Jump to content

Կենտրոնական զբոսայգի (Կալինինգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զբոսայգի
Կալինինգրադի կենտրոնական զբոսայգի
գերմ.՝ Luisenwahl
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Քարտեզ
Քարտեզ
Կալինինգրադի կենտրոնական զբոսայգիը Վիքիպահեստում

Կալինինգրադի կենտրոնական զբոսայգի ( գերմ.՝ Luisenwahl, նախկինում՝ Միխայիլ Կալինինի անվան մշակույթի և հանգստի զբոսայգի, մինչև պատերազմը` Լուիզենվալ գերմ.՝ Luisenwahl), Կալինինգրադի զբոսայգիներից մեկը։ Գտնվում է Խաղաղության պողոտայի, Պուշկինի փողոցի, Դմիտրի Դոնսկոյի և Սերժանտ Կոլոսկովի փողոցների միջև։ Գլխավոր մուտքը Խաղաղության պողոտայից։

Այգով հոսում է գետակ (նախկինում՝ Խուֆենֆրայգրաբեն գերմ.՝ Hufenfreigraben): Այգու տարածքը մոտ 47 հեկտար է։

Լուիզա թագուհու հիշատակի լյութերական եկեղեցի, այժմ` Կալինինգրադի մարզային տիկնիկային թատրոն

Ներկայիս Կենտրոնական զբոսայգին բաղկացած է նախապատերազմյան Լուիզենվալի այգուց և երրորդ ալտշտադյան գերեզմանոցից։

Լուիզենվալ այգու պատմությունը սկսվում է 18-րդ դարի վերջից։ Այն ժամանակ այդ տարածքում է գտնվել Պոենտերների առանձնատունը։ 18-րդ դարի 80-ական թվականներին առանձնատունն այգու հետ ձեռք է բերել ավագ բուրգոմիստր Տ. Գ. Ֆոն Գիպպելը։ Նրա նախաձեռնությամբ այգին պլանավորվել է համաձայն անգլիական սկզբունքների։ 1796 թվականին Ֆոն Գիպպելի ժառանգներից դպրոցական հարցերով խորհրդական Կ. Գ. Բուսոլտը։ Նա իր կնոջ` Լուիզայի պատվին այգին անվանել է Լուիզենվալ։

1808-1809 թթ. այգին դարձել է Պրուսիայի թագավորական ընտանիքի ամառային նստավայրը։ Հատկապես այգին սիրված վայր էր Լուիզա թագուհու համար (հետագայում այգու անունը հաճախ կապում են դրա հետ)։ Այգում կառուցվել է մի փոքրիկ տուն, որտեղ ապրել է թագուհին Քյոնիգսբերգ կատարած այցերի ընթացքում։

1861 թվականին իր թագադրման ընթացքում այգի է այցելել Վիլհելմ I-ը։ Այգին արքայական գույքի հաշվեկշռում է եղել մինչև 1914 թվական, երբ Վիլհելմ II-ն այն նվիրեց քաղաքին։ 20-րդ դարի սկզբին թագուհի Լուիզայի տնակը, որն այդ ժամանակ բաժանված էր այգուց նոր փողոցով (Խուֆենալե գերմ.՝ Hufenallee, այժմ` Խաղաղության պողոտա), օգտագործվել է որպես հղի կանանց համար հանգստյան տուն (գերմ.՝ Mütterheim):

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լուիզենվալ այգին և հին երրորդ ալտշտադյան գերեզմանոցը միացվել են և դարձել Կալինինի անվան նոր այգի։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրակի տարածքում է գտնվում 1899-1901 թվականներին Լուիզա թագուհու հիշատակին կառուցված լյութերական եկեղեցին։ Ներկայումս եկեղեցում տեղակայված է Կալինինգրադի մարզային տիկնիկային թատրոնը։ Պուրակի տարածքում են գտնվում նաև մի քանի հուշարձաններ `

Պահպանվել է նաև (վնասված վիճակում, թագուհու կիսանդրին և դեկորատիվ սյունաշարը) 1874 թվականին Քրիստիան Ռաուխի[1] կողմից ստեղծված Լուիզա թագուհու բաց կիսագմբեթավոր տաղավարը։ 2013 թվականի հունիսի 6-ին Կալինինգրադի քաղաքապետԱլեքսանդր Յարոշուկը հայտարարեց, որ քաղաքային իշխանությունները պատրաստ են ֆինանսավորել գմբեթավոր շենքի ռեստավրացիայի աշխատանքները[2][3]։

1928 թվականին պուրակում բացվեց քյոնիքսբերգցի քանդակագործ Վալտեր Ռոզենբերգի Ֆրանց Շուբերտին նվիրված հուշարձանը։ Այս հուշարձանը պահպանվել է հետպատերազմյան առաջին տարիներին (պահպանվել են 50-ական թվականների լուսանկարները), սակայն հետագայում այն անհետացավ։

Այգում կառուցվեցին երկու շատրվաններ, այդ թվում մանկական շատրվանը, որը հիշեցնում էր պետերհոֆյան զվարճալի ցայտերով շատրվանը։ Քաղաքի հոբելյանի կապակցությամբ 2005 թվականին վերականգնվեց էստրադային երգչախումբը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Robert Albinus: Königsberg-Lexikon. Stadt und Umgebung. Sonderausgabe. Flechsig, Würzburg 2002, ISBN 3-88189-441-1.
  • Richard Armstedt: Geschichte der königl. Haupt- und Residenzstadt Königsberg in Preußen. Hobbing & Büchle, Stuttgart 1899 (Deutsches Land und Leben in Einzelschilderungen. 2, Städtegeschichten), (Nachdruck: Melchior-Verlag, Wolfenbüttel 2006, ISBN 3-939102-70-9 (Historische Bibliothek)).
  • Fritz Gause: Die Geschichte der Stadt Königsberg in Preußen. 3 Bände. 2./3. ergänzte Auflage. Böhlau, Köln u. a. 1996, ISBN 3-412-08896-X.
  • Baldur Köster: Königsberg. Architektur aus deutscher Zeit. Husum Druck, Husum 2000, ISBN 3-88042-923-5.
  • Jürgen Manthey: Königsberg. Geschichte einer Weltbürgerrepublik. Hanser, München u. a. 2005, ISBN 3-446-20619-1.
  • Frey Herrn von Schroetter: Karte von Ost-Preussen nebst Preussisch Litthauen und West-Preussen nebst Netzedistrict. Blatt 6: Labiau, Königsberg, Wehlau. Simon Schropp, Berlin 1802 (Faksimile: Hans Mortensen (Hrsg.): Historisch-Geographischer Atlas des Preußenlandes. Teil 6. Franz Steiner Verlag, Wiesbaden 1978, ISBN 3-515-02671-1), (ca. 1:160.000).
  • Gunnar Strunz: Königsberg entdecken. Unterwegs zwischen Memel und Haff. Trescher, Berlin 2006, ISBN 3-89794-071-X (Trescher-Reihe Reisen).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Кёнигсберг Калининград: иллюстрированный энциклопедический справочник. Калининград, «Янтарный сказ», 2005. С. 167 ISBN 5-7406-0840-6.
  2. «Мэрия договорилась о ремонте ротонды королевы Луизы в Центральном парке». Калининград.ру. 2013 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  3. «Горвласти помогут отреставрировать ротонду Луизы в парке». Клопс.ру. 2013 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.