Հովհաննես Է Աջակիր
Հովհաննես Է Աջակիր | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1506[1] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Հովհաննես Է Աջակիր (անհայտ[1] - հոկտեմբերի 17, 1506[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս 1474 թվականից։ Հաջորդել է Սարգիս Բ Աջատարին։ Ծննդյան թիվն ու տեղն անհայտ են։ Մահացել է 1506 թվականի հոկտեմբերի 17-ին Կ. Պոլսում։
��ովհաննես Է Աջակիր կաթողիկոսը 1476 թվականի Աղթամարի կաթողիկոսարանից այլ սրբությունների հետ Սբ. Էջմիածին է վերադարձրել Գրիգոր Լուսավորչի Աջը, որի համար էլ Մ. Օրմանյանը նրան մեծարում է «Աջակիր» պատվանունով։
Որպես հայրապետ՝ բազմաթիվ կապեր է հաստատել գաղութահայության հետ։ Հովհաննես Է Աջակիրը Հայ եկեղեցու առաջին բարձրագույն նվիրապետն էր, որը 1484 թվականին մեկնել է արտասահմանյան երկրներ՝ նպատակ ունենալով կարգավորել հարաբերությունները գաղութահայության հետ։ 1485 թվականին «գաղթական հայերու հոգևորական կացությանը հսկելու և գաղթական հայերե նյութական նպաստներ հավաքելու և անհագ տիրապետողներու դրամական քաղցը հագեցնելու համար» Հովհաննես Է Աջակիրը Էջմիածնի միաբաններ Սարգիս եպիսկոպոսի և Դավիթ աբեղայի հետ ուղևորվել է Լեհաստան։ Ենթադրվում է, որ այստեղ էլ Հայոց հայրապետին խոչընդոտում են ինչ-ինչ պատճառներ՝ իրականացնելու իր առաքելությունը, և գուցե սա է պատճառ դառնում, որ 1484 թվականից հետո Հովհաննես Է Աջակիրը այլևս Մայր Աթոռ չի վերադառնում, որն էլ հիմք է տալիս կաթողիկոսությունից հրաժարվելու մասին ենթադրություններ անելու։
Չնայած Մայր Աթոռից հեռու լինելու փաստին, Հայոց հայրապետը չի հրաժարվել իր եկեղեցանվեր առաքելությունից։ Մ. Օրմանյանը հավաստում է, որ նա իր համախոհների հետ 20 տարի ևս անցկացրել է գաղութահայության շրջանում։
Կաթողիկոսական գահին Հովհաննես Է Աջակիրին հաջորդել է Սարգիս Գ Մյուսայլը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ժամանակագրական պատմութիւն Ս. Երուսաղեմի», Երուսաղեմ, 1890
- Ալիշան Ղ., Հայապատում, հատ. Ա, Վենետիկ, 1901
- Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1990
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 561)։ |
Նախորդող՝ Սարգիս Բ Աջատար |
Կաթողիկոս 1474–1484 |
Հաջորդող՝ Սարգիս Գ Մյուսայլ |