Jump to content

Ղրիմի կոնֆերանս (1945)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յալթայի կոնֆերանս. ձախից աջ` Չերչիլ, Ռուզվելտ,Ստալին

Ղրիմի կոնֆերանս 1945, Յալթայի կոնֆերանս, հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից պետությունների ղեկավարների (ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Իոսիֆ Ստալին, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլ) կոնֆերանս՝ արտգործնախարարների, շտաբների պետերի և այլ խորհրդականների մասնակցությամբ։ Կայացել է Յալթայի մոտ` Լիվադիա պալատում փետրվարի 4-11-ը, երբ խորհրդային բանակի հակագրոհի հետևանքով ռազմական գործողությունները տեղափոխվել էին Նացիստական Գերմանիայի տարածք, և պատերազմը թևակոխել էր իր ավարտական փուլ։ Ղրիմի կոնֆերանսում համաձայնություն կայացվեց Գերմանիայի վերջնական ջախջախման, դրա նկատմամբ դաշնակցային հսկողության, ռազմատուգանքների հարցերի վերաբերյալ, ընդունվեցին աշխարհի ետպատերազմյան կազմակերպման, հատկապես Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ստեղծման ընդհանուր քաղաքական սկզբունքները։ Ղրիմի կոնֆերանսն ընդունեց «Ազատագրված Եվրոպայի մասին հռչակագիրը», որով դաշնակից տերությունները պատրաստակամություն հայտնեցին համաձայնեցնել իրենց գործողությունները ազատագրված Եվրոպայի քաղաքական և տնտեսական խնդիրները լուծելիս։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ խորհրդա-լեհական սահման պետք է դառնա «Քերզոնի գիծը», որ Լեհաստանի տարածքը պետք է զգալիորեն ընդլայնվի հյուսիսում և արևմուտքում։ Ղրիմի կոնֆերանսում մի շարք հանձնարարականներ ընդունվեցին Հարավսլավիայում ժամանակավոր միացյալ կառավարության խորհրդարան ստեղծելու վերաբերյալ։ «Հեռավոր Արևելքի հարցերի շուրջը երեք մեծ տերությունների համաձայնագրով» նախատեսվում էր ԽՍՀՄ-ի մուտքը Ճապոնիայի դեմ պատերազմի մեջ՝ Գերմանիայի կապիտուլյացիայից 2-3 ամիս հետո։ Մասնավորապես նշվեց, որ պատերազմն ավարտվելուց հետո ԽՍՀՄ-ին կվերադարձվեն Հարավային Սախալինը՝ հարակից կղզիներով և կտրվեն Կուրիլյան կղզիները։ Ղրիմի կոնֆերանսի բազմաթիվ որոշումներ այդպես էլ չիրականացան։

Crimean conference Left to right: Secretary of State Edward Stettinius, Maj. Gen. L. S. Kuter, Admiral E. J. King, General George C. Marshall, Ambassador Averell Harriman, Admiral William Leahy, and President F. D. Roosevelt. Livadia Palace, Crimea, Russia
Ղրիմի կոնֆերանսի ԱՄՆ պատվիրակություն. ձախից աջ պետքարտուղար Ստետինիուս, գեներալ Կուտեր, ծովակալ Կինգ, գեներալ Մարշալ, դեսպան Հարրիման, ծովակալ Լեհի և նախագահ Ռուզվելտ:

Երեք տերությունների ղեկավարներն էլ ձգտում էին հստակեցնել հետպատերազմյան Գերմանիայի կառավարման հարցը:Նրանք ցանկանում էին խաղաղություն պահպանել պատերազմող նախկին պետությունների միջև։ Արևելյան ճակատի առաջնային գիծը 1943 թվականի դեկտմեբերի դրությամբ դեռևս ԽՍՀՄ-ի տարածքում էր, բայց մինչև 1944 թվականի օգոստոս խորհրդային ուժերը Լեհաստանի տարածքում էին շարունակում մարտերը[1]։ Մինչև կոնֆերանսի մեկանարկի օրը մարշալ Գեորգի Ժուկովի գլխավորած Կարմիր բանակը գտնվում էր Բեռլինից մոտ 60 կիլմետր հեռավորության վրա։ Այս պատճառով Ստալինը հանդես էր գալիս ուժի դիրքերից` մտածելով, որ կողմերին կարող է թելադրել իր պահանջները։ Համաձայն ԱՄՆ պատվրիակության անդամ, ապագա պետքարտուղար Ջեյմս Բայրնսի` «դա այն հարցը չէր, որ մենք թույլ կտայինք ռուսներին անել, բայց հարց էր, որ կարող էինք ռուսնեին ստիպել»[2]։ Ստալինը, նշելով, որ բժիշկն իրեն թույլ չի տալիս երկար ճանապարհ անցնել, մերժեց Ռուզվետի` Միջերկրական ծովի ափին հանդիպելու առաջարկը[3]։ Փոխարենը առաջարկեց հանդիպել Սև ծովի ափին` Յալթայում[4]։ Տերություններ ղեկավարներից յուրաքանչյուրը կոնֆերասնին ներկայացել էր քննարկման ենթակա հարցերի իր օրակարգով. Ռուզվելտը ցանկանում էր ստանալ ԽՍՀՄ-ի օգնությունը Ճապոնիայի դեմ պատերազմում, ինչպես նաև հասնել ՄԱԿ-ում ԽՍՀՄ-ի մասնակցությանը։ Չերչիլը ձգտում էր հասնել նրան, որ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում (հատկապես Լեհաստանում) անցկացվեն ազատ ընտրություններ և ստեղծվեն ժողովրդավարական կառավարություններ, իսկ Ստալինը պահանջում էր Արևելյան և Կենտրոնական Եվրոպան համարել խորհրդային ազդեցության գոտի։ Լեհաստանը առաջնային նշանակություն ուներ ԽՍՀՄ-ի համար։ Ստալինի մեկնաբանմամբ. «Խորհրդային կառավարության համար Լեհաստանը պատվի հարց է» և անվտանգության, որովհետև այն պատմական բուֆերային գոտի է հանդիսացել է Ռուսաստան ներխուժելու ժամանակ[5][5]։ Ստալինը եզրահանգում է, որ «Լեհաստանը պետք է լինի ուժեղ» և «ԽՍՀՄ-ը պետք է նպաստի ազատ և անկախ Լեհաստանի ստեղծմանը»։ Ռուզվելտը ցանկանում էր, որ ԽՍՀՄ-ը մտնի Խաղաղօվկիանոսյան պատերազմի մեջ դաշնակիցների հետ։ Ճապոնիայի դեմ պատերազմ հայտարարելու Խորհրդայի նախապայմաններից մեկը ԱՄՆ-ի կողմից Մոնղոլիայի անկախության ճանաչումն էր, որը ԽՍՀՄ արբանյակ պետություններից էր։ Նախապայման էին նաև Մանջուրիայի երկաթուղիների նկատմամբ խորհրդային շահերի ճանաչումը և Սախալինի և Կուրիլյան կղզիներ վերադարձը. սա կատարվեց առանց Չինաստանի մասնակցության և համաձայնության, բայց ԱՄՆ-ի պատրաստականությամբ, քանի որ Ռուզվելտը ցանկանում էր պատերազմն Հեռավոր Արևելքում արագ ավարտել և նվազեցնել ամերիկյան կորուստները։ Ստալինը խոստացավ պատերազմի մեջ մտնել Ճապոնիայի դեմ Գերմանիայի պարտությունից 3-4 ամիս հետո։

Մեծ եռյակի հանդիպման սրահը

Երեք առաջնորդները վավերացրեցին Գերմանիայի օկուպացված հետխատերազմյան տարածքների վերաբերյալ նախոր�� համաձայնագրերը. համաձայն դրանց ստեղծվելու էր օկուպացման երեք գոտի գլխավոր դաշնակիցներից յուրաքանչյուրի համար։ Ավելի ուշ որոշվեց նաև Ֆրանսիային տրամադրել օկուպացման որոշակի գոտի` ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գոտիներ հաշվին։

