Jump to content

Կոնստանտին Պոբեդոնոսցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Պոբեդոնոսցև
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21 (հունիսի 2), 1827[1][2][3][…] կամ հունիսի 2, 1827(1827-06-02)[4]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[5]
Մահացել էմարտի 10 (23), 1907[3] (79 տարեկան) կամ մարտի 23, 1907(1907-03-23)[4] (79 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5]
ԳերեզմանՍանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրոնուղղափառություն
ԿրթությունԻրավագիտության կայսերական ուսումնարան
Գիտական աստիճա��Իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան, քաղաքական գործիչ և փիլիսոփա
ԱշխատավայրՄոսկվայի կայսերական համալսարան
Ծնողներհայր՝ Petr Pobedonostsev?
Զբաղեցրած պաշտոններHigh Procurator? և Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
ԱնդամությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Konstantin Pobedonostsev Վիքիպահեստում

Կոնստանտին Պետրովիչ Պոբեդոնոսցև (մայիսի 21 (հունիսի 2), 1827[1][2][3][…] կամ հունիսի 2, 1827(1827-06-02)[4], Մոսկվա, Ռուսական կայսրություն[5] - մարտի 10 (23), 1907[3] կամ մարտի 23, 1907(1907-03-23)[4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5]), ռուսական պետական գործիչ, իրավաբան։

1860-1865 թվականներին եղել է Մոսկվայի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, 1868 թվականից՝ սենատոր, 1872 թվականից՝ Պետական խորհրդի անդամ, 1880-1905 թվականներին՝ Սինոդի գլխավոր դատախազ (պաշտոնավարելիս հետապնդել է հերձվածողներին, աղանդավորներին)։ Պոբեդոնոսցևը օրենսդրություն է դասավանդել մեծ իշխաններին, այդ թվում ապագա կայսրեր Ալեքսանդր III-ին և Նիկոլայ II-ին, որոնց վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Ինքնակալությունն ամրապնդելու մասին 1881 թվականի ապրիլի 29-ի մանիֆեստի հեղինակն էր։ Դեմ էր արևմտաեվրոպական մշակույթին և հասարակական կյանքի բուրժուական ձևերին, հայացքները շարադրել է «Մոսկովյան ժողովածու» (1896) գրքում։ Սահմանափակել է զեմստվային դպրոցները և ավելացրել եկեղեցականներինը։ 1880-ական թվականների վերջից Պոբեդոնոսցևի ազդեցությունը թուլացել է։ 1905 թվականի հոկտեմբերի 17-ի մանիֆեստից հետո պաշտոնաթող է եղել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 encyclopedia.comHighBeam Research.
  2. 2,0 2,1 Byrnes R. F. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 տապանաքար
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Победоносцев Константин Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
��իքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Պոբեդոնոսցև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 345