Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարլեմ (հոլ.՝ Haarlem ( արտասանություն)), ��աղաք և համայնք Նիդերլանդների արևմուտքում, Հյուսիսային Հոլանդիա նահանգի մայրաքաղաքը և Ռանդստադ քաղաքային ագլոմելարացիայի մասը։ Նավահանգիստ Սպարնե գետի ափին, տեղակայված է Ամստերդամից 20 կմ դեպի արևմուտք։ Բնակչությունը՝ ▼162 543 մարդ (հունվարի 1, 2021)[2]։
Տարածքի մակերեսը կազմում է 32 կմ² (դրանցից 2,6 կմ²-ին զբաղեցնում են ջրային տարածությունները)։
Հաառլամ քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են X դարին։ Քաղաքի անվանումը ծագում է Haaro-heim կամ Harulahem բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «բարձրադիր վայր ավազի վրա, ծածկված ծառերով»։ Սկզբում այն ոչ մեծ բնակավայր էր, սակայն բարենպաստ դիրքի շնորհիվ (Սպարնե գետի ափին, ինչպես նաև հյուսիսը և հարավը իրար կապող ճանապարհի վրա գտնվելը), XII դարում բնակավայրը վերածվել է հզոր քաղաքի, որը Հոլանդական կոմսերը XII դարում դարձրել են իրենց նստավայրը։
- Գրոտե Մարկտ կենտրոնական առևտրային հրապարակը (հոլ.՝ Grote Markt)
- Ֆրանս Հալսի թանգարան (հոլ.՝ Frans Hals Museum), որտեղ հավաքված են XVII դարի հաառլեմյան գեղանկարչության դպրոցի նկարները
- Նիդերլանդներում ամենահին Թեյլորի թանգարանը և Թեյլորի այգին
- Դարպասներ (հոլ.՝ Amsterdamse Poort), XIV դարի կեսեր
- Նոր եկեղեցի կամ Սուրբ Աննայի եկեղեցի (հոլ.՝ Nieuwe Kerk), XII դար
- Վելգելեգենի վիլլա (հոլ.՝ Paviljoen Welgelegen)
- Ադրիանի ջրաղաց (հոլ.՝ De Adriaan)
- Քաղաքային հանրային գրադարան (հոլ.՝ Stadsbibliotheek Haarlem)
- Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար (հոլ.՝ Kathedrale Basiliek Sint Bavo), 1895-1930 թվականներ
- Երկաթուղային կայարան (հոլ.՝ Station Haarlem Hoofdgebouw)
- Հաառլեմերհաութ (հոլ.՝ Haarlemmerhout), Նիդերլանդների հնագույն զբոսայգին
- Կորրի տեն Բոոմ տուն-թանգարան
Հաառլեմ քաղաքն ունի 4 քույր-քաղաքներ.[3]
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 244)։
|