Jump to content

Հարավային Ռուսաստանի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային Ռուսաստանի հայոց թեմ
պատկեր
ՏեսակՀայ առաքելական եկեղեցու թեմ
Մասն էՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հիմնադրման թվականհունվարի 13, 1997
Երկիր Ռուսաստան, Կրասնոդարի երկրամաս, Ստավրոպոլի երկրամաս, Ադըղեա, Չեչնիա, Դաղստանի Հանրապետություն, Ինգուշեթիա, Կաբարդա-Բալկարական Հանրապետություն, Կարաչայ-Չերքեզիա, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն և Աբխազիայի Հանրապետություն
ԳլխամասԿրասնոդար, Ռուսաստան
 Diocese of the South of Russia Վիքիպահեստում

Հարավային Ռուսաստանի հայոց թեմ[1], Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կանոնական առաջնորդական երկու վիճակներից մեկը Ռուսաստանում՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հետ միասին։ Թեմի իրավասությունը տարածվում է երկրի հարավում (Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, ինչպես նաև Ադըղեայի, Կաբարդա-Բալկարիայի, Կարաչայ-Չերքեզիայի, Հյուսիսային Օսիայի, Չեչնիայի և Դաղստանի և հայ համայնքներ) և Աբխազիայում։

Թեմի առաջնորդանիստն է Կրասնոդար քաղաքի սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին[2]։ 2001 թվականից թեմի առաջնորդն է գերաշնորհ տեր Մովսես արքեպիսկոպոս Մովսեսյանը[3]։

Ներկայիս Ռուսաստանի Դաշնության հարավում, որը հայտնի է որպես «Հյուսիսային Կովկաս», հայերը հաստատվել են դեռ միջնադարում։ Առավել կանոնակարգված հայկական համայքներն առաջացել են Ռուսական կայսրության ծավալապաշտական քաղաքականության հետևանքով, երբ Պետրոս Մեծը, Եկատերինա կայսրուհին և ուրիշները ընդարձակել էին պետության սահմանները դեպի հարավ և նպատակ ունեին դ��անցում տեսնել քրիստոնյա բնակչություն։ Դրանով պայմանավորված՝ խրախուսվել է Ղրիմի, Լեհաստանի և Ուկրաինայի, Ռումինիայի և Մոլդովայի, ինչպես նաև պարսկահպատակ ու թուրքահպատակ հայերի գաղթը դեպի Հյուսիսային Կովկաս, որը սկիզբ է առել 18-րդ դարում և զորեղացել 19-րդ դարում։

Մովսես Մովսիսյանը Ստավրապոլի հայկական եկեղեցու օծման ժամանակ

Ռուսաստանի հարավում հոգևոր-մշակութային կյանքը աշխուժացնելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ռուսական իշխանությունների թույլտվությամբ հիմնադրվում են երկու թեմեր՝ Աստրախանը Կասպից ծովի հյուսիսում (1717, առաջնորդանիստ սուրբ Աստվածածին), իսկ Բեսարաբիան՝ Սև ծովի հյուսիսում (1812, առաջնորդանիստ սուրբ Աստվածածին)։ Վերջնիս 1830 թվականից վերանվանվում է «Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի թեմ», և որոշ ժամանակ անց դրա կենտրոնը տեղափոխվում է ժամանակակից Դոնի Ռոստով՝ հայկական Նոր Նախիջևան գաղութ (առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Լուսավորիչ)։ Ավելի ուշ ստեղծվում է Ղզլարի թեմը (սուրբ Գրիգոր Լուսավորիչ), ապա նաև Մոսկվայի (սուրբ Խաչ) և Պետերբուրգի (սուրբ Կատարինե) թեմերը։ Այսպիսով, 19-րդ դարի վերջին Ռուսաստանի հարավում գոյություն ուներ երեք թեմ, երկուսն էլ տեղակայված երկրի հարավում (չհաշված ներկայիս հարավկովկասյան հանրապետությունները)։

Հյուսիսային Կովկասի եկեղեցիների մեծ մասը ենթարկվում էր Աստրախանի, ապա՝ Ղզլարի թեմին։ Առաջին համաշխարհային պատերազմի, հայոց ցեղասպանության, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի արդյունքում տեղի են ունենում դարակազմիկ իրադարձություններ։ Մի կողմից ավելանում է հայ բնակչությունը Հյուսիսային Կովկասում, մյուս կողմից՝ կոմունիստական հասարակարգը հալածում է հայ եկեղեցական առաջնորդներին։ Դրա հետևանքով քանդվում կամ կործանվում են ավելի քան երեք տասնյակ կրոնական կառույցներ, փակվում են հայկական դպրոցները, էականորեն թուլանում է հայոց եկեղեցին։ 1918 թվականից վերանվանված Նոր Նախիջևանի թեմը 1956 թվականից իր իրավասության ներքո է ստանում Հյուսիսային Կովկասի եկեղեցիները, և տասը տարի անց Աստրախանի թեմը դադարեցնում է իր գործունեությունը։ Ամբողջ Խորհրդային Միությունում՝ հարավկովկասյան երկրներից դուրս, գործում է միայն մեկ՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ Մոսկվա կենտրոնով։

