Հունաստանի հավանական հեռացումը Եվրագոտուց
- Այս հոդվածը Հունաստանի Եվրոպական գոտուց հեռանալու հավանականությունների մասին է։ Չշփոթե՛լ «Բրեքսիթի»՝ Միացյալ Թագավորության Եվրոպական Միությունից դուրս գալու հետ
Հունաստանի հավանական հեռացումը Եվրոպական գոտուց կամ առավել հայտնի է որպես «Գրեքսիթ», քաղաքական իրադարձությունների շղթա Հունաստանի Հանրապետությունում, որի արդյունքում երկիրը հասնում էԵվրոպական միությունից դուրս գալու շեմին։ Այն կարելի է համարել Հունաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական ճգնաժամի գլխավոր հետևանքներից մեկը։ «Գրեքսիթ» եզրը օգտագործվում է հիմնականում անգլալեզու գրականության մեջ։ «Գրեքսիթ» տերմինի հեղինակներն էին Ուիլյամ Բույտերը և Իբրահիմ Ռաբարին։ Այն առաջադրվել է 2012 թվականի փետրվարի 6-ին։ Այս եզրը կազմված է անգլերեն «Հունաստան» (անգլ.՝ Greece) և «ելք» (անգլ.՝ exit) բառերի առաջին վանկերից։
Հունաստանը առաջին երկրներից էր, որ անդամակցել է համաեվրոպական Եվրոպական միությունը (1981 թվականից)։ Եվրոպական միությունից դուրս գալու անհրաժեշտությունը Հունաստանում առաջանում է 2013-2014 թվականներին, մինչդեռ այդ ձգտումն իր գագաթնակետին է հասնում 2015 թվականի հունիս-հուլիսին։ Երկրում բռնկված տնտեսական ճգնաժամի հաղթահարումը հույները կապում էին Եվրոպական միության անդամ գերտերությունների հետ։ Ներքին խնդիրների հաղթահարման նպատակով Հունաստանը դիմում է արտաքին ֆինանսական օգնությանը։ Արդյունքում աճում է օտար երկրների ֆինանսատնտեսական ազդեցությունը Հունաստանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն՝ Եվրոպական Միություն և Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական Միությունը պաշտոնապես հիմնադրվել է Մաաստրիխտի պայմանագրի (որի հիմնական ճարտարապետներն էին Հելմուտ Կոլը և Ֆրանսուա Միտտերանը) ուժի մեջ մտնելուց հետո՝ 1993 թվականի նոյեմբերի 1[1]։ Պայմանագիրը նաև Եվրոպական տնտեսական համագործակցությանը տվել է Եվրոպական համագործակցություն անվանումը, չնայած նրան, որ այն մինչև պայմանագիրը արդեն այդպես էր նշվում։
Հունաստանը Եվրոպական Միության անդամ է դարձել 1981 թվականին։ Այդ թվականին Եվրոպական Միության կազմում էին միայն համահիմնադիր երկրներ Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Ֆրանսիան և 1973 թվականին միացած Դանիան, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան։
2009 թվականի դեկտեմբերի 1-ին Լիսաբոնի պայմանագիրը ուժի մեջ մտավ և վերափոխեց Եվրոպական Միության շատ ասպեկտներ։ Մասնավորապես՝ փոխեց Եվրոպական Միության իրավական կառուցվածքը, ստեղծվեց Եվրոպական խորհրդի մշտական նախագահի պաշտոն, որն առաջին անգամ զբաղեցրել է Հերման Վան Ռոմպեյը, ուժեղացվեց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի դիրքը[2]։ 2012 թվականին Եվրոպական Միությունը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ «Եվրոպայում մարդու իրավունքների, ժողովրդավարության, հաշտեցման և խաղաղության առաջխաղացմանը նպաստելու համար»[3]։
Հունաստանը Եվրոպական Միության ակտիվ անդամ պետություններից է։ Երկրի և Եվրոպական Միության հարաբերություններն ունեն խոր արմատներ, որոնց մասին խոսում են նրանց միջև կնքված արտաքին և ներքին պայմանագրերը և փոխհամաձայնության փաստաթղթերը։
Հունաստանի մայրաքաղաք Աթենքը համարվում է Եվրոպական Միության վեցերորդ խոշորագույն քաղաքը։ Բրեքսիթի գործողութունից հետո (երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ի կազմից) այն մեկ հորիզոնականով բարձրացավ վեր՝ դառնալով հինգերորդը։
Հունարենը Եվրոպական Միության պաշտոնական լեզուներից մեկն է։ ԵՄ կարևոր փաստաթղթերը, օրինակ՝ օրենսդրությունը, թարգմանվում է բոլոր պաշտոնական լեզուներով։
Հունաստանի ճգնաժամը խոր հետք թողեց ԵՄ-Հունաստան հարաբերությունների վրա։ Եվրոպական Միության անդամ երկրները Գերմանիայի գլխավորությամբ սկսեցին վարկեր տրամադրել երկրի բարեկեցության համար, որը տարեց տարի ավելացավ։ Արդյունքում՝ ավելացավ օտարերկրյա ներդրումները Հունաստանում, որն էլ առաջացրեց ժողովրդի զայրույթին։
