Կովկասի գերուհին (2014)
Կովկասի գերուհին ռուս.՝ Кавказская пленница! | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կինոկատակերգություն |
Հիմք | Կովկասի գերուհին |
Թվական | 2014 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Մաքսիմ Վորոնկով |
Պրոդյուսեր | Իլյա Օլեյնիկով |
Դերակատարներ | Դմիտրի Շարակոիս, Անաստասիա Զոդորոժնայա, Սեմյոն Ստրուգաչյով, Նիկոլայ Դոբրինին, Սերգեյ Ստեպանչենկո և Գենադի Խազանով |
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
Տևողություն | 95 րոպե |
Բյուջե | 2[1]—3,5 մլն դոլար[2] |
Շահույթ | 180 942 $[3] |
«Կովկասի գերուհին» (ռուս.՝ «Кавказская пленница!»), ռուսական կատակերգություն որը նկարահանել է ռեժիսոր Մաքսիմ Վորոնկովը։ 1967 թվականին Լեոնիդ Գայդայի նկարահանած կատակերգության ռեմեյքն է, չնայած, ռեժիսոր Վորոնկովի խոսքով, ինքը ցանկացել է նկարահանել ոչ թե ռեմեյքը, այլ «մեծ կինոատրակցիոն ստեծել երիտասարդ սերնդի համար»[4]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 21-ին։ Ֆիլմը ռուսական վարձույթում 12+ տարիքային սահմանափակում ունի և նվիրված է Իլյա Օլեյնիկովի հիշատակին[5]։ Ինչպես ֆիլմի բնօրինակի դեպքում, նկարահանումներն անցկացվել են Ղրիմում, այլ ոչ թե Հյուսիսային Կովկասում[6]։ Թեգլայնն է՝ «Պատմությունը կրկնվում է» (ռուս.՝ «История повторяется!»)։ Վարձույթում ֆիլմը ձախողվել է[7][8][9]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեն, ընդհանուր առմամբ, ամբողջությամբ կրկնում է օրիգինալ կատակերգության պատմությունը. լրագրող Շուրիկը ժամանում է Կովկաս՝ տեղական մշակույթի և բանահյուսության ուսումնասիրման նպատակով։ Գորսկ քաղաքում Նա հանդիպում է Նինա անունով մի աղջկա, որի հետ մտադիր է ամուսնանալ Գորսկի քաղաքապետ Գեորգի Գաջիևիչ Սաախովը։ Օգտագործելով լրագրողին՝ Սաախովը և նրա ենթակաները (Վախկոտ, Ցանցառ և Փորձառու) առևանգում են Նինային։ Հասկանալով, որ իրեն խաբել են, Շուրիկը շտապում է փրկել իր սիրելի աղջկան։
Սակայն, կան որոշ տարբերություններ բնօրինակից։ Օրինակ, Նինան սիրահարվում է Շուրիկին ոչ թե հանգամանքների բերումով, երբ ճակատագրի բերմամբ նրանք բազմիցս բախվում են, այլ ֆիլմի հենց սկզբում։ Փոխվել է որոշ տեսարանների բովանդակությունը, օրինակ՝ գերուհու ժամանցը Սաախովի ամառանոցում։
Վրեժխնդրության տեսարանը խաղարկվում է ստորգետնյա ավտոկայանատեղիում։ Վրիժառուները ձիով ներխուժում են այնտեղ և Սահովին գցում իր մեքենայի բեռնախցիկը, բայց ��ա փախչում է, այդ ժամանակ էլ նրա վրա կրակում են աղով լիցքավորված փամփուշտից։ Դատարանում պարզվում է, որ դատավորը նման է անտագոնիստի, ինչպես երկվորյակ եղբայրը։ Ի վերջո, Սաախովը, ի տարբերություն օրիգինալ ֆիլմի, արդարացվում է։ Այս երկու դրվագները հղում են խնամիությանն ու մեքենայի բեռնախցիկում մարդկանց առեւանգումներին, որոնք ժամանակակից Կովկասի բնորոշ «մնացուկներ» են։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դմիտրի Շարակոիս – Շուրիկ, լրագրող (հնչյունավորել է Սերգեյ Բուրունովը)
