Կարին Բոյե
Կարին Բոյե | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Q10707795?, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[4] |
Վախճանվել է | ապրիլի 24, 1941[1][2][3][…] (40 տարեկան) |
Վախճանի վայր | Ալինգսոս, Էլվսբորգ, Շվեդիա[5] |
Գերեզման | Östra kyrkogården[6][7] |
Մասնագիտություն | թարգմանչուհի, բանաստեղծուհի, վիպասան, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, գրող և քննադատ |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ուփսալայի համալսարան |
Անդամակցություն | Իննի ընկերություն[8] |
Ամուսին | Լեյֆ Բյորկ[9] |
Համատեղ ապրող | Մարգո Հանել |
Կայք | karinboye.se/index.shtml |
Karin Boye Վիքիպահեստում |
Կարին Մարիա Բոյե (շվեդ.՝ Karin Maria Boje, հոկտեմբերի 26, 1900[1][2][3][…], Q10707795?, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[4] - ապրիլի 24, 1941[1][2][3][…], Ալինգսոս, Էլվսբորգ, Շվեդիա[5]), շվեդական մոդեռնիստական (նորարարական) շրջանի բանաստեղծ և արձակագիր, ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 26–ին, շվեդական Գոթենբուրգ քաղաքում։ Գրելով վեպեր, նովելներ և հոդվածներ նա, այնուամենայնիվ, առավել ճանաչված է եղել իբրև բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինը ծնվել է Կարլ և Սիգնե Բոյեների ընտանիքում։ 1907 թվականին նա հաճախում է Մաթիլդա Հալս դպրոցը և ավարտում դպրոցը գերազանց գնահատականներով։ 1909 թվականին ընտանիքը փոխադրվում է Ստոկհոլմ, և արդեն իսկ այս շրջանում սկսում է Կարինը իր ստեղծագործական գործունեությունը՝ գրելով բանաստեղծություններ և զբաղվելով նկարչությամբ։
Նրա առաջին բանաստեղծական ժողովածուն "Ամպ"ը (Moln) լույս է տեսնում 1922 թվականին, 1924 թվականին հրատարակվում է "Թաքնված երկիր" (Gömda land), իսկ 1927 թվականին "Բոցեր" (Härdarna) ժողովածուները։ Նրա պոեզիայում մեծ տեղ են գտել մտորումները կյանքի, մահվան, Աստծո և ապագայի մասին, մտորումներ, թէ ինչպես մարդ պետք է ապրի և ինչպես է ապրում իրականում, մտորումներ մարդկային անկատարության մասին և կատարելության հասնելու նրա անվերջ ձգտումի մասին, մտորումներ ազատության, արդարության և պարզության մասին։
1932–1933 թվականին Բոյեն տեղափոխվում է Բեռլին, ուր բաժանվելով ամուսնուց Լեյֆ Բյորքից (Leif Björk), սկսում է ապրել ծագումով հրեա գերմանաուհի Մարգո Հանելի հետ և ըստ էության նրա հետ է մնում մինչև իր կյանքի վերջ։ Սա խիստ համարձակ քայլ էր Բոյեի կողմից, այն դեպքում, երբ այս շրջանում հոմոսեքսուալությունը դատապարտվում էր իբրև հանցագործություն։ Միևնույն ժամանակ սա մեծ տանջանք եղավ նրա համար, քանի որ նա մի կողմից փորձում էր հավատարիմ մնալ կրոնական սկզբունքներին, մյուս կողմից՝ անկեղծ լինել ինքն իր հանդեպ։ Նրա մոտ սկսում են ի հայտ գալ հոգեբանական լուրջ խնդիրներ, ինչն էլ արտացոլվում է նրա "Ճգնաժամ" ժողովածուի մեջ (1921 թվական)։
Բոյեն մահանում է 1941 թվականի ապրիլի 23–ին, քնաբեր դեղերի գերշահագործումից։ Նրա անկենդան մարմինը գտնում են Ալինգսոսում, ուր նա շտապում էր այցելելու քաղցկեղով հիվանդ իր ընկերուհուն՝ Անիտա Նաֆուրստին։ Մարգո Հանելն տեղեկանում է Բոյեի մահվան մասին միայն մեկ ամիս անց, ինչից ոչ շատ անց ինքնասպան է լինում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1931 – "Աստարտե" (Astarte)
- 1934 – "Ճգնաժամ" (Kris)
- 1936 – "Շատ քիչ" (För lite
- 1940 – "Կալլոկային" (Kallocain)
Բանաստեղծական ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1922 – "Ամպ" (Moln)
- 1924 – "Հին երկիր" (Gömda land)
- 1927 – "Բոցեր" (Härdarna)
- 1935 – "Հանուն ծառի" (För trädets skull)
- 1941 – "Յոթ մահացու մեղքեր" (De sju dödssynderna och andra dikter)
Էսսենր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1932 – "Լեզուն տրամաբանությունից դուրս" (Språket bortom logiken)
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1934 – "Կարգավորում" (Uppgörelser)
- 1940 – "Ոչ սարքին" (Ur funktion)
- 1941 – "Ավետում" (Bebådelse)
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Շվեդիայի 1900 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 5,0 5,1 5,2 Oscars kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/6025/F I/7 (1941-1946), bildid: 00030175_00022 — P. 15.
- ↑ https://www.svenskagravar.se/gravsatt/89dc64cc-bd17-446c-b631-ad890886a101 — Svenskagravar.se.
- ↑ Östra kyrkogården: Karin Boye — kulturgravar.se.
- ↑ http://www.samfundetdenio.se/
- ↑ Publicistklubbens porträttmatrikel (շվեդերեն) — Stockholm: Publicistklubben, 1935. — 724 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարին Բոյե» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Ապրիլի 24 մահեր
- 1941 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Ուփսալայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Շվեդ բանաստեղծներ
- Շվեդ թարգմանիչներ
- Ինքնասպան գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Ստոկհոլմի համալսարանի շրջանավարտներ
- Լեսբուհի գրողներ
- Շվեդ արձակագիրներ
- Շվեդ կին գրողներ
- Շվեդ գրաքննադատներ
- Շվեդ կին վիպասաններ
- Գիտաֆանտաստիկ գրողներ