Լուիզա թագուհու հիշատակի լյութերական եկեղեցի
Լուիզա թագուհու հիշատակի լյութերական եկեղեցի գերմ.՝ Königin-Luise-Gedächtniskirche | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի, թատրոն և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կալինինգրադ |
Հասցե | проспект Победы, 1 |
Դավանանք | լյութերականություն |
Հիմնական ամսաթվերը | 1901 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Լուիզա |
Անվանված | Լուիզա |
Ճարտարապետ | Fritz Heitmann? |
Ճարտարապետական ոճ | ճարտարապետական մոդեռն և Ռոմանական արվեստ |
Հիմնադրված | 1901 |
Բնակիչ | Կալինինգրադի մարզային տիկնիկային թատրոն |
Queen Louise Memorial Church (Kaliningrad) Վիքիպահեստում | |
teatrkukol39.ru |
Լուիզա թագուհու հիշատակի լյութերական եկեղեցի (գերմ.՝ Königin-Luise-Gedächtniskirche), պատմական շենք Կալինինգրադում, քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Նախկին լյութերական եկեղեցում ներկայումս տեղակայված է Կալինինգրադի մարզային տիկնիկային թատրոնը, որի հասցեն է Հաղթանակի պողոտա 1 (Կենտրոնական զբոսայգու տարածքում)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է Պրուսիայի թագուհի Լուիզայի (1776-1810 թթ.) հիշատակին, որի նախագծի հեղինակն է եղել ճարտարապետ Ֆրիդրիխ Հայթմանը։
Եկեղեցին կառուցվել է 1899-1901 թվականներին։ Եկեղեցու հարավային կողմից կառուցվել է քահանայի տունը, օծման խորհրդի տնակը, որը ոճով նման էր եկեղեցուն (չի պահպանվել)։
Եկեղեցու շենքը վնասվել է պատերազմի տարիներին և երկար ժամանակ ավերված է մնացել։ 1960-ական թվականներին պլանավորվել է այն քանդել, բայց եկեղեցին փրկել է քաղաքացիական շինարարության պետական նախագծային ինստիտուտի ճարտարապետ Յուրի Վագանովը, որը նախագիծ է մշակել նախկին եկեղեցու շենքը տիկնիկային թատրոնի շենքի վերածելու համար։ Այս նախագծի համաձայն եկեղեցին վերակառուցվել և սկսել է գործել նոր համատեքստով 1976 թվականից։
Վերականգնված շենքի արտաքին տեսքը հիմնականում համապատասխանում է նախապատերազմյան արտաքին տեսքին, մինչդեռ ինտերիերը լիովին փոխվել է, որպեսզի ավելի լավ համապատասխանի շենքի նոր գործառույթին։ Քանդված մնացորդները հեռացվել են, իսկ եկեղեցու տարածքը բաժանվել է երկու հարկերի ժամանակակից հենածածկերով։ Առաջին հարկը օգտագործվում է որպես ցուցասրահ, երկրորդ հարկում ներկայացումների սրահն է։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու ճարտարապետությանը միանշանակորեն չի կարելի վերագրել որոշակի ոճի։ Սկզբում շենքին վերագրվում էր նոր վերածննդի ոճ, սակայն հետագայում նախագիծը փոփոխվեց։ Կառուցված շենքը ունի ռոմանական ոճի գծեր, սակայն շենքի ոճն ավելի շուտ ոչ թե պատմական ճարտարապետության նմանակում է, այլ անցյալի ռոմանտիկ մեկնաբանություն։ Առկա են նաև մոդեռնի տարրեր։
Շենքի չափերն են 47 մետր երկարություն, 22 մետր լայնություն և 16,5 մետր բարձրություն։ Եկեղեցին եռանավ ասիմետրիկ է,մեկ նավի միջին լայնությունը 12 մ է, հյուսիսայինը 12 մ է հարավայինը ընդամենը 2 մ։ Միջին նավի վերջին թռիչքը և ամբողջ հյուսիսային կողմի նավը ծածկված են էմպորայով։ Հարավային նավը ավելի ցածր էր և հասնում էր միայն էմպորայի բարձրությանը։ Դրա շնորհիվ հարավային կողմից լույսի հասանելիության հնարավորություն կար։
Եկեղեցու անկյունները, դռների և պատուհանների որմնախորշերը նորոգվել էին Բեռլինի «Զայեր» ընկերությունից բերված հիդրոավազով, մնացած բոլոր մակերեսները սվաղված էին։ Եկեղեցին ունի երկու ոչ միանման աշտարակներ, գլխավոր աշտարակի վրա տեղադրված է ժամացույց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бальдур Кёстер «Кёнигсберг. Сегодняшний Калининград. Архитектура немецкого времени» . Перевод с немецкого (текст). Данные оригинального немецкого издания: Baldur Köster , Husum Druck; 2000, ISBN 3-88042-923-5.
- Robert Albinus: Königsberg-Lexikon. Stadt und Umgebung. Flechsig, Würzburg 2002, ISBN 3-88189-441-1.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լուիզա թագուհու հիշատակի լյութերական եկեղեցի կատեգորիայում։ |