Jump to content

Հունվարյան դեպքեր (Լիտվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունվարյան դեպքեր
ԹվականՀունվարի 11-13, 1991
Մասն էՄասն էր՝
Սառը պատերազմ
Երգող հեղափոխություն
ԽՍՀՄ փլուզում
Վայր Լիտվա
ԱրդյունքԽորհրդային զորքերի դուրսբերում
Հակառակորդներ
Լիտվա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Մ��ություն ԽՍՀՄ
  • ԽՍՀՄ Զինված ուժեր
  • ԿԳԲ Ալֆա ջոկատ[1]
  • 76-րդ դեսանտա-գրոհային դիվիզիա[1]
  • ԼԽՍՀ Ազգային փրկության կոմիտե
    Հրամանատարներ
    Վիտաուտաս Լանդսբերգիս
    Ալբերտաս Շիմենաս
    Գեդիմինաս Վագնորիուս
    Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Միխայիլ Գորբաչով
    Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վլադիսլավ Աչալով
    Միկոլաս Բուրոկևիչյուս
    Կողմերի ուժեր
    Ռազմական կորուստներ
    Մահ՝ 14 քաղաքացի
    (1 քաղաքացիական զոհ՝ սրտամկանի ինֆարկտի պատճառով)
    Վիրավորում՝ 702 քաղաքացի
    1 ՊԱԿ զինվորական
    Ընդհանուր կորուստներ

    Հունվարյան դեպքեր (լիտ.՝ Sausio įvykiai), ընդհարում Լիտվայում 1991 թվականի հունվարի 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում։

    Խորհրդային Միության անկման շրջանում, 1990 թվականի մարտի 11-ին Լիտվայի գերագույն խորհուրդն ընդունում է երկրի անկախության վերականգնման մասին հռչակագիրը, ինչը, սակայն, չեն ընդունում խորհրդային իշխանությունները՝ այն հակասահմանադրական որակելով[2]։ 1991 թվականի հունվարին երկրում բռնկվեցին զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք արտոնված չէին խորհրդային իշխանությունների կողմից։ Ի պատասխան զանգվածային ցույցերին, խորհրդային ուժերը Լիտվա ուղարկեցին հատուկջոկատայինների, որոնք ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ գրավեցին։ 1991 թվականի հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Կարմիր բանակի զրահատեխնիկան մտցվեց մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոն՝ շարժվելով դեպի հեռուստաաշտարակ[3]։ Հատուկ ջոկատայինների (մասնավորապես՝ ՊԱԿ Ալֆա ջոկատի) և խաղաղ ցուցարարների բախման հետևանքով սպանվեց 14 քաղաքացի և ևս 702-ը ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ[2][4]։

    Զանգվածային ցույցեր անցկացվեցին նաև Ալիտուսում, Կաունասում, Շյաուլյայում և Վարենայում։

    Ծանոթագրություններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    1. 1,0 1,1 Լիտվացիները նշում են խորհրդային ուժերի կողմից Վիլնյուսի հեռուսաաշտարակի հրաձգության 20-ամյակը, «Ուկրաինսկայա պրավդա», հունվարի 11, 2011
    2. 2,0 2,1 «Գորբաչովը ծանուցագիր է ստացել 1991-ի հունվարի 13-ին Վիլնյուսում տեղի ունեցած իրադարձությունների գործով». «Արարատ նյուզ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
    3. «Պատմության մեջ այս օրը». «Shabat.am». Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
    4. «On This Day 13 January, 1991: Bloodshed at Lithuanian TV station». BBC News. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.(անգլ.)

    Արտաքին հղումներ

    [խմբագրել | խմբագրել կոդը]