Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային սոխակ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Luscinia megarhynchos
|
Հատուկ պահպանություն |
|
Արեալ |
|
|
Հարավային սոխակ, (լատին․՝ Luscinia megarhynchos), կեռնեխների ընտանիքի երգեցիկ թռչուն։
Բնադրող-չվող է։ Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-22 սմ, կենդանի զանգվածը՝ 15 գ։ Մարմինը վերևից դարչնագույն է, պոչը՝ կարմրադարչնագույն, ներքևից՝ մոխրագույն։ Երիտասարդը ներքևից դարչնագույն պտերով է։ Թաքնված թռչուն է և դժվար տեսանելի, հաճախ ճանաչվում է անզուգական գեղեցիկ երգով։ Երգում է գիշերը, լուսաբացին։ Գերադասում է խիտ թփուտները։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով[1]։
Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է թփուտներում՝ գետնին։ Դնում է 22 մմ տրամագծով, բաց կապույտ՝ պտավոր 4-5 ձու։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի[2]։