Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան
Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ղազախստան |
Տեղագրություն | Աստանա |
Հիմնադրվել է | հուլիսի 2, 2014 |
Կայք | nmrk.kz(ղազախ.) |
Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան (ղազ. Қазақстан Республикасының Ұлттық музейі), թանգարան Ղազախստանում։ Բացվել է 2015 թվականի հուլիսի 9-ին[1]։ Ղազախստանի ամենամեծ թանգարանն է։ Հողատարածքի ընդհանուր մակերեսը 9.9 հեկտար է, շինությունների մակերեսը` 74.000 քմ, ցուցադրության մակերեսը` 14.095 քմ, ֆոնդերը կազմում են 8000 քմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարանը Կենտրոնական Ասիայի ամենամեծ թանգարանն է։ Թանգարանը ստեղծվել է Ղազախստանի Հանրապետության 1-ին Նախագահ Նորսուլթան Նազարբաևի հրամանով՝ «Մշակութային ժառանգություն» պետական ծրագրի շրջանակներում։ 2013 թվականի հուլիսի 2-ին ընդունվել է Ղազախստանի Հանրապետության կառավարության թիվ 675 որոշումը Ղազախստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան» հանրապետական պետական ինստիտուտ ստեղծելու մասին»։ Երկրի ղեկավարի հրամանով Դ. Մինբայը նշանակվել է Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարանի տնօրեն։
Թանգարանը գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, երկրի գլխավոր հրապարակում` Անկախության հրապարակում, «Қазақ Елі» հուշարձանի, Անկախության պալատի, Խաղաղության և հաշտության պալատի, «Хазрет Султан» մզկիթի և Ղազախստանի արվեստի ազգային համալսարանի հետ մեկ ճարտարապ��տական համալիրում։ «Մշակութային ժառանգություն» պետական ծրագրի շրջանակներում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված թանկագին նմուշները կազմում են Ազգային թանգարանի հիմնական ֆոնդերը։ Թանգարանում են պահվում աշխարհահռչակ Ոսկե մարդը, Բերելի, Թալդիի, Թաքսա-2 բլուրներից հայտնաբերված ոսկե գտածոները, Բոտայ բնակավայրի եզակի գտածոները, միջնադարյան Թուրքեստան, Օտիրար, Թարազ, Կոյլիկ, Բոզոկ և այլ բնակավայրերից հայտնաբերված գտածոները։
Թանգարանի շենքն ուշադրություն է գրավում իր արտասովոր արտաքին տեսքով։ Ամենամեծ եզակի թանգարանային համալիրն ունի 74,000 քառակուսի մետր տարածք և բաղկացած է յոթ մասնաշենքերից, որոնք ունեն փոփոխական հարկայնություն, հասնելով մինչև իններորդ հարկ։ Ցուցահանդեսային տարածքը զբաղեցնում են 11 սրահներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 14,000 քառակուսի մետր։ Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարանն ունի հետևյալ սրահները` Աստանայի սրահ, Անկախ Ղազախստանի սրահ, Ոսկու սրահ, Հին և միջնադարյան պատմության սրահ, Պատմության սրահ, Ազգագրության սրահ, Ժամանակակից արվեստի սրահներ։ Թանգարանի կառուցվածքը ազգային ժառանգության ուսումնասիրության համար ներկայացնում է գիտահետազոտական ինստիտուտը։ Կան նաև մանկական թանգարանի, մանկական ստեղծագործական կենտրոնի, երկու ցուցասրահների, վերականգնման արհեստանոցների, լաբորատորիաների, մասնագիտական պահեստարանների, գիտական գրադարանի ընթերցասրահի, նիստերի դահլիճի և հուշանվերների կրպակների համար նախատեսված տարածքներ։ Թանգարանը հագեցած է նորագույն տեխնոլոգիայով։ Ցուցասրահներում օգտագործվում են ցուցահանդեսային ժամանակակից տեխնոլոգիաներ. յուրահատուկ կոր էկրան՝ հատուկ տեսաֆիլմերի պարունակությամբ, ավելի քան 800 էկրաններից բաղկացած մեդիա հատակ, Աստանայի նոր բիզնեսի և մշակույթի կենտրոնի դինամիկ դասավորություն, հոլոգրամ, LED էկրաններ, տեղեկատվական կրպակներ, մուլտիմեդիա աուդիո ուղեցույց՝ տարբեր լեզուներով տեղեկատվությամբ։ Թանգարանն իրականացնում է տարատեսակ էքսկուրսիաներ՝ հետազոտական և թեմատիկ, փիլիսոփայական, հատուկ ծրագրեր՝ ինտերակտիվ դասերի և խաղային էքսկուրսիաների տեսքով։
Ազգային թանգարանը նպատակ ունի դառնալու ժամանակակից մտավոր մշակութային հաստատություն՝ վերլուծության, համեմատության, քննարկման և կարծիքների փոխանակման վայր։ Ժամանակակից թանգարանը միշտ բաց այցելուների հետ երկխոսության համար։ Թանգարանում արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հյուրերն ակտիվ մասնակիցներ դառնան պատմության հետ զրույցի ընթացքում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան» հոդվածին։ |
|