Հովվերգական համերգ
Հովվերգական համերգ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան և Ջորջոնե |
տարի | 1500 |
բարձրություն | 105 ± 1 սանտիմետր[1] |
լայնություն | 136,5 ± 0,1 սանտիմետր[1] |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ[2] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և նյու |
նյութ | յուղաներկ[3] և կտավ[3] |
գտնվում է | իտալական գեղանկարչության սրահ համար 6 և Վենետիկ[2] |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին |
սեփականատեր | Everhard Jabach? և Լյուդովիկոս XIV |
պատկերված են
| |
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/pastoral-concert, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E8%A9%A9%E7%9A%84%E3%81%AA%E4%B8%96%E7%95%8C, https://www.wga.hu/html/g/giorgion/various/concert.html, https://www.wga.hu/html/g/giorgion/various/concert1.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Pastoral Concert by Giorgione or Tiziano Վիքիպահեստում |
«Հովվերգական համերգ», կամ «Գյուղական համերգ»[5] (իտալ.՝ Concerto campestre, ֆր.՝ Le Concert champêtre), Վերածննդի դարաշրջանի նկար, որը վերագրվում է Վենետիկի նկարիչ Տիցիանին[6], իսկ նախկինում համարվել է Ջորջոնեի աշխատանքը։ Նկարվել է շուրջ 1509 թվականին[7]։ Կտավը գտնվում է Լուվրում (Փարիզ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում նկարը վերագրվել է Ջորջոնեին, սակայն ժամանակակից քննադատները այն վերագրում են մի փոքր ավելի երիտասարդ Տիցիանին, քանի որ պատկերն ավելի բնորոշ է համարվում վերջինիս ոճի համար[8]։ Նաև հնարավոր է, որ Ջորջոնեն (որի աշխատանքները ներառում էին այնպիսի տարրեր, ինչպիսիք են երաժշտությունը, պաստորալ սյուժեները և տեսանելի ու անտեսանելի երևակայության միաժամանակյա ներկայացումը) սկսել է աշխատանքը, իսկ հետո, 1510 թվականին նրա մահից հետո այն ավարտել է Տիցիանը[8]։
Աշխատանքը պատկանել է Գոնզագա տանը, որը, հնարավոր է, այն ժառանգել է Իզաբելլա Դ'Էստեից։ Ավելի ուշ նկարը վաճառվել է Անգլիայի թագավոր Չարլզ I-ին։ Երբ անգլիական թագավորական հավաքածուները ցրվել են 1649 թվականի հեղափոխությունից հետո, նկարը աճուրդում վաճառվել է գերմանացի բանկիր և արվեստի գործերի կոլեկցիոներ Էբերհարդ Յաբախին, որը 1671 թվականին այն վաճառել է Լյուդովիկոս XIV-ին[9]։
Նկարը վերագրվել է նաև Յակոպո Պալմա Ավագին (1480-1528) և Սեբաստիանո դել Պիոմբոյին (1485-1547)[10]։
Այն բանից հետո, երբ Էդուարդ Մանեն տեսել է «Հովվերգական համերգ» նկարը Լուվրում, այն ոգեշնչել է նրան ստեղծել հայտնի «Նախաճաշ խոտի վրա» (1863) նկարը[11]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված են երկու պատանիներ և մի աղջիկ, որոնք նվագում են փոքր մարգագետնում, նրանց կողքին կանգնած աղջիկը ապակյա ծաղկամանից ջուր է լցնում մարմարե անոթի մեջ։ Երկու կանայք մերկ են, եթե հաշվի չառնենք նրանց ոտքերին ընկած ծածկոցները, երկու տղամարդիկ հագել են նկարչին ժամանակակից կոստյումներ. Վենետիկում տարածված այն ժամանակվա ոճին հատուկ էր պատկերել միաժամանակ տեսանելի և անտեսանելի կանանց, որոնք գոյություն ունեն միայն տղամարդկանց երևակայության մեջ։ Հետին ֆոնին պատկերված է հովվերգական գյուղական բնապատկերը հովիվներով[7]։
Հնարավոր է, որ դա պոեզիայի և երաժշտության այլաբանություն էր. երկու կանայք մարմնավորում են կատարյալ գեղեցկությունը, որը բխում է երկու տղամարդկանց երևակայությունից և ոգեշնչումից։ Կանգնած կինը, որի ձեռքին ծաղկաման է, ողբերգական պոեզիայի մուսան է, ֆլեյտայով նստած կինը՝ հովվերգական պոեզիայի։ Երկու նվագող տղամարդկանցից մեկը, որը վինով է, հավանաբար ներկայացնում է վսեմ քնարական պոեզիան, իսկ մյուսը՝ սովորական քնարերգությունը՝ համաձայն այն սահմանազատման, որն անցկացրել է Արիստոտելը իր «Պոետիկա» տրակտատում։ Մեկ այլ մեկնաբանություն ենթադրում է, որ պատկերը բնության չորս տարրերի (ջրի, կրակի, հողի և օդի) և նրանց ներդաշնակ հարաբերությունների մարտահրավեր է[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ 2,0 2,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 3,0 3,1 RKDimages (նիդերլ.)
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 JocondeLab — 2014.
- ↑ «ДЖОРДЖОНЕ – Сельский концерт (Пасторальный концерт), 1510-1511». gallerix.ru (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ https://www.louvre.fr/oeuvre-notices/le-concert-champetre Musée du Louvre
- ↑ 7,0 7,1 «The Pastoral Concert». Department of Paintings: Italian painting. Musée du Louvre. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 8,0 8,1 Fregolent, Alessandra (2001). Giorgione. Milan: Electa. էջ 111. ISBN 88-8310-184-7.
- ↑ «Le concert champêtre». Louvre Museum website. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Valcanover, Francesco (1969). L'opera completa di Tiziano. Milan: Rizzoli. էջ 93.
- ↑ 11,0 11,1 Zuffi, Stefano (2008). Tiziano. Milan: Mondadori Arte. էջ 32. ISBN 978-88-370-6436-5.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Austern, Linda Phyllis (2002). Music, Sensation, and Sensuality. Taylor & Francis Group. pp. 30–31. 9780815334217.
- Kessel, Elsje van (2017). The Lives of Paintings: Presence, Agency, and Likeness in Venetian Art of the Sixteenth Century. De Gruyter, Inc. pp. 75–76 9783110485899.
- Nichols, Tom (2013). Titian: And the End of the Venetian Renaissance. Reaktion Books, Limited. pp. 30–31. 9781780231860.
- Phillips, Sir Claude (2008). Titian. Parkstone International. pp. 49–52. 9781844844364.
- Wilde, Johannes (1974). Venetian art from Bellini to Titian. Oxford:Clarendon Press. pp. 116–119 9780198173274.
- François, Aline. "The Pastoral Concert". The Louvre. Retrieved 4 October 2020.
- Camara., Dr. Esperanca. "Titian, Pastoral Concert". Khan Academy.
- "Titian's Pastoral Concert – ItalianRenaissance.org". www.italianrenaissance.org. Retrieved 2020-10-04.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Pastoral Concert». Musée du Louvre (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովվերգական համերգ» հոդվածին։ |
|