Այս շրջանում երկրի գլուխ կանգնած էր Ձախերի արմատական կոալիցիան՝ Սիրիզան, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ղեկավարությամբ։
Ենթադրյալ պատճառներ և հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծված երկպառակտ վիճակում Հունաստանում ձևավորված է երկու կողմ՝ Գրեքսիթի կողմնակիցների և ընդդիմադիրների։ Երկու կողմերն էլ ունեն իրենց համոզմունքները Հունաստանի Եվրոպական գոտուց հեռանալու հետևանքների վերաբերյալ։
Գրեքսիթի կողմնակիցները պնդում են, որ Հունաստանում եվրոյի դիրքերի զիջումը դրախմային կուղեկցվի մի շարք քաղաքական դրական տեղաշարժերով։ Կողմնակիցները առանձնացնում են արտադրական ծավալի ավելացումը, զբոսաշրջության նոր թափով զարգացումը և վերակենդանացումը։ Նրանք նաև նշում են, որ ընդհանուր հաշվով դրախմային արժույթը վերափոխիչ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա և կկանխի օտար երկրների ներդրումների ավելացումը Հունաստանում։
Ընդդիմադիր կողմը պնդում է, որ այս միջոցառումները կարող են միայն բարդացնել հույն ժողովրդի սոցիալ-քաղաքական իրադրությունը՝ հանգեցնելով սոցիալական խռովությունների և ապակայունացման։ Վերջինս էլ կարող է վնասել եվրոյի հեղինակությանը և նոր ճանապարհ ցույց տալով եվրոպական գոտու մյուս երկրներին։
2015 թվականի հունվարի 27-ին արտահերթ ընտրություններում Հունաստանի առաջնորդ է նշանակվել Ալեքսիս Ցիպրասը՝ «ձախերի արմատական կոալիցիայից»։ Նրա օրոք ձևավորվել է նոր կառավարություն։ Երկրի ֆինանսների նախարար է նշանակվել Յանիս Վարուֆակիսը։
Դեպքերի ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեխնիկական դեֆոլտի ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թվականի հունվարի 25-ին Հունաստանում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որում հաղթել է Ձախերի արմատական կոալիցիան՝ Սիրիզան, ստանալով ձայների 36,34 %-ը[4]։
- 2015 թվականի հունվարի 27-ին Հունաստանում ձևավորվել է նոր կառավարություն՝ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ[5][6]։
- 2015 թվականի մարտի 30-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Հունաստանի խորհրդարանին հայտարարել է, որ պաշտոնական Աթենքը ակնկալում է մինչև հունիս սկսել բանակցությունները հանրային պարտքի վերակառուցման վերաբերյալ՝ ձգտելով կրեդիտորներից դուրս գրել պարտքի մի մասը, որը գերազանցում էր 324 միլիարդ եվրոն։ Այն հավասարազոր էր Հունաստանի Համախառն ներքին արդյունքի 180 %-ի հետ։ Քաղաքական գործիչը իր հայտարարությունում նշել է, որ «անկեղծ և կոշտ բանակցությունները» շարունակվելու են մինչև վերջ�� Այս հայտարարությունները հանգեցրել են եվրոյի փոխարժեքի անկմանը՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ[7].:
- 2015 թվականի հունիսի 5-ին Հունաստանը հրաժարվել է կատարել հերթական վճարումը։ Ըստ սահմանված ժամանակացույցի՝ պաշտոնական Աթենքը պետք է վճարումներ կատարեր հունիսի 12-ին (մոտավորապես 340 մլն եվրո), հունիսի 16-ի (շուրջ 560 միլիոն եվրո) և հունիսի 19-ին (մոտ 336 մլն դոլար)։ Միայն 2015 թվականին Հունաստանը պետք է մարեր 1,23 մլրդ ՓՀԻ (փոխառման հատուկ իրավունք)[8]։
- 2015 թվականի հունիսի 11-ին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դադարեցրել է բանակցությունները Հունաստանի Հանրապետության հետ, պատճառաբանելով, որ կողմերը չէին կարող առաջընթաց ունենալ պարտքային խնդիրների լուծման վերաբերյալ։ Նույն օրը վարկանշային գործակալությունը իջեցրել է Հունաստանի վարկային վարկանիշը, որպես բացասական վարկային պատմություն ունեցող երկրի[9]։ Վերլուծաբանները բարձր են գնահատել տարվա ընթացքում դեֆոլտի հավանականությունը[10]։
