Jump to content

Հարավային Ավստրալիա նահանգի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային Ավստրալիա նահանգի թանգարան
Տեսակթանգարան և պրոդյուսերական ընկերություն
Երկիր Ավստրալիա
Պատկանում էArts SA?
Ղեկավարության նստավայրԱդելաիդա, Ավստրալիա
Հիմնադրվել է1856
Կայքsamuseum.sa.gov.au(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հարավային Ավստրալիա նահանգի թանգարան (անգլ.՝ South Australian Museum), բնական պատմության թանգարան և հետազոտական ինստիտուտ Հարավային Ավստրալիա նահանգի Ադելաիդա քաղաքում։ Հիմնադրվել է 1856 թվականին[1]։ Այն Ադելաիդայի զբոսայգու մշակութային տեղամասում զբաղեցնում է Հյուսիսային տեռասի շենքերի համալիրը։

Հարավային Ավստրալիայի ինստիտուտը, որը ներառում է հանրային գրադարան և թանգարան, ստեղծվել է 1847 թվականին[2] Ուիլյամ թագավորի փողոցում գտնվող գրադարանի և մեխանիկայի ինստիտուտի վարձակալված շենքերում, մինչ Հյուսիսային տեռասի և Կինտոր պողոտա��ի անկյունում կառուցվում էր ինստիտուտի շենքը[3]։ Ֆրեդերիկ Ջորջ Ուաթերհաուզը 1859 թվականի հունիսին եղել է Հարավային Ավստրալիայի թանգարան-ինստիտուտի կուրատորը։

Երբ ինստիտուտի շենքի կառուցումն ավարտվեց, Խորհուրդը նրան նշանակեց առաջին կուրատոր։ Նա այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 1882 թվականի փետրվար։ Նրան հաջորդեց Վիլհելմ Հաաքը, ում առաջարկով 1883 թվականի հունվարին Հարավային Ավստրալիայի ինստիտուտ-թանգարանն անվանափոխվեց Հարավային Ավստրալիայի թանգարան, իսկ կուրատորի պաշտոնը փոխարինվեց տնօրենի պաշտոնում։ Վիլհելմը նշանակվեց Հարավային Ավստրալիայի ինստիտուտ-թանգարանի տասնմեկ ղեկավարներից մեկը[4]։

1939 թվականին Հաակի առաջարկն իրականացվեց. համաձայն ընդունված օրենսդրության՝ Հարավային Ավստրալիայի թանգարանը ինքնավարություն ստացավ արվեստի պատկերասրահից և գրադարանից, իսկ Հարավային Ավստրալիայի ինստիտուտ-թանգարանը պաշտոնապես վերանվանվեց Հարավային Ավստրալիայի թանգարան[4]։

1990-ական թվականների վերջին, Լիբերալ կառավարության արվեստի նախարար Դիանա Լայդլուի կողմից Հարավային Ավստրալիայի թանգարանը ֆինանսավորում ստացավ իր շենքի առաջին հարկում Ավստրալիայի բնիկների մշակույթների պատկերասրահի կառուցման համար։ Հաջորդ տասնամյակում վարչապետ և արվեստի նախարար Մայք Ռանը ֆինանսավորեց Խաղաղօվկիանոսյան մշակույթների պատկերասրահի վերակառուցումը և Հարավային Ավստրալիայի կենսաբազմազանության պատկերասրահի զարգացումը[5]։ 2011 թվականին պարոն Ռանը Ադելաիդայի քաղաքապետ և կրթության նախարար Ջեյն Լոմաքս-Սմիթին նշանակեց թանգարանի խորհրդի նախագահ[6]։

Մշտական պատկերասրահները ներառում են`

  • Ավստրալիական տեղական մշակույթների պատկերասրահ
  • Հարավային Ավստրալիայի կենսաբազմազանության պատկերասրահ
  • Համաշխարհային կաթնասունների պատկերասրահ
  • Մաուսոն պատկերասրահ
  • Մեգաֆաունա պատկերասրահ
  • Հանքանյութեր և մետեորիտների պատկերասրահ
  • Բրածոների պատկերասրահ
  • Օպալ բրածոների պատկերասրահ
  • Խաղաղօվկիանոսյան մշակույթների պատկերասրահ
  • Հին եգիպտական սենյակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 'A Brief History of the South Australian Museum,' http://www.samuseum.sa.gov.au/about/history Արխիվացված 2012-08-05 archive.today, Accessed 21 May 2012.
  2. South Australian Institute South Australian Advertiser 27 October 1863 p.4. Accessed 5 March 2011.
  3. The Institute building was officially opened on 29 January 1861 and is still in use as part of the State Library of South Australia.
  4. 4,0 4,1 A Potted History Արխիվացված 26 Հոկտեմբեր 2009 Wayback Machine, South Australian Museum, 2004. Accessed 3 March 2009.
  5. Annual Report of the South Australian Museum Board, 2008-2009 Accessed 10 September 2014.
  6. Former Rann Cabinet minister Jane Lomax-Smith to chair South Australian Museum(չաշխատող հղում) The Advertiser, 19 August 2011. Accessed 10 September 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Ավստրալիա նահանգի թանգարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Ավստրալիա նահանգի թանգարան» հոդվածին։