Հրաչ
Հրաչ (Թիրաքյան Հայկ) Թերզյան Հակոբ Հարությունի | |
---|---|
Ծնվել է | 1871 |
Ծննդավայր | Տրապիզոն |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Մասնագիտություն | հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ |
Աշխատավայր | Ազատամարտ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայ Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՅԴ |
Haig Tiriakian Վիքիպահեստում |
Հրաչ (Հայկ Թիրաքյան) (1871, Տրապիզոն - 1915, Մեծ Եղեռնի զոհ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է (մինչև 1895-ը) Նանսիի (Ֆրանսիա) երկրագործական վարժարանում։ Կարևոր դեր է ունեցել Բանկ Օտոմանի գրավման գործողության մեջ։ Կուսակցության կազմակերպման գործերով եղել է Կիպրոսում, Բալկաններում, Ռուսաստանում, Եգիպտոսում։ 1901-ին անցել է Զմյուռնիա, ուր թուրքական իշխանություններն ահաբեկչության մեղադրանքով ձերբակալել են նրան։ Ազատ է արձակվել 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո։ Վերադառնալով Կ. Պոլիս՝ ստանձնել է «Ազատամարտ» թերթի վարչական պատասխանատվությունը։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Թիրաքյանը Հայոց ցեղասպանության ժամանակ Հայ մտավորականների տեղահանության ընթացքում ձերբակալվում է և տարվում Կենտրոնական Անատոլիայի Անկարա նահանգի Այաս շրջան[1]։ Իմանալով, որ մեկ ուրիշ Հայկ Թերեքյան է ձերբակալվել Այասում, պահանջում է ազատ աձակել իր անվանակցին և իրեն Çankırı-ին Այաս տեղափոխել, որտեղ նրան խոշտանգում են ու սպանում Անկարայի մոտակայքում[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Kévorkian, Raymond H. (2010). The Armenian genocide: a complete history (Reprinted. ed.). London: I. B. Tauris. էջ 253. ISBN 1848855613.
- ↑ Sevag, Grigoris Balakian ; translated by Peter Balakian with Aris (2010). Armenian Golgotha: a memoir of the Armenian genocide, 1915-1918 (1st Vintage Books ed. ed.). New York: Vintage Books. ISBN 1400096774.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |