մխիթարյան միաբանության անդամ։
1890 թվականից ուսանել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, երևան բերել, մասնավորապես, երաժշտական ու երգեցողական ակնառու ունակություններ։ 1911-14 թվականներին Հռոմում ուսումնասիրել է գրիգորյան երգեցողություն և երաժշտական հնագրություն։ Այնուհետև նվիրվել է հայ հոգեոր երաժշտության հետազոտմանը, իտալական և գերմանական հանրագիտարաններում և զանազան միջազգային համաժողովներում այդ նյութի շուրջ հանդես է եկել հոդվածներով ու հաղորդումներով։ Երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ, 1921-1927 թվականներին՝ «Բազմավեպի» խմբագիր։ 1916-1941 թվականներին եվրոպական նոտագրությամբ գրի է առել և 1952 թվականից սկսած հատոր առ հատոր հրապարակել է շարականների Ղազարում բանավոր հաղորդմամբ պահպանված եղանակները (սկզբնաղբյուր համարվում են Մխիթար Սեբաստացու ավանդած եղանակները, որոնք նա 1891 - 1992 թվականներին սովորել է Էջմիածնում և Հայաստանի այլ վանքերում հրատարակությունն ավարտված չէ)։ Իր գրառած շարակնոցում փորձել է ալտերացիայի ինքնահնար «մոնոզիս» և «տրեզիս» (1/4 և 3/4 տոն բարձրացնող) ու «բեմոլետ» և «բեմոլոն» (1/4 և 3/4 տոն իջեցնող) նշանների օգնությամբ գրավոր դրսևորել հայ մոնոդիկ երաժշտության անհավասարաչափ տեմպերացիան։ Տայանի շարակնոցը, որպես շարականների շուրջ երկուսեկես դար ավանդապահորեն հաղորդված ամբողջական մի տարբերակ, ինքնուրույն արժեք է պահպանում։ Տայանը հեղինակել է նաե «Եղիշեի չորս եղանակները հնագույն գրչագրի մը մեջ» (1911), «Կոմիտաս վարդապետ» (1936) և այլ աշխատություններ, աշխարհիկ և հոգևոր երգեր։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 558)։ |