Կարել Գոթ
Կարել Գոթ | |
---|---|
Բնօրինակ անուն | չեխ․՝ Karel Gott |
Ծնվել է | հուլիսի 14, 1939[1][2][3][…] Պլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[4][3][5][…] |
Երկիր | Չեխոսլովակիա և Չեխիա |
Մահացել է | հոկտեմբերի 1, 2019[6][3][7][…] (80 տարեկան) Պրահա, Չեխիա[3][7] կամ Սմիչով, Պրահա 5, Պրահա 5, Պրահա 5, Պրահա, Չեխիա[8] |
Գերեզման | Malvazinky Cemetery |
Ժանրեր | փոփ, շանսոն, ռոմանս և էստրադա |
Մասնագիտություն | երգիչ, նկարիչ, դերասան և կոմպոզիտոր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Supraphon? և Polydor Records |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Apollo? |
Ամուսին | Ivana Gottová?[9] |
Պարգևներ | |
Կայք | karelgott.com |
Ստորագրություն | |
Karel Gott Վիքիպահեստում |
Կարել Գոթ (չեխ․՝ Karel Gott, հուլիսի 14, 1939[1][2][3][…], Պլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[4][3][5][…] - հոկտեմբերի 1, 2019[6][3][7][…], Պրահա, Չեխիա[3][7] և Սմիչով, Պրահա 5, Պրահա 5, Պրահա 5, Պրահա, Չեխիա[8]), չեխ երգիչ, հաճախ անվանում են «Չեխիայի փոփ արքա» կամ «չեխական սոխակ»:
Գոթն այն սակավաթիվ չեխ կատարողներից էր, ով, դեռևս իր կարիերայի վաղ ժամանակներից, լայն ճանաչում ձեռք բերեց Չեխոսլովակիայի սահմաններից դուրս։ Նա երգել է բազմաթիվ լեզուներով՝ չեխերեն, գերմաներեն, ռուսերեն, սլովակերեն։ Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստի կոչում ստացել է 1985 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարել Գոթը ծնվել է 1939 թվականի հուլիսի 14 ին նի Պրահայի Վեզնիգովոյ փողոցում։ Նա դարձավ Մարիա և Կարլ Գոթերի երկար սպասված միակ որդին։ Պատերազմը խաթարեց ընտանիքի կանոնավոր կյանքը. ռումբի հարվածից տունը փլուզվեց, և Գոթերը ստիպված եղան գյուղ տեղափոխվել՝ տատիկի մոտ։ Գյուղական կյանքը տևեց մինչև 1946 թվականը, այնուհետև ծնողներին հաջողվեց հարմար կացարան գտնել Պրահայում։ Մանկուց երազել է նկարիչ դառնալև այս ցանկությունը խրախուսվել է ծնողների կողմից։ « Ծնողներս ինձ նվիրեցին մոլբերտ, և ես սկսեցի նկարել»։ Դեռևս տաս տարեկան հասակում նա կարողանում էր վարպետորեն կրկնօրինակել Բոտիչելիի ննկարները։ Կարելը պատրաստվում էր ընդունվել գեղարվեստի ակադեմիա, սակայն քննությունները ձախողվեցին։
«Ճակատագիրն ուզում էր, որ ես երգիչ դառնամ», —հիշում է նա։ Ծնողները պնդում էին, որ նկարչի մասնագիտությունը ընտանիք չի կերակրի։ Սակայն այժմ նրա նկարները գնահատվում են տասնյակ հազարավոր դոլարներ, քանի որ դրանք նկարել է հայտնի երգիչը։ Կարելի կուռքերն էին՝ Պոլ Գոգենը, Պաբլո Պիկասոն և Սալվադոր Դալին։ Սովորել է Պրահայի արհեստագործական ուսումնարանում և ստացել տրամվայի համակարգերի էլեկտրիկի կրթություն։ Արդեն ուսումնառության ընթացքում մասնակցել է երգիչների սիրողական ելույթներին, այնուհետև սովորել և ավարտել է Պրահայի երաժշտական ուսումնարանը։ 1950-ականների վերջին Գոթը երգում էր Պրահայի սրճարաններում և պարային ակումբներում՝ համատեղելով համերգային գործունեությունը գործարանում աշխատելու հետ[12]։ 1958 թվականին սիրողական երգիչների մրցույթում ստացել է իր առաջին մրցանակը։ Նա իր դեբյուտը կատարեց 1959 թվականին Պրահայում անցկացվող "Փնտրում ենք տաղանդներ" մրցույթում։ Արժանացավ հանդիսատեսին համակրանքին, սակայն ժյուրիի կողմից ճանաչում չստացավ։ Աշխատանքերին զուգահեռ՝ Կարելը վոկալի դասեր է ստանում, սովորում է տիրապետել բեմական արվեստին։ 1959 թվականին հեռանում է գործարանից և 1960 թվականին ընդունվում է Պրահայի կոնսերվատորիա և ստանում է օպերային երգիչի մասնագիտություն։ Այստեղ արտիստին դասավանդում էր Ֆեոդոր Շալյապինի աշակերտ Կոնստանտին Կարենինը։