Ազատագրված Եվրոպայի մասին հռչակագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատագրված Եվրոպայի մասին հռչակագիրը փաստաթուղթ էր ստեղծված Չերչիլի, Ռուզվելտի և Ստալինի կողմից Յալթայի կոնֆերանսի ժամանակ։ Այն երաշխիք էր, որը հնարավորություն տվեց եվրոպական ժողովրդին «իրենց ընտրությամբ ժողովրդավարական կարգեր հաստատել»։ Հռչակագրում ասվում էր, որ պետք է ժողովրդավարական կառավարություններ ստեղծվեին ազատ ընտրություններ արդյունքներում իրենց ժողովրդի կամքին համապատասխան։ Սա նման է Ատնլանտյան խարտիային, որում ասվում է. «բոլոր ժողովուրնդերի իրավունքն է ընտրել կառավարման ձև, որի ներքո պիտի ապրեն»։ Ստալինը դրժեց խոստումը` խրախուսելով Լեհաստանին, Ռումինիային, Բուլղարիային, Հունգարիային և շատ այլ երկրների ձևավորելու կոմունիստական կարգեր, փոխանակ թույլ տալու` ազատորեն ընտրել սեփական կառավարման ձևը։ Վերոհիշյալ պետությունները հետագայում որակվեցին որպես Ստալինի արբանյակ պետություններ (անգլ.՝ Stalin's Satellite Nations)[6]:

Քննարկման գլխավոր հարցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպման գլխավոր հարցերը հետևյալներն էին.

  • Ֆաշիստական Գերմանիայի անվերպահ պարտության առաջնայնության համաձայություն։ Պատերազմից հետո Գերմանիան և Բեռլինը պետք է բաժանվեին օկուպացման չորս գոտիների։
  • Ստալինը համաձայնեց, որ Ֆրանսիան ևս ունենա օկուպացման գոտի, բայց դա պետք է ձևավորվեր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գոտիների հաշվին։
  • Գերմանիան պետք է ենթարկվեր ապառազմականացման և ապանացիֆիկացման։
  • Գերմանիայի պատերազմական ռեպարացիայի մաս պետք է կազմեր նաև հարկադիր աշխատանքը. այն պետք է կիրառվեր Գերմանիայի ուժերի կողմից հասցված վնասները վերականգնելու համար[7]։
  • Պետք է ստեղծվեր ռեպարացիոն հանձնաժողով, որը պետք է տեղակայվեր ԽՍՀՄ-ում։
  • Հստակեցվեց Լեհաստանի կարգավիճակը. պետք է վերակազմավորվեր Լեհաստանի Հանրապետության ժամականակավոր կոմունիստական կառավարությունը, որը ձևավորվել էր ԽՍՀՄ-ի աջակցությամբ «ժողովրդավարական հիմունքներով»[8]։
  • Լեհաստանի արևելյան սահմանագիծը պետք է որոշվեր Քուրզոնի գծով, և այն պետք է ստանար տարածքային փոխհատուցում Գեմանիայի հաշվին։
  • Ստալինը համաձայնեց մտնել պատերազմի մեջ Ճապոնիայի դեմ Գերմանիային պարտության մատնելուց հետ 2-3 ամիս անց։ Փոխարենը ԽՍՀՄ-ը պետք է ստանար Հարավային Սախալինը և Կուրիլյան կղզիները, Դալիան նավահանգիստը պետք է միջազգայնացվեր, Պորտ Արթուրի խորհրդային վարձակալությունը պետք է վերականգնվեր[9]։
  • Ֆաշիստ պատերազմական հանցագործները պետք է հայտնաբերվեին և դատապարտվեին։
  • Պետք է ստեղծվեր «Գերմանիայի ապանդամակցության հանձնաժողով» (անգլ.՝ "Committee on Dismemberment of Germany"), որի նպատակը պետք է լիներ որոշել արդյո՞ք Գերմանիան պետք է բաժանվեր վեց պետությունների։ Դրա վերաբերյալ ձևավորվել էին տարբեր մոտեցումներ։
Ռազմական իրադրությունը կոնֆերանսի ավարտին
Լեհաստանի հին և նոր սահմանները

Ստալինի խոստման և Լեհաստանի վերաբերյալ մեղքի ճանաչման պատճառով Չերչիլը հավատաց, որ նա կպահի իր խոստումը Լեհաստանի վերաբերյալ` նշելով. «Խեղճ Նևիլ Չեմբերլենը հավատաց, որ կարող էր վստահել Հիտլերին։ Նա խաբվեց։ Բայց չեմ կարծում, որ ես էլ եմ սխալվում Ստալինի հաշվով»[10]։ Այդ ժամանակ արևմուտքում Լեհաստանի Զինված ուժերի շուրջ 200.000 զինծառայողներ գործում էին բրիտանական հրամանատարության ներքո։ Այս զինծառայողների մեծամասնությունը Արևելյան Լեհաստանից էին` հիմնականում Լվովից և Վիլնոյից։ Նրանք արտաքսվել էին այս շրջաններից դեպի Ռուսաստանի արևելյան հատված, երբ ԽՍՀՄ-ը գրավել էր այն 1939 թվականին։ Երկու տար անց, երբ ԽՍՀՄ-ը և Մեծ Բրիտանիան հակահիտլերյան դաշինք ձևավորեցին աքսորյալները Սիբիրից տեղափոխվեցին Արևմտյան Լեհաստան, և ձևավորվեց զինված միավորում բրիտանական հրամանատարության ներքո։ Լեհական այս զորքերը առանցքային դեր խաղացին ֆաշինստներին Հյուսիսային Աֆրիկայում և Իտալիայում պարտության մատնելու համար[11]։

