Jump to content

Հորմոզգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորմոզգան օսթան
պարս.՝ استان هرمزگان
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԲանդար Աբբաս
Բնակչություն1 776 415 մարդ (2016)[1]
Տարածք70 697 կմ²
Սահմանակցում էԲուշեր, Ֆարս, Քերմանի նահանգ և Սիստան և Բելուջիստան
ISO 3166-2 կոդIR-22

Հորմոզգան օսթան (պարս.՝ استان هرمزگان, Օսթան-է Հորմոզգան) օսթան (նահանգ) ժամանակակից Իրանի հարավում։ Օսթանի տարածքը կազմում է 70 697 կմ², բնակչությունը՝ 1 776 415 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը նավահանգստային Բանդար Աբբաս քաղաքն է։

Օսթանը գտնվում է երկրի հարավային մասում, ծայր արևմուտքում սահմանակից է Բուշեհր, հյուսիս-արևմուտքից` Ֆարս, հյուսիս-արևելքից` Քերման, արևելքից` Սիստան և Բելուջիստան օսթաններին։ Հարավից օսթանը ծովափնյա է. արևմուտքից Պարսից ծոցն է, արևելքից` Արաբական ծովը, նրանց միջև` Հորմուզի նեղուցը։ Օսթանի կազմի մեջ են մտնում մի շարք կղզիներ, որոնցից ամենախոշորը Քեշմն է։ Հայտնի է նաև զբոսաշրջության կենտրոն Քիշ կղզին։

Օսթանը ձևավորվել է Քերման օսթանի հարավային մերձափնյա շրջանների անջատման արդյունքում։ Մինչև 1977 թվականը կրել է Բանադեր վա Ջազայեր-է Բահր-է Օման (թարգմանանաբար` Օմանի ծովի նավահանգիստներ և կղզիներ) անվանումը[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 365 377 մարդ` 303 323 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 578 183, որոնք ապրում էին 396 927 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 776 415 մարդ` 493 660 տնտեսություններում[6]։

Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Բանդար Աբբասը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 526 648 մարդ), Մինաբը (73 170 մարդ), Քեշմը (40 678 մարդ), Քիշը (39 853 մարդ), Ռուդանը (36 121 մարդ), Բանդար Լենգեն (30 435 մարդ), Հաջիաբադը (28 977 մարդ), Քոնգը (19 213 մարդ), Փարսիանը (18 045 մարդ), Ջասքը (16 860 մարդ), Բանդար Խամիրը (15 320 մարդ) և Դարգահանը (14 525 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 971 822 մարդ կամ օսթանի բնակչության 54,8%-ը[6]։

Հորմոզգանում մարդիկ հիմնականում խոսում են պարսկերենի բարբառներով, որոշակի տարածում ո��նեն նաև բելուջերենը, արաբերենը.

Բնակչության բաժանումն ըստ լեզվի[8]
Լեզու Տոկոս
Պարսկերեն
  
83.41 %
Բելուջերեն
  
7.31 %
Արաբերեն
  
2.00 %
Այլ, խառը, անհայտ
  
7.27 %

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 13 շահրեստանների (գավառների).

Հորմոզգան օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[4] Բնակ. 2011[5] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Աբումուսա շահրեստան 1 860 5 263 7 402 Աբու Մուսա
Բանդար Աբբաս շահրեստան 498 644 588 288 680 366 Բանդար Աբբաս
Բանդար Լենգե շահրեստան 113 625 134 713 159 358 Բանդար Լենգե
Բաշագարդ շահրեստան1 40 007 35 085 Սարդաշտ
Բաստաք շահրեստան 65 716 80 119 80 492 Բաստաք
Խամիր շահրեստան 47 545 52 968 56 148 Բանդար Խամիր
Հաջիաբադ շահրեստան 62 442 65 889 69 625 Հաջիաբադ
Մինաբ շահրեստան 254 304 235 705 259 221 Մինաբ
Ջասք շահրեստան 75 769 52 882 58 884 Ջասք
Ռուդան շահրեստան 104 222 118 547 124 522 Ռուդան
Սիրիք շահրեստան2 43 185 45 723 Սիրիք
Փարսիան շահրեստան 37 369 42 843 50 596 Փարսիան
Քեշմ շահրեստան 103 881 117 774 148 993 Քեշմ
Ընդհանուր 1 365 377 1 578 183 1 776 415
1Առանձնացվել է Ջասք շահրեստանից
2Առանձնացվել է Մինաբ շահրեստանից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). էջ 22. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). էջ 22. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). էջ 22. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  8. «Language distribution: Hormozgan Province (անգլ.)». 2020. Վերցված է 2023 թ. օգոստոսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորմոզգան» հոդվածին։