1991 թվականին՝ Վազգեն Ա կաթողիկոսի կոնդակով առանձնանում է Ուկրաինայի հայոց թեմը, 1997 թվականի հունվարի 13-ին՝ Գարեգին Ա Կաթողիկոսի հրամանով Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը վերաձևավորվում է երկու միավորի՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ (կենտրոն՝ Մոսկվա), Հարավային Ռուսաստանի թեմ (կենտրոն՝ Կրասնոդար)։ 1998 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ է նշանակվում Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը, 1999 թվականին իր առաջնորդական տեղապահի պաշտոնում է նշանակվում սուրբ Հռիփսիմե վանքի վանահայր Մովսես Մովսեսյանը։ Վերջինս 2001 թվականին դառնում է թեմական առաջնորդ և եպիսկոպոս, ում օրոք հիմնադրվում են տասնյակ նոր եկեղեցիներ։

2009 թվականին սեպտեմբերի 23-ին հանդիսավոր շուքով նշվեց առաջնորդարանի բացումը։

Հարավային Ռուսաստանի հայոց թեմում ներառված են ինչպես նորակառույց, այնպես էլ նախքան թեմի հիմնադրումը գոյություն ունեցած եկեղեցիներ։ Դրանք են՝

  1. սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Սուվորովսկայա
  2. սրբոց Առաքելոց եկեղեցի, Օտռադնայա
  3. սուրբ Աստվածածին եկեղեցի, Արմավիր
  4. սուրբ Աստվածածին եկեղեցի, Եդեսիա
  5. սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի, Տենգինկա
  6. սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Բելորեչենսկ
  7. սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Նովոռոսիյսկ
  8. սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Ստավրոպոլ
  9. սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Վլադիկավկազ
  10. սուրբ Գևորգ եկեղեցի, Գեորգիևսկ
  11. սուրբ Գևորգ եկեղեցի, Հայկաձոր
  12. սուրբ Գևորգ եկեղեցի, Չերկեսկ
  13. սուրբ Խաչ եկեղեցի, Միներալնիե Վոդի
  14. սուրբ Խաչ եկեղեցի, Սոչի
  15. սուրբ Խաչ մատուռ, Բուդյոննովսկ
  16. Հայկական մատուռ, Ղզլար
  17. սուրբ Հարություն եկեղեցի, Բուդյոնովսկ
  18. սուրբ Հարություն եկեղեցի, Մայկոպ
  19. սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, Կրասնոդար
  20. սուրբ Հովհաննես եկեղեցի, Սոչի
  21. սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Եսենտուկի
  22. սուրբ Մարիամ Մագդաղենացի մատուռ, Ստավրոպոլ
  23. սուրբ Նիկողայոս եկեղեցի, Նովոմիխայլովսկի
  24. սուրբ Սահակ և սուրբ Մեսրոպ եկեղեցի, Կրասնոդար
  25. սուրբ Սարգիս եկեղեցի, Կուբանի Սլավյանսկ
  26. սուրբ Սարգիս եկեղեցի, Հայկաձոր
  27. սուրբ Սարգիս եկեղեցի, Պյատիգորսկ
  28. սուրբ Սարգիս եկեղեցի, Սոչի
  29. սուրբ Սարգիս տաճար, Սոչի
  30. սուրբ Վարդան եկեղեցի, Կիսլովոդսկ

Նոր կառուցվող եկեղեցիներն են՝

Հարավային Ռուսաստանի հայոց թեմում ներառված են, սակայն Ռուսաստանի տարածքից դուրս են հետևյալ եկեղեցիները.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Հարավային Ռուսաստանում ունենք ամուր թեմ․ Տեր Հարություն ավագ քահանա Բայադյան․ «Ժամանակի վկան»». https://armradio.am. Հունիսի 9, 2021. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «Տ. Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյան». https://armenianchurch.org. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի» Հարավային Ռուսաստանի թեմ, Կրասնոդար, 1998 թ.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]