Jump to content

Հին եգիպտական Մեռյալների գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին եգիպտական Մեռյալների գիրք
եգիպ.՝ 𓂋𓐰𓏤𓐰𓈓𓏌𓐰𓏤𓉐𓐰𓂋𓏏𓐰𓂻𓅓𓉔𓐰𓂋𓅱𓇳𓐰𓏤
ՀեղինակԹոթ
Տեսակկրոնական գիրք, Հին Եգիպտոսի հուղարկավորության տեքստեր և text witness?
ԹեմաDuat? և funeral rite?
Բնօրինակ լեզուեգիպտերեն
ԵրկիրՀին Եգիպտոս
 Book of the Dead Վիքիպահեստում
D21
Z1
Z3W24
Z1
O1
D21
X1
D54
G17O4
D21
G43N5
Z1
հիերոգլիֆներ
«Մեռյալների գիրք»
Հին եգիպտական Մեռյալների գրքից հատված Լուվրում

Մեռյալների գիրք Հին Եգիպտոսում (անգլ.՝ Book of the Dead, հունարեն՝ Αιγυπτιακή Βίβλος των Νεκρών), եգիպտական հիմների և կրոնական տեքստերի հավաքածու, որը դրվում էր դամբարանում՝ անդրշիրիմյան աշխարհում դժվարությունները հաղթահարելու և բարեկեցություն գտնելու գործում մեռյալին օգնելու նպատակով[1]։ Մեռյալ գրքերի տարբեր կրկնօրինակներ կարող են պարունակել տարբեր ծավալի մի քանիսից մինչև 200 գլուխ՝ սկսած երկար բանաստեղծական հիմներից մի��չև միատող մոգական բանաձևերը։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեռյալների գիրք» անվանումը տվել է եգիպտագետ Ռիխարդ Լեպսիուսը, սակայն ավելի ճիշտ կլիներ այն անվանել «Հարության գիրք», քանի որ գրքի եգիպտական անվանումն է՝ «Ռաու նու պերեմ էմ խերու», որը թարգմանաբար նշանակում է «Գլուխներ ելք դեպի օրվա լույսի մասին».[2]:

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեռյալների գրքի» լավագույն օրինակները, որոնք գրվել են պապիրուսի մագաղաթի վրա, պատկանում են 18-րդ դինաստիայի մշակույթի բարգավաճման ժամանակաշրջանին։ Մեռյալների գրքից հատվածներով մեծ քանակությամբ պապիրուսներ հայտնաբերվել են Թեբե քաղաքի գերեզմանոցներում, այդ պատճառով Մեռյալների գրքի տարբերակն, որն այդ ժամանակաշրջանում մեծ տարածում է գտել, անվանում են Թեբեյան։ Դրանց մեծ մասը հայտնաբերվել է Թեբեյի գերեզմանոցներում և պատկանում էր քուրմերին և նրանց ընտանիքներին։ Այդ պապիրուսները գունազարդված էին նրբագեղ պատկերներով, որտեղ պատկերված էին թաղման, հոգեհանգստի արարողության կատարման, հետմահու դատավարության և այլ տեսարաններ։

«Մեռյալների գրքի» պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեռյալների գրքից հատված Ախմիմից, որտեղ պատկերված է Օսիրիսի դատաստանը, մ.թ.ա. 4-1-րդ դարեր, Բեռլինի եգիպտական թանգարանում

«Մեռյալների գիրքը» կապված է ավելի վաղ հոգեհանգստի տեքստերի հավաքածուների՝ «Սարկոֆագների տեքստեր» (Միջին թագավորություն) և «Բուրգերի տեքստեր» (Հին թագավորություն

Հին թագավորության դարաշրջանում գոյություն ուներ ավանդույթ մահացած արքայի համար բարձրաձայն արտասանել կախարդանքի խոսքեր, որոնք նրան պետք է ապահովեին անդրշիրիմյան կյանք։ Ավելի ուշ նմանատիպ տեքստերը սկսեցին գրի առնել և դնել եգիպտական ազնվականների դամբարաններում։

Օսիրիսի դատաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոտ և Անուբիս աստվածները կշռում են մահացածի սիրտը

Հետազոտողների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 125-րդ գլուխը, որտեղ նկարագրվում է Օսիրիսի հետմահու դատաստանը։ Մեռյալների գրքի այդ գլուխն ունի նաև պատկեր՝ Օսիրիս (անդրշիրիմյան աշխարհի արքան և դատավորը) նստած է գահին արքայական իշխանության նշաններով (թագով, գավազանով և մտրակով)։ Վերևում պատկերված է 42 աստված (հավանաբար, նոմոսների աստվածները)։ Սրահի կենտրոնում կանգնած է կշեռք, որի օգնությամբ Տոտ և Անուբիս աստվածները կշռում են մահացածի սիրտը (հոգու խորհրդանիշը հին եգիպտացիների մոտ)։ Կշեռքի մի նժարի վրա գտնվում էր սիրտը, այսինքն մահացածի խիղճը, թեթև կամ մեղքերով ծանրաբեռնված, իսկ մյուս նժարին՝ Ճշմարտությունը Մաատ աստվածուհու փետուրի կամ Մաատի քանդակի տեսքով։ Եթե մարդը երկրի վրա արդար կյանք է վարել, ապա նրա սիրտը և փետուրը նույն կշիռն ունեին, իսկ եթե մեղքեր ուներ, ապա սիրտն ավելի ծանր էր։ Արդարացված մահացածին ուղարկում էին անդրշիրիմյան դրախտ, իսկ մեղսավորին խժռում էր Ամատ հրեշը (կոկորդիլոսի գլխով առյուծը)[3]։ Դատի ժամանակ մահացածը դիմում է Օսիրիսին, այնուհետև 42 աստվածներից յուրաքանչյուրին՝ հայտնելով մահացու մեղքերի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Н. Н. Швец Словарь египетской мифологии. — Москва: Центрполиграф, 2008. — С. 74. — 256 с. — ISBN 978-5-9524-3466-0
  2. Taylor 2010, p.55; or perhaps "Utterances of Going Forth by Day" - D'Auria 1988, p.187
  3. Taylor 2010, p.212

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Книга Мертвых». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Матье М. А. Проблема изучения Книги Мертвых // Матье М. Э. Избранные труды по мифологии и идеологии древнего Египта — М., 1996. — С. 98-105
  • Тураев Б. А. Египетская литература. — М., 1920.
  • Древнеегипетская «Книга Мертвых» // Вопросы истории / Пер. с др.-егип., введение и комментарии М. А. Чегодаева. — 1994. — № 8. — С. 145—163. Архивировано из первоисточника 6 Մարտի 2013.
  • Чегодаев М. А. Папирусная графика Древнего Египта / УРСС. — М., 2004. — ISBN ISBN 5-354-00813-1
  • Чегодаев М. А. Древнеегипетская папирусная графика Позднего времени: особенности взаимоотношения текста и изображения // Аристей: Вестник классической филологии и античной истории. — М.: Университет Дмитрия Пожарского, 2010. — № 2. — С. 148-155. — ISSN 22209050. Архивировано из первоисточника 10 Օգոստոսի 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին եգիպտական Մեռյալների գիրք» հոդվածին։