Այնուամենայնիվ, 1960-ական թվակաների սկզբին Չեխոսլովակիայի նորաձևության շրջադարձով սկսվեց Կարել Գոթտի երգարվեստի վերելքը։ 1961 թվականին Գոթն իր առաջին՝ "Նա Ինքն ասաց, որ ինձ չի սիրում" երգը ձայնագրեց Պրահայի ռադիոյի համար։
Առաջին ձայնասկավառակը Կարել Գոթը թողարկել է 1962 թվականին այդ տարիների հայտնի երգչուհի Վլաստա Պրուխովայի հետ։ Այն կոչվում էր "Երբ մենք երկու անգամ մեծ կլինենք"[12][13]:
1962 թվականին Պրահայի Հայտնի "Սեմաֆոր" թատրոնի կողմից ստացել է անգաժեմենտ (վարձահրավեր), իսկ նույն թվականին Կարել Գոթտի և Վլաստա Պրուխովայի դուետը հաղթող է ճանաչվել Չեխական ռադիոյի հիթ-շքերթում։ Արդեն 1963-ին "Սեմաֆոր" թատրոնի ներկայացումից "Oči sněhem zaváté" երգը, որը կատարում էր Գոթը, դարձավ Չեխոսլովակիայի ամենահայտնի ստեղծագործությունը։ Այս երգով Նա առաջին անգամ հաղթեց "Ոսկե սոխակ" երգիչների համազգային մրցույթում։
1964 թվականից սկսվեցին առաջին մենահամերգները բեմերում և նկարահանումները Հայտնի մյուզիքլներում, կայացավ առաջին արտասահմանյան հյուրախաղային դեբյուտը ԽՍՀՄ-ում, որտեղ նա անմիջապես ձեռք բերեց ցնցող հաջողություններ և հանդիսատեսի մեծ բանակ։ Նրա ելույթը Սոպոտի փառատոնում արժանացավ հանդիսատեսի մեծ համակրանքին։ Այստեղ Կարել Գոթն արժանացավ երրորդ մրցանակի[14]։
2001 թվականին Պրահայում կայացավ Կարել Գոթի հոբելյանական համերգը։ 2010-ական թվականերին նա Չեխիայի ամենահայտնի մարդկանցից մեկն է։ Նա ապրում էր մի շքեղ վիլլայում՝ ամբողջ Պրահային նայող բլրի վրա։ Կարել Գոթի օրերը ծրագրված էին բառացիորեն րոպե առ րոպե՝ հարցազրույցներ, համերգներ, ձայնագրություններ ստուդիայում, նկարչական աշխատանոցում։ Նկարիչը զբաղվում էր սպորտով, ծխելու մոլի հակառակորդն էր և առողջ ապրելակերպ էր քարոզում։ 2011 թվականին Կարել Գոթը դարձավ Պրահայի ռադիոհաղորդավար։ Նա ներկայացնում էր իր սիրելի երգերը և խոսում դրանց հեղինակների և կատարողների մասին։ Ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է 150 ալբոմ, 2500 երգ, նկարահանվել տասներեք ֆիլմերում։ Երգիչը վաճառել է երեսուն միլիոն ձայնասկավառակ։ Կարել Գոթը Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ է։
2015 թվականից նկարիչը լուրջ առողջական խնդիրներ ուներ՝ կապված քաղցկեղի հետ։ 2019 թվականի սեպտեմբերին նկարիչը հայտարարեց, որ բժիշկները հայտնաբերել են, որ նա ունի լեյկեմիայի սուր փուլ[15]։
Կարել Գոթը մահացել է Պրահայում գտնվող տանը՝ իր ընտանիքի շրջապատում, 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, 81 տարեկան հասակում[16]։ Չեխիայի կառավարությունը նրա հուղարկավորության օրը սուգ հայտարարեց[17]։ Նրան հուղարկավորել են Պրահայի Մալվազինկի գերեզմանատանը։ Հրաժեշտի արարողությունը կատարվել է Պրահայի Սուրբ Վիտուսի տաճարում։ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Կարել Գոթին հետմահու պարգևատրեց «Սպիտակ առյուծի» շքանշանով, առաջին կարգի, Չեխիայի բարձրագույն պետական պարգևով[18]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեխոսլովակիայի վաստակավոր արտիստ (1977 թվական)
- Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ (1985 թվական)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1989 թվական) ՝ Խորհրդային Միության և Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ կատարելու համար[19]։
- Ոսկե մեդալ «Արժանիքների համար»(2009)։
- «Ոսկե սոխակ» (42 պարգև), «Բացարձակ սոխակ» «Պլատինե սոխակ» (2014 թվական)։
- Պլզենի պատվավոր քաղաքացի։
- Բրատիսլավայի պատվավոր քաղաքացի (2014 թվական)[20]։
- Չեխիայի ռադիոյի «դարի երգիչ» մրցանակ ( 2018 թվական)«Արծաթե նետաձիգ» 2017թվական։
- 2020 թվականի հոկտեմբերի 28 ին, հետմահու, Չեխիայի Հանրապետության բարձրագույն պետական պարգևով՝ «Սպիտակ առյուծի » 1-ին աստիճանի շքանշանով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարել Գոթն ունի չորս դուստր։ Երկրորդ կնոջ հետ, ով երգիչից 36 տարով փոքր էր, ամուսնացել է Լաս Վեգասում։ Երիտասարդ ընտանիքը բնակվում էր Պրահայում։
- Արևելյան Պրահայի «Ջեվանի» («Jevany») վիլլայում, որտեղ Գոթն ապրել է 1969-2005 թվականներին, այժմ գործում է «Գոթլանդ» թանգարանը, որը բաց է հանրության համար։ Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ երգչի անձնական կյանքի մանրամասներին։
Կարել Գոթը շատ էր սիրում և հաճախ էր լինում Պրահայի Ստրագովի վանքում։ Երկրպագուները գիտեին, որ հնարավոր է այնտեղ պատահաբար հանդիպեն նրան։ Կարել Գոթը կաթոլիկ էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Schlagerstar Karel Gott ist gestorben (գերմ.) — 2019.
- ↑ 5,0 5,1 5,2 Evidence zájmových osob StB
- ↑ 6,0 6,1 6,2 Hvězda padla vzhůru. Zemřel Karel Gott (չեխերեն) — Česká televize, 2019.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 8,0 8,1 8,2 regional database of the Pilsen City Library (չեխերեն)
- ↑ Aktuálně.cz — 2005.
- ↑ http://www.hrad.cz/cs/pro-media/tiskove-zpravy/6313.shtml
- ↑ Čestné občanství města Plzně — Plzeň.
- ↑ 12,0 12,1 Drotárová, Zuzana. «Karel Gott». www.gott.cz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «PRAŽSKÝ EXPRES» [СОФИЯ РОТАРУ: "ВЕРЬТЕ В СЕБЯ!"]. EX PRESS MEDIA spol, s.r.o. 2009 թ․ օգոստոսի 5.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Karel Gott ist gestorben, MDR Kultur. Retrieved on O2 October 2019.
- ↑ «Умер чешский певец Карел Готт». РБК. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Умер чешский певец Карел Готт» (ռուսերեն). РИА Новости. 20191002T1151+0300Z. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «В Чехии в день похорон Карела Готта объявят государственный траур» (ռուսերեն). РИА Новости. 20191002T1749+0300Z. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Карела Готта посмертно наградят высшим орденом Чехии». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 19 сентября 1989 года № 522—I «О награждении Карела Готта орденом Дружбы народов»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 66 (օգնություն) - ↑ Karel Gott získal jako druhý Čech po Havlovi čestné občanství Bratislavy
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Գոթ» հոդվածին։ |
|