Հունաստանի տնտեսություն
Արժույթ | եվրո (ευρώ) = 100 ցենտ (λεπτά)[1] |
---|---|
Ֆիսկալ տարի | Օրացույցային տարի[2] |
Առևտրային կազմակերպություններ | ԵՄ, ԱՀԿ, ՏՀԶԿ, ՄՀԲ, ՍԾՏՀ |
Վիճակագրություն | |
Բնակչություն | 10 815 197 |
ՀՆԱ | $194.639 billion (nominal, 2016) $289.322 billion (PPP, 2016)[3] (անվանական, 2016)[4] (Գնողունակության համարժեքություն, 2016) |
ՀՆԱ տեղ | 48 |
ՀՆԱ-ի աճ | 0 ± 0,1 տոկոս[5] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 18 885 $[6] |
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի | գյուղատնտեսություն (3.9%), արդյունաբերություն (13.3%), ծառայություններ (82.8%) (2015) |
Գնաճ (ՍԳԻ) | 0.1% (փետրվար, 2018)[7] |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | 35.6%(2016)[8][9] |
Աշխատուժ ըստ մասնագիտության | ծառայություններ (44%), արդյունաբերություն (17%), գյուղատնտեսություն (39%) (2011) |
Գործազրկություն | 20.8% (2017) |
Արտաքին | |
Արտահանում | €28.8327 միլիարդ |
Արտահանվող ապրանքներ | նավթային յուղեր, ալյումին, էլեկտրոնային սարքավորումներ, դեղագործական իրեր, պլաստմասե իրեր, միրգ, բանջարեղեն, պողպատե իրեր |
Արտանհանման հիմնական գործընկերներ | Իտալիա 11.2% Գերմանիա 7.3% Թուրքիա 6.6% Կիպրոս 5.9% Բուլղարիա 5.2% ԱՄՆ 4.8% Միացյալ Թագավորություն 4.2% Եգիպտոս 4% (2015) |
Ներկրում | €50.2727 միլիարդ (2016) |
Ներկրման հիմնական գործընկերներ | Գերմանիա 10.7% Իտալիա 8.4% Ռուսաստան 7.9% Իրաք 7% Չինաստան 5.9% Նիդերլանդներ 5.5% Ֆրանսիա 4.5%(2015) |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք | €313.524 միլիարդ |
Եկամուտ | 50.2% |
Ծախսեր | 49.7% |
Արտաքին պաշարներ | $6.026 |
Հունաստանի տնտեսություն, Հունաստանի Հանրապետության նյութական և ոչ նյութական բարիքներ արտադրողների, սպառողների միջև կարգավորված փոխհարաբերությունների, որոշումներ ընդունելու և իրագործելու մեխանիզմների ու ինստիտուտների ամբողջություն։ Հունաստանը տնտեսական ներուժով աշխարհի 48-րդ խոշորագույն երկիրն է՝ տարեկան 192,691 միլիարդ դոլար համախառն ներքին արդյունքի ցուցանիշով։ Գնողունակության համարժեքության ցուցանիշով այն 56-րդն է աշխարհում (տարեկան եկամուտը կազմում է 285,067 միլիարդ դոլար)։ 2016 թվականի դրությամբ Հունաստանն իր տնտեսական արժեհամակարգերի ընդհանուր ցուցանիշներով Եվրոպական միության 28 անդամ-պետություններից 16-րդն է։ Հունաստանը տնտեսապես զարգացած երկիր է․ երկրի տնտեսական համակարգում ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում ծառայությունների ոլորտին (82,8 %)։ Երկրորդ տեղում է արդյունաբերությունը (12,3 %), իսկ գյուղատնտեսությունը երկրի տնտեսության ամենաթույլ զարգացած ճյուղն է (3,9 %)։ Այս պետության կարևորագույն և ամենաեկամտաբեր ենթաճյուղերն են զբոսաշրջությունն ու նավագնացությունը։ 2013 թվականի տվյալներով Հունաստանը Եվրոպական միության 7-րդ և աշխարհի՝ 16-րդ ամենաշատ այցելուներ ունեցող պետությունն է (18 միլիոն զբոսաշրջիկ)։ Հունական առևտրային նավատորմը խոշորագույնն է աշխարհում․ վերջինիս բաժին է ընկնում համաշխարհային փոխադրումների 15 %-ը։ Հունաստանի և Ասիայի երկրների միջև միջազգային ծովային փոխադրումների աճող պահանջարկը հանգեցնում է նավթարդյունաբերության աննախադեպ վերելքին։
Հունաստանը ԵՄ-ի կարևորագույն գյուղատնտեսական արտադրողն է։ Լինելով Բալկանների խոշորագույն տնտեսական գերտերությունը՝ այն հանդիսանում է որպես տարածաշրջանային կարևոր ներդրող։ Հունաստանը 2013 թվականի դրությամբ Ալբանիայի խոշորագույն, Բուլղարիայի՝ երկրորդ, Ռումինիայի և Սերբիայի՝ երրորդ խոշորագույն օտարերկրյա ներդրողն է, ինչպես նաև Մակեդոնիայի Հանրապետության ամենակարևոր առևտրային գործընկերը։ Հունաստանը բարձր եկամուտ ունեցող երկիր է, որն անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը, Միջազգային հաշվարկների բանկին և Սևծովյան տնտեսական համագործակցությանը (հիմնադիր-անդամ)։ Հանրապետական Հունաստանը Եվրոպական միությանն անդամակցում է 1981 թվականից ի վեր։ 2001 թվականին Հունաստանն ընդունում է եվրոն որպես ազգային արժույթ, որն իր հերթին փոխարինում է դրախմային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հունաստան, երկրի պրոֆիլ». Եվրոպական միություն (ԵՄ).
- ↑ «Հունաստանի տնտեսությունը». Կենտրոնական հետախուզական վարչություն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ Աշխարհի երկրների անվանական ՀՆԱ-ն 2015, 2016 թվականներին
- ↑ Աշխարհի երկրների ՀՆԱ-ն 2016, 2017, 2018, 2019, 2020 թվականներին
- ↑ http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ «Գնաճի ցուցանիշը Հունաստանի Հանրապետությունում, 2018, փետրվար». Պիրեյոս, Հունաստան: Հունաստանի ազգային վիճակագրական ընկերություն. 2018 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Աղքատության շեմից ցածր գտնվող բնակչության վերաբերյալ հաշվետվություն, 2015)» (PDF). Պիրեյոս: Հունաստանի ազգային վիճակագրական ընկերություն. 2017 թ․ հունիսի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Աղքատության կամ սոցիալական բացառման ռիսկի ենթարկված մարդիկ՝ ըստ տարիքի և սեռի». Լյուքսեմբուրգ: Եվրոստատ. հունիս, 2016. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.