- Անաստասիա Զադորոժնայա – Նինա
- Գենադի Խազանով – Գորսկի քաղաքապետ Սաախով Գեորգի Գաջիևիչ / դատավոր
- Արարատ Քեշյան – Ջաբրաիլ, Նինայի քեռին և Սաախովի վարորդը
- Միխայիլ Տարաբուկին – Էդիկ, շտապօգնության վարորդ
- Նիկոլայ Դոբրինին – խաբեբա Ցանցառ
- Սեմյոն Ստրուգաչով – խաբեբա Վախկոտ
- Սերգեյ Ստեպանչենկո – խաբեբա Փորձառու
- Միխայիլ Եֆրեմով – հյուրանոցի ադմինիստրատոր
- Յուլի Գուսման – հոգեբուժարանի գլխավոր բժիշկը
- Ռուսլան Պիսանկա – տաքսու վարորդ
- Լյուբով Տիխոմիրովա – Սաիդա, Ջաբրայիլի կինը, Նինայի մորաքույրը
- Վերոնիկա Վորոնկովա – Ջաբրայիլի դուստրը
- Միխայիլ Բոգդասարով – հյուրընկալ տանտեր, թամադա
- Էվկլիդ Քյուրձիդիս – ոստիկան
- Իգոր Գասպարյան – ոստիկան խորովածանոցից
- Գիա Գագուա – մետրդոտել
- Լարիսա Ուդովիչենկո – բուժքույր
- Միխայիլ Վլադիմիրով – տաքսու վարորդ Դավիթ
- Վլադիմիր Եպիսկոպոսյան – խորոված անող
- Անտոն Եսկին – պացիենտ «Կուտուզով»
- Ռոման Սավչենկո – նստարանին նստած պացիենտ
- Ալեքսեյ Դմիտրիև – նստարանին նստած պացիենտ (լուսագրերում սխալմամբ նշված է «Կուտուզովի» դերը»)
- Վլադիմիր Դյաչկով – կենվոր հյուրանոցում
- Լոլիտա Աուշևա – հյուր
- Սերգեյ Ժիվոտով – կենվոր հյուրանոցում
- Պոլինա Կուտիխինա (կասկադյոր)
Վարձույթ և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն ստացել է բացասական քննադատության տարափ[10]։ Ֆիլմի խիստ բացասական գրախոսականներ են հրապարակել «Աֆիշա»[11], «Կոմսոմոլսկայա պրավդա»[12], Газета.ru[13], Mail.ru[14] հրատարակությունները։ Այդ արձագանքների մեծ մասը հանգում է այն բանին, որ ռեմեյքը Գայդայի ֆիլմի անհաջող կրկնօրինակն է, որը վերարտադրվում է գրեթե կադր առ կադր, իսկ հազվագյուտ պահերը, որոնցում ֆիլմը հեռանում է բնօրինակից, ստացվել են գռեհիկ ու անհաջող։
Ֆիլմը ձախողվել է վարձույթում՝ հավաքելով 180 942 դոլար՝ 3,5 մլն դոլար բյուջեով։
«Новая газета» թերթի պնդման համաձայն՝ Եվգենի Բաժենովի (BadComedian) ջախջախիչ տեսագրությունից և մշակույթի նախարարությունում Վլադիմիր Մեդինսկուն ուղղված անձնական դիմումից հետո խոստացել են, որ «Կովկասի գերուհու» ռեժիսոր Մաքսիմ Վորոնկովին այլևս ոչ ոք գումար չի տա:Այդ ժամանակից ի վեր Վորոնկովը ոչ մի կինոնկար չի նկարահանել, իսկ նրա ֆիլմերի վարկանիշը «Կինոպոիսկում» ամենացածրերից մեկն է[15]։
Դերասանների կարծիքը ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ ոք չի ձգտում ինչ-որ մեկի գերազանցել։ Դա նման է պիեսի, որը ցանկանում եք խաղալ։ Բայց բնօրինակի շրջանակներում։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Никто не стремится что-то переплюнуть. Это как пьеса, которую хочется сыграть. Но в рамках оригинала.
