Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդին Արմենոպուլոս (Կոստանդին Հայորդի) (1320[1], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - մոտ 1385, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), միջնադարի խոշոր բյուզանդահայ իրավաբան, իրավագետ։
Կոստանդին Արմենոպուլոսը ծնվել է 1320 թվականին Կոստանդնուպոլսում։ Նա երկար տարիներ եղել է Լեսալոնիկի դատավոր, զբաղվել է մանկավարժությամբ, դասախոսել իրավաբանություն, իրավունք, մեծ հեղինակություն է վայելել ինչպես ժամանակի գիտության բնագավառի երևելիների, այնպես էլ Բյուզանդական կայսրության իշխանավորների շրջանում, ժողովրդի մեջ։ Կոստանդին Արմենոպուլոսը եղել է Բյուզանդական կայսրության Գերագույն ատյանի անդամ, նրա ելույթին ու առաջարկությունները լսվում էին ուշադրությամբ և մեծ մասամբ հաշվի էին առնվում, պետական, կառավարական ատյանների կողմից, երկրին վերաբերվող այս կամ այն հարցի լուծման ժամանակ։ Նա եղել է Հովհաննես VI-րդ Կանտակուզինոս կայսրի (1347-1354 թվա��աններ) իրավախորհրդատուն, նրա վստահելի անձը, ապա և պալատական տնտեսավարը (1356 թվականից), պաշտոն, որով առնչվում էր կայսերական արքունքների բոլոր հարցերին։
Իրավաբանական բարձր գիտելիքերի, երկրին ու կայսրին մատուցած արժանի ծառայությունների համար Կոստանդին Արմենուպոլսին շնորհում են «Թեսալոնիկի գլխավոր ավագ», ապա և «Օգոստոսյան կղեր» պատվավոր տիտղոսներ։ Հետագայում, օրենքի առջև նրա ազնիվ ծառայությունների գնահատականն է դառնում «Օրենքի մեծ պահապան» կոչման շնորհումը։
Կոստանդին Հայորդին իրավաբանության բնագվառին վերաբերվող մի շարք նշանավոր աշխատություններ է գրել, կատարել կարևոր ուսումնասիրություններ։ Սակայն նրան փառք բերեց և հիրավի անմահացրեց «Առձեռն օրենսգիրքը» կամ «Վեցատյանը»։
Արմենոպուլոսը մահացել է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում 1380 կամ 1383 թվականին։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 96)։
|