Չերչիլը պաշտպանում էր իր գործողությունները Միացյալ թագավորության Պառլամենտի եռօրյա քննարկումներում, որոնք սկսվել էին փետրվարի 27-ին, որն էլ ավարտվեց վստահության քվե անցկացնելով։ Շատերը քննադատում էին վերջինիս գործողությունները և հատկապես Լեհաստանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը։ Ավելին, պառլամենտականներից 25-ը վտանգեցին իրնեց կարիերան` կազմելով բարեփոխման նախագիծ` ուղղված Բրիտանիայի` Լեհաստանում խորհրդային գերակայության թողտվության քաղաքականության դեմ։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց, Լեհաստանում հաստտավեց կոմունիստական կառավարություն։ Լեհ շատ զինվորականներ հրաժարվեցին վերադառնալ Լեհաստան, քանի որ երկրում սկսվել էին լուրջ հալածանքներ(16-ի դատավարությունը, անօրինական դատավարություններ, աքսոր, մահապատիժ)։ Արդյունքը եղավ «Լեհերի վերաբնակեցման 1947 թվականի ակտը»` Բրիտնաիայի առաջին մասսայական ներգաղթի օրենքը։

Մարտի 1-ին Ռուզվելտը հավաստիացրեց Կոնգրեսին, որ. «Ես եկել եմ Ղրիմից անխախտ համոզվածությամբ, որ մենք ազդարարել ենք մեկանարկը աշխարհւմ խաղաղություն հաստատելու ճանապարհին»[12]։ Այնուամենայիվ Արևմտյան տերությունները շուտով հասկացան, որ Ստալինը մտադիր չէր համակերպվել Լեհաստանում ազատ ընտրություններ անցկացնելու մտքին։ Պառլամենտում քննադատությունների արժանացած Չերչիլը Ռուզվելտին ուղղված նամակում հայտնում է խորհրդային զորքերի կողմից Լեհաստանում իրականացվող վայրագություններ մասին[12]։ Մարտի 11-ի պատասխան նամակում Ռուզվելտը գրում է. «Ես անվերապահորեն համաձայն եմ, որ մենք պետք է խստորեն պահանջենք Ղրիմի որոշումների ճիշտ մեկանաբանություն»[13]։ ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպան Հարրիմանը մարտի 21-ին նախագահ Ռուզվելտին գրում է. «Մենք պետք է հստակորեն հասկանանք, որ ԽՍՀՄ-ի նպատակը տոտալիտար ռեժիմի հաստատումն է` վերջ դնելով մարդու ազատությանը և ժողովրդավարությանը»[14]։ Ռուզվելտը ի վերջո սկսեց գիտակցել, որ Ստալինի հանդեպ ունեցած լավատեսական վերաբերմունքը արդարացված չէր[14]։