— Անաստասիա Զադորոժնայա[16]
Դուք գիտեք, ես ընդհանրապես ցանկացած տեսակի ռեմեյքների մեծ երկրպագու չեմ։ Բայց քանի որ իմ մասնակցությունը այս ֆիլմում պայմանավորված էր իմ մահացող ընկերոջ խնդրանքով, որը պետք է խաղար այդ դերը (Ես հիմա խոսում եմ Իլյա Օլեյնիկովի մասին), ես արդեն ինձ ոչ մի հարց չեմ տվել։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Вы знаете, я вообще не большой поклонник всякого рода ремейков. Но поскольку моё участие в этом фильме было обусловлено просьбой моего умирающего друга, который должен был эту роль играть (я говорю сейчас об Илье Олейникове), я себе никаких вопросов уже не задавал.
— Գենադի Խազանով[17]
Մի բան կարող եմ ասել․ մենք՝ դերասաններս, ազնվորեն ենք աշխատել, հարյուր տոկոսով ենք տրվել։ Բայց կա ռեժիսորական աշխատանք, մոնտաժ։ Եվ տարբեր այլ բաղադրիչներ, որոնք կախված չեն մեզանից։ <...> Եվ դեռ կասեմ որպես գաղտնիք. նկարահանումներն ավարտվել են երկու և ավելի տարի առաջ, իսկ այսօր խմբից ոչ բոլորին են ամբողջությամբ վճարել իրենց աշխատավարձը։ Այդ թվում՝ ինձ։ Դա այնքան էլ հաճելի չէ։ Ես նայում էի էկրանին և մտածում․ հետաքրքիր է, որտեղ են իմ փողերը, կվճարե՞ն արդյոք, թե՞ խաբեցին։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Одно могу сказать: мы, артисты, работали честно, отдавались на сто процентов. Но есть ещё режиссёрская работа, монтаж. И разные прочие компоненты, которые не от нас зависят. <…> Ну и ещё скажу по секрету: съёмки завершились два с лишним года назад, а на сегодня не всем из группы целиком выплатили зарплату. В том числе и мне. Это не слишком приятно. Я смотрел на экран и думал: интересно, где же мои денежки, заплатят всё же или кинули?
— Դմիտրի Շարակոիս[18]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Кавказская пленница 2 - Кино и видео - Oбщага.KZ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ "Кавказская пленница!" Արխիվացված 2021-01-21 Wayback Machine на сайте Kinofullhd.ru
- ↑ http://www.filmz.ru/film/8632/?currency=usd#boxoffice%7C
- ↑ Интервью М.Воронкова в программе «Правда-24»
- ↑ «Илья Олейников выступил в качестве продюсера ремейка легендарной кинокомедии Гайдая». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Режиссёр Максим Воронков – о съемках фильма "Кавказская пленница!"». m24.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Кавказская пленница» с треском проваливается в российском прокате! — Кино и телевидение — Культура ВРН
- ↑ Ремейк советской комедии «Кавказская пленница» провалился в красноярском прокате | НГС24 - новости Красноярска
- ↑ 5 плохих ремейков советских комедий
- ↑ Отзывы и рецензии на фильм Кавказская пленница!
- ↑ Антон Долин. Новая «Кавказская пленница»: зачем вы это сделали? Արխիվացված 2015-02-15 Wayback Machine
- ↑ Денис Корсаков. «Кавказская пленница» в аду
- ↑ Анастасия Лисицина. Шурик в Запределье
- ↑ Борис Гришин. Самый гуманный суд в мире Արխիվացված 2016-03-02 Wayback Machine
- ↑ Вячеслав Половинко, Анастасия Тороп (2019 թ․ մարտի 1). «Шутки с YouTube кончились». www.novayagazeta.ru. Новая газета. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Настя Задорожная о съёмках новой «Кавказской пленницы»». Рамблер. 2012 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
- ↑ ««В «Кавказской пленнице!» я заменил Илью Олейникова»». Известия. 2014 թ․ օգոստոսի 22.
- ↑ «Дмитрию Шаракоису 2,5 года не могут заплатить за роль Шурика в фильме «Кавказская пленница»». Собеседник. 2014 թ․ հուլիսի 3.
|