- 2015 թվականի հունիսի 26-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և նրա գլխավորած պատվիրակությունը մերժել է առաջարկը՝ օգնության մասին համաձայնագրի երկարացման վերաբերյալ։ Պատվիրակության ներկայացուցիչները ասել են, որ այդ առաջարկը նախորդից ավելի անհուսալի է։ Պատճառը հատկացված օգնության քանակական սակավությունն է։ Ալեքսիս Ցիպրասը նշում է, որ հատկացրած օգնությունը բավարար չէ երկրի բոլոր կարիքները հոգալու համար։ Ալեքսիս Ցիպրասը քննադատել է երկրի պարտատերերին, հայտարարելով, որ «եվրոպական սկզբունքները շանտաժի և ուլտիմատումների վրա հիմնված չեն»։
- 2015 թվականի հունիսի 27-ին Ալեքսիս Ցիպրասը Եվրոպական Միության գլխավոր «եռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) երկրների ներկայացուցիչների հետ անհաջող բանակցություններից հետո հայտարարել է, որ հուլիսի 5-ին երկրում կանցկացվի հանրաքվե՝ օտարերկրյա ֆինանսական աջակցության վերաբերյալ։
- 2015 թվականի հունիսի 28-ին Հունաստանի կառավարությունը դադարեցրել է վարկային հաստատությունների, բանկերի և ֆոնդային բորսաների գործունեությունը։ Երկրում հաստատվել է կապիտալի պարտադրված վերահսկում՝ երկրից գումարի արտահոսքի կասեցման նկատառումներով։ Հունաստանի քաղաքացիները չէին կարող դուրս բերել 60 հազար եվրոն գերազանցող արտարժույթ երկրի բանկոմատներից[11]։ Այս ամենը շարունակվել է մինչև հուլիսի 6-ը։
- 2015 թվականի հունիսի 29-ին Հունաստանի սահմաններից դուրս գտնվող հունական ֆինանսական շուկաները գրանցել են աննախադեպ տնտեսական փլուզում։ Առանց վերապահումների՝ բոլոր կազմակերպությունները աշխատել են առանց շահույթի՝ դիֆիցիտով։
Դեֆոլտին հաջորդած ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թվականի հուլիսի 5-ին Հունաստանի նոր վարկի վերցման հարկաբյուջետային հանրաքվեում հույն բնակչության ընտրողների 61,3 %-ը ասել է «ո՛չ» (հուն․՝ όχι) նոր հարկերին[12]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ալեքսիս Ցիպրաս և Յունկեր -
Հունաստանի և Եվրոպական Միության ներկայացուցիչներ Ցիպրասը և Շուլզը -
Հունաստանի և Եվրոպական Միության դրոշները իրար կողքի
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կրեիգ, Պաուլ; Պ.Պ. Կրեիգ (2007). Եվրոպական Միության իրավունք. տեքստ, դեպքեր և նյութեր (4-րդ ed.). Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա: Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. էջ 15. ISBN 978-0-19-927389-8.
{{cite book}}
: Missing|author2=
(օգնություն); «Մաաստրիխի պայմանագիր և ԵՄ». ԵՄ ակտիվությոն. Եվրոպա վեբ-պորտալ. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. - ↑ «Եվրախորհրդարանի նոր նախագահ և արտաքին գործերի նախարար». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Խաղաղության նոբելյան մրցանակ 2012». Nobelprize.org. 2012 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Հունաստանը ՆԳՆ տվյալներ. Սիրիզան հավաքել է 36,5 %, իսկ «Նոր ժողովրդավարությունը»՝ 27,7 % ձայներ // «ՌԻԱ նորություններ».
- ↑ «Հունաստանում ձևավորվել է կառավարության նոր անձնակազմ». «Ռուսական թերթ». 2015 թ․ հունվարի 27.
- ↑ «Հայտնի է Հունաստանի կառավարության կազմը». «ՌԻԱ նորություններ». 2015 թ․ հունվարի 27.
- ↑ «Եվրոյի փոխարժեքը ընկել է Հունաստանի վարչապետի պարտքի ֆոնի վրա». Lenta.ru. 2015 թ․ մարտի 31.
- ↑ «Հունաստանը հրաժարվել է հունիսի 5-ին ժամացուցակով սահմանված պարտքը». Lenta.ru. 2015 թ․ հունիսի 5.
- ↑ «Փոխվել է Հունաստանի տնտեսական վարկանիշը». Lenta.ru. հունիսիս 11, 2015.
- ↑ «Հունական դրախմա. Աթենքը փորձում է գտնել արդարություն Գերմանիայում կամ Ռուսաստանում, Չինաստանում և ԱՄՆ-ում». Lenta.ru. 2015 թ․ փետրվարի 12.
- ↑ «Փակվել են հունական բանկերը և ֆինանսական կազմակերպությունները մինչև հուլիսի 6-ը». Business-Swiss.ch. 2015 թ․ հունիսի 29.
- ↑ «Հունական հարկաբյուջետային հանրաքվեի դրական արդյունքները».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի հավանական հեռացումը Եվրագոտուց» հոդվածին։ |
|
Ընթերցե՛ք «Գրեքսիթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
|