Կապիտանի աղջիկը (հեռուստաներկայացում)
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Կապիտանի աղջիկը |
Թվական | 1976 |
Լեզու | ռուսերեն |
Դերակատարներ | Ալեքսանդր Աբդուլով, Ելենա Պրոկլովա, Վլադիմիր Սամոյլով, Լև Դուրով և Լեոնիդ Ֆիլատով |
Երաժշտություն | Ալֆրեդ Շնիտկե |
Կինոընկերություն | ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե |
Տևողություն | 163 րոպե |
«Կապիտանի աղջիկը» (ռուս.՝ «Капитанская дочка»), ռեժիսոր Պավել Ռեզնիկովի հեռուստաներկայացումը՝ հիմնված Ալեքսանդր Պուշկինի համանուն վիպակի վրա[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ ազնվական Պյոտր Գրինյովը ուղարկվում է ծառայության Բելոգորսկ ամրոցում։ Կայազորում նա սիրահարվում է կապիտան Միրոնովի դստերը՝ Մաշային և նրա համար մենամարտում սպա Շվաբրինի հետ։ Մաշայի զգացմունքները փոխադարձ են, սակայն Գրինյովի ծնողները դեմ են իրենց որդու ամուսնությանը։
Բերդի գրավումից հետո Եմելյան Պուգաչովը հաշվեհարդար է տեսնում կապիտան Միրոնովի և նրա կնոջ հետ, Մաշային հաջողվում է փախչել։ Գրինյովը կյանքը նույնպես խնայվում է, քանի որ ժամանակին նա ապստամբության առաջնորդին վերաբերվել է մարդկայնորեն։
Գրինյովին ատող Շվաբրինը խռովության պարտությունից հետո մատնում է երիտասարդին, և նա ձերբակալվում է պետական դավաճանության համար։ Մաշան խնդրում է կայսրուհուն ողորմել իր սիրելիին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Կուտեպով – հեղինակի խոսք
- Ալեքսանդր Աբդուլով – Պյոտր Գրինյով
- Ելենա Պրոկլովա – Մաշա
- Վլադիմիր Սամոյլով – Պուգաչով
- Բորիս Տելեգին – Իվան Կուզմիչ
- Եվգենյա Խանաևա – Վասիլիսա Եգորովնա
- Լեոնիդ Ֆիլատով – Շվաբրին
- Լև Դուրով – Սավելիչ
- Եվգենի Վելիխով – Գրինյովի հայրը
- Մարիա Անդրիանովա – Գրինյովի մայրը
- Յուրի Կատին-Յարցև – Իվան Իգնատևիչ
- Անդրեյ Մարտինով – Մաքսիմիչ
- Սերգեյ Լյախնիցկի – Խլոպուշա, Աֆանասի Սոկոլով
- Գրիգորի Լամպե – գլխավոր քարտուղար
- Ելիզավետա Նիկիշչինա – Պալաշկա
- Նատալյա Գունդարևա – Եկատերինա II
- Կոնստանտին Միխայլով – գեներալ
- Բորիս Նովիկով
- Կոնստանտին Ագեև – էպիզոդ
- Յուրի Բաղինյան – պաշտոնյա գեներալի խորհրդում (լուսագրերում նշված չէ)
- Իգոր Կաշինցև – պաշտոնատար անձ գեներալի խորհրդում (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Պավել Ռեզնիկով
- Սցենարի հեղինակ՝ Պավել Ռեզնիկով
- Օպերատոր՝ Վլադիսլավ Եֆիմով
- Կոմպոզիտոր՝ Ալֆրեդ Շնիտկե
- Նկարիչ՝ Վլադիմիր Ռիկով
- Մոնտաժող՝ Լ. Պեչիևա
Տես․նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կապիտանի աղջիկը» – Ալեքսանդր Պուշկին (1836)
- «Կապիտանի աղջիկը» – Վլադիմիր Կապլունովսկու ֆիլմը (1959)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|