Jump to content

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (մինչև 1991 թվականը՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ), հիմնադրվել է 1925 թվականի մարտի 20-ին՝ Արշակ Ադամյանի ղեկավարությամբ և ջանքերով։

Երևանի կոնսերվատորիայի կատարողական բաժնի դասախոսների և առաջատար ուսանողների ուժերով կազմված սիմֆոնիկ նվագախմբի անդրանիկ համերգով որոշում կայացվեց Հայաստանում նշել սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրաման օր։  

Այդ նվագախումբը հիմք է հանդիսացել Հայաստանում գործող բոլոր սիմֆոնիկ կոլեկտիվների համար։

Ֆիլհարմոնիկը ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և մտադիր է իր ծրագրերում ներգրավել նոր գործեր, որոնք կարող են հետաքրքրել ինչպես հավատարիմ ունկնդիրներին և երաժշտության գիտակներին, այնպես էլ երիտասարդներին և Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։

ՀԱՖՆ-ը նաև Հայաստանի յուրահատուկ դեսպանն է և հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում։ Հայ և օտարազգի ականավոր մենակատարների մասնակցութամբ՝ նվագախումբն Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և այլ անվանի հայ կոմպոզիտորների գործերի լավագույն ներկայացնողն է։

2014 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ ՀԱՖՆ-ին շնորհվել է «ազգային» կարգավիճակ[1]։

Նվագացանկում ընդգրկված են հայ, ռուս, արևմտաեվրոպացի դասական և արդի կոմպոզիտորների երկերից։

Նվագախմբի հետ ելույթ են ունեցել ճանաչված երաժիշտներ Դ. Օյստրախը, Ս. Ռիխտերը, Մ. Ռոստրոպովիչը, Է. Գիլելսը, Ռ. Բրուզոնը, Ս. Իսերլիսը, Մ. Մայսկին, Ս. Նակարյակովը, Բ. Բերեզովսկին, Ն. Գուտմանը, Ջ. Ջակոմինին, Ի. Ֆաուստը, Ջ. Ֆիշերը, Պ. Ցուկերմանը, Գ. Կրեմերը, Յ. Բաշմետը, Պ. Դոմինգոն, Ս. Խաչատրյանը, Ք. Քաշքաշյանը, Ս. Բաբայանը, Ի. Բայրաքդարյանը, Ն. Հախնազարյանը և ուրիշներ։

Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ա. Մելիք-Փաշայանը, Վ. Ֆեռերոն և ուրիշներ, համագործակցել են Գ. Ղանչելին, Ս. Գուբայդուլինան և Ռ. Կ. Շչեդրինը, հեղինակային համերգներով հանդես են եկել Ա. Խաչատրյանը, Դ. Բ. Կաբալևսկին, Ք. Պենդերեցկին և այլ կոմպոզիտորներ։

Հյուրախաղերով շրջագայել է ԱՄՆում, Կանադայում, Մեքսիկայում, Սլովակիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Կիպրոսում, Իրանում, Լիբանանում, Թուրքիայում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում, Ճապոնիայում և այլուր։

Մասնակցել է Իտալիայի՝ Ռիմինի, Չիտտա դե Կաստելլո, Մերանո և Ռավելլո քաղաքների (2014), Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղերը» (2016) փառատոներին։ Նվագախումբն անցկացնում է Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը (գեղարվեստական ղեկավարներ՝ Է. Թոփ­չյան և Ա. Չաուշյան)։

Թողարկել է 40-ից ավելի ձայնասկավառակ։

Գեղարվեստական ղեկավարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցերտմայստերներ են եղել՝ Կարմեն Թոսունյան, Արամ Ասատրյան, Անահիտ Ասլանյան, Աիդա Նալբանդյան, Արմեն Մեսրոպյան, Կարեն Խաչատրյան, Տիգրան Գևորգյան, Աշոտ Գալստյան, Վյաչեսլավ Մանուչարյան, Անդրանիկ Քոչարյան, Մերուժան Տեր–Մինասյան, Շահեն Գևորգյան, Արիստակես Մարտիրոսյան, Վաղարշակ Պեպանյան, Հարություն Մկրտչան, Ժաննա Հովհաննիսյան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կառավարության որոշումներ - Հայաստանի էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ-80, Երևան, 2006։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։