Jump to content

Հմայակ Բդեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հմայակ Բդեյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1925(1925-12-28)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 6, 2017(2017-10-06) (91 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1957)[1]
Մասնագիտություննկարիչ, խեցեգործ և դասախոս
Պարգևներ
Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
և Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Հմայակ Բդեյան Վիքիդարանում

Հմայակ Գուրգենի Բդեյան (դեկտեմբերի 28, 1925(1925-12-28)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 6, 2017(2017-10-06), Երևան, Հայաստան[3]), հայ խեցեգործ, գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985),Հայրենական մեծ պատերազմի մասնակից[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1925 թվականին, Թբիլիսիում։ 1943-1945 թվականներին մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ 1943 թվականի փետրվարի 16-ին, 10-րդ դասարանից մեկնել է բանակ։ Մեկ ամիս անց 381-րդ դիվիզիոնի հետ մեկնել է Արմավիր քաղաք։ Թշնամուն հետ շպրտելով հասել են Խարկովի մոտ գտնվող Վարշանով քաղաքը։ Պատերազմի ավարտը դիմավորել է 86-րդ զինվորական ճանապարհային ջոկատում՝ խորհրդա-իրանական սահմանին։ Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և մի շարք մեդալներով[4]։

1947-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում։ 1959 թվականին տեղափոխվել է Երևան։ 1961-1964 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր՝ արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ։ Աշխատել է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում։ 1961 թվականին 40 խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Երևանի Մատենադարանի ինտերիերը, 1977 թվականին Մատենադարանում դրվել են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները։

Նրա աշխատանքներից են «Երիտասարդական», «Արաքս», «Անի» սրճարանների, «Արարատ» ռեստորանի, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ձմեռային այգու և այլ հայտնի վայրերի ձևավորումները[5]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[6]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի նկարիչների միության անդամ (1957)
  • Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)
  • ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)
  • Մովսես Խորենացու մեդալ (2016)[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 221.
  3. «Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. 4,0 4,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  5. «Հմայակ Բդեյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  6. Հմայակ Բդեյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
  7. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հմայակ Բդեյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 349