4 օր անց` մարտի 27-ին, Խորհրդային ժողովուրդների արտաքին գործերի կոմիսարիատը ձերբակալեց լեհական ընդդիմության 16 առաջնորդների, որոնք հրավիրվել էին մասնակցելու ժամանակավոր կառավարության ստեղծման բանակցություններին[14][14][15]։ Չերչիլի մեկնաբանմամբ սա հարված էր ազատ ընտրություններ անցակցելու դեմ[14]։ Յալթայից հետո, երբ ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը իր անհանգստությունը հայտնեց Ստալինին` կապված կոնֆերանսում ընդունված որոշումների ոչ այնքան նպաստավոր լինելու հետ, Ստալինը պատասխանեց. «Մի' մտահոգվեք։ Մենք ավելի ուշ կվարվենք մեր ձևով»[10]։ Մինչ այդ ԽՍՀՄ-ը արդեն իսկ անեքսիայի էր ենթարկել մի շարք տարածքներ[16][17][18], որոնք վերածվել էին խորհրդային արբանյակ պետությունների, ինչպիսիք են Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Հունգարիայի Ժողովրդական Հանրապետությունը[19], Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետությունը[20], Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետությունը, Ռումինիայի Ժողովրդական Հանրապետությունը, Ալբանիայի Ժողովրդական Հանրապետությունը[21] և ավելի ուշ նաև Արևելյան Գերմանիան[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Traktuyev, Michael Ivanovich, The Red Army's Drive into Poland in Purnell's History of the Second World War, editor Sir Basil Liddell Hart, Hatfield, UK, 1981, vol.18, pp.1920–1929
  2. Black et al. 2000, էջ. 61
  3. Stephen C. Schlesinger, Act of Creation: The Founding of the United Nations, (Boulder: Westview Press, 2003). ISBN 0-8133-3324-5
  4. Beevor, Antony (2012). The Second World War. New York: Little, Brown and Company. էջեր 709. ISBN 9780316023740.
  5. 5,0 5,1 Berthon & Potts 2007, էջ. 285
  6. «ConnectED». connected.mcgraw-hill.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  7. Pavel Polian-Against Their Will: The History and Geography of Forced Migrations in the USSR Central European University Press 2003 ISBN 963-9241-68-7 P.244-249
  8. Osmańczyk, Edmund. Encyclopedia of the United Nations and International Agreements: T to Z. էջ 2773. ISBN 0-415-93924-0.
  9. "Agreement Regarding Japan," Protocol Proceedings of the Crimea Conference (February 11, 1945). [Online at http://avalon.law.yale.edu/wwii/yalta.asp](http://avalon.law.yale.edu/wwii/yalta.asp)(չաշխատող հղում).
  10. 10,0 10,1 Berthon & Potts 2007, էջ. 289
  11. «WWII Behind Closed Doors: Stalin, the Nazis and the West. In Depth. Uneasy Allies». PBS. 1941 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  12. 12,0 12,1 Berthon & Potts 2007, էջեր. 290–94
  13. Telegram, President Roosevelt to the British Prime Minister, Washington, 11 March 1945, in United States Department of State, Foreign Relations of the United States, Diplomatic Papers: 1945 Volume V, Europe (Washington: Government Printing Office, 1967), pp. 509-510.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Berthon & Potts 2007, էջեր. 296–97
  15. Wettig 2008, էջեր. 47–8
  16. Senn, Alfred Erich (2007). Lithuania 1940: revolution from above. Amsterdam, New York: Rodopi. ISBN 978-90-420-2225-6.
  17. Roberts 2006, էջ. 43
  18. Wettig 2008, էջեր. 20–1
  19. Granville, Johanna (2004). The First Domino: International Decision Making during the Hungarian Crisis of 1956. Texas A&M University Press. ISBN 1-58544-298-4.
  20. Grenville 2005, էջեր. 370–71
  21. Cook 2001, էջ. 17
  22. Wettig 2008, էջեր. 96–100
  • Berthon, Simon; Potts, Joanna (2007), Warlords: An Extraordinary Re-creation of World War II Through the Eyes and Minds of Hitler, Churchill, Roosevelt, and Stalin, Da Capo Press, ISBN 0-306-81538-9
  • Black, Cyril E.; English, Robert D.; Helmreich, Jonathan E.; McAdams, James A. (2000), Rebirth: A Political History of Europe since World War II, Westview Press, ISBN 0-8133-3664-3
  • Grenville, John Ashley Soames (2005), A History of the World from the 20th to the 21st Century, Routledge, ISBN 0-415-28954-8
  • LaFeber, Walter (1972), America, Russia, and the Cold War, John Wiley and Sons, ISBN 0-471-51137-4
  • Miscamble, Wilson D. (2007), From Roosevelt to Truman: Potsdam, Hiroshima, and the Cold War, Cambridge University Press, ISBN 0-521-86244-2
  • Roberts, Geoffrey (2006), Stalin's Wars: From World War to Cold War, 1939–1953, Yale University Press, ISBN 0-300-11204-1
  • Truman, Margaret (1973), Harry S. Truman, William Morrow & Co., ISBN 0-688-00005-3
  • Wettig, Gerhard (2008), Stalin and the Cold War in Europe, Rowman & Littlefield, ISBN 0-7425-5542-9
  • Kennedy, David M. (2003), The American People in World War II Freedom from Fear, Part Two, Oxford University Press, ISBN 0-19-516893-3

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]