Կառլ Քլինթոն Վան Դորեն
Կառլ Քլինթոն Վան Դորեն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1885[1][2][3] |
Ծննդավայր | Hope, Վերմիլիոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 18, 1950[1][2][3] (64 տարեկան) |
Մահվան վայր | Torrington |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Կոլումբիայի համալսարան և UIUC College of Media? |
Մասնագիտություն | գրող, գրական քննադատ, կենսագիր և լրագրող |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
Ամուսին | Irita Bradford Van Doren? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Carl Van Doren Վիքիպահեստում |
Կառլ Քլինթոն Վան Դորեն (անգլ.՝ Carl Clinton Van Doren, սեպտեմբերի 10, 1885[1][2][3], Hope, Վերմիլիոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 18, 1950[1][2][3], Torrington), ամերիկացի քննադատ և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր։
Նա քննադատ և ուսուցիչ Մարկ Վան Դո��ենի եղբայրն էր և Չարլզ Վան Դորենի հորեղբայրը։
1939 թվականին Վան Դորենը «Բենջամին Ֆրանկլին» աշխատության համար Կենսագրության կամ ինքնակենսագրության Պուլիցերյան մրցանակ է ստացել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կ.Ք. Վան Դորենը ծնվել է Հոուփ գյուղում, Վերմիլիոն շրջան, Իլինոյս նահանգ, 1885 թվականի սեպտեմբերի 10-ին բժշկի ընտանիքում և մեծացել է ընտանեկան ֆերմայում։ 1907 թվականին ստացել է արվեստի բակալվարի աստիճան Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանում և դասավանդել է այդտեղ մինչև 1930 թվականը։ Վան Դորենը համաշխարհային ֆեդերալիստ էր և մի անգամ նա ասել է. «ակնհայտ է, որ համաշխարհային կառավարության ճանապարհին ընկած ոչ մի դժվարությունն չի կարող համեմատվել աշխարհ�� վտանգվածությանը առանց դրա»[5]։ 1939 թվականին ստացել է Կենսագրության կամ ինքնակենսագրության Պուլիցերյան մրցանակ «Բենջամին Ֆրանկլին» աշխատության համար[6]։
Վան Դորենի 1921 թվականին հրապարակված The American Novel հետազոտությունը սովորաբար դիտարկվում է որպես Հերման Մելվիլին որպես գրականության առաջնակարգ վարպետի քննադատողական կարգավիճակի վերականգնման գործի մեջ կատարած ներդրում[7]։ 1920-1922 թվականներին Վան Դորենը The Nation շաբաթաթերթի գրքերի բաժնի խմբագիրն էր[8]։
1912-1935 թվականներին Վան Դորենը ամուսնացած էր New York Herald Tribune թերթի խմբագիր Իրիտա Բրեդֆորդի հետ, իսկ 1939-1945 թվականներին՝ Ջեյն Ռայթ Գորմանի հետ։
Վան Դորենը սերտորեն աշխատում էր Հովարդ Հենրի Փեքհամի հետ նրա «Ամերիկյան հեղափոխության գաղտնի պատմությունը» (1941) աշխատության վրա, որը հետագայում արժանացել է Պուլիցերյան մրցանակի, ինչպես նաև Վան Դորենն աշխատանք է կատարել Քլինթոնյան փաստաթղթերի (Clinton Papers) հետ, որոնք առաջին անգամ վկայել են Բենեդիկտ Առնոլդի դավաճանության փաստը[9]։
Վան Դորենը մահացել է 1950 թվականի հուլիսի 18-ին՝ Թորրինգտոնում, Կոնեկտիկուտ[10]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանի ուսանողական հանրակացարանը անվանակոչված է Կառլ Քլինթոն Վան Դորենի հիշատակին։
Publications
[խմբագրել | խմբագրել կոդը]- The American Novel (1921 & 1940 expanded)
- The Secret History of the American Revolution (1941)
- Mutiny in January. The Story of a Crisis in the Continental Army now for the first time fully told from many hitherto unknown or neglected sources both American and British." New York: The Viking Press, 1943.
- Why I Am an Unbeliever (1926)
- American and British Literature Since 1890 (1925), համահեղինակությամբ՝ Մարկ Վան Դորենի հետ
- Benjamin Franklin (1938)[11], 1939 թվականի Կենսագրության կամ ինքնակենսագրության Պուլիցերյան մրցանակ հաղթող ISBN 978-0517625323
- Jane Mecom: the Favorite Sister of Benjamin Franklin (1950) ISBN 978-0670405633
- The Great Rehearsal (1948) ISBN 978-0809436194
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-category/222
- ↑ Van Doren, Carl (1948). «Preface». The great rehearsal: the story of the making and ratifying of the Constitution of the United States. Viking.
- ↑ Pulitzer Prize for Biography or Autobiography Official Listings.
- ↑ Chapter 3, The American Novel
- ↑ vanden Heuvel, Katrina, ed. (1990). The Nation: 1865-1990. New York: Thunder's Mouth Press. էջ 70. ISBN 1560250011.
- ↑ University of Michigan Faculty History Project
- ↑ Carl Van Doren dies in Connecticut
- ↑ «Review of Benjamin Franklin by Carl Van Doren». Kirkus Reviews. 1938 թ․ հոկտեմբերի 7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Քլինթոն Վան Դորեն» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հուլիսի 18 մահեր
- 1950 մահեր
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հոլանդական ծագումով ամերիկացիներ
- Կենսագրության կամ ինքնակենսագրության Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներ
- Համաշխարհային ֆեդերալիստներ
- Վան Դորենների ընտանիք
- Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի քննադատներ
- Ամերիկացի կենսագիրներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Ամերիկացի լրագրողներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