Կապիտանի աղջիկը (ֆիլմ, 1958)
Կապիտանի աղջիկը ռուս.՝ Капитанская дочка | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | պատմական ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Կապիտանի աղջիկը |
Թվական | 1958 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Կապլունովսկի[1] |
Դերակատարներ | Օլեգ Ստրիժենով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 106 րոպե |
«Կապիտանի աղջիկը» (ռուս.՝ «Капитанская дочка»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Կապլունովսկին[2][3][4][5] Ալեքսանդր Պուշկինի համանուն վիպակի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինվորական ծառայության մեկնող ազնվական Գրինյովը փոթորկի ժամանակ իրեն օգնած Պուգաչովին է տալիս իր վերարկուն։ Գրինյովի ծառայության վայրը փոքր ամրոց է։ Նա սիրահարվում է պարետի դստերը՝ Մաշային և վիրավորվում սպա Շվաբրինի հետ մենամարտի ժամանակ։ Շուտով Պուգաչովը ապստամբություն է բարձրացնում, գրավում ամրոցը և մահապատժի է ենթարկում Մաշայի ծնողներին, իսկ Գրինյովին ազատ է թողնում։ Նա հարսնացուից նամակ է ստանում և իմանում, որ Շվաբրինը, որը Պուգաչովի մեղսակիցն է, նրան ստիպում է ամուսնանալ։ Ատամանի օգնությամբ Գրինյովն ազատում է աղջկան։ Պատերազմից հետո գերեվարված Շվաբրինը զրպարտում է Գրինյովին՝ նրան մեղադրելով ապստամբներին աջակցելու մեջ, բայց Մաշան կարողանում է կայսրուհուն ապացուցել նրա անմեղությունը։ Ֆիլմն ավարտվում է Պուգաչովի մահապատժի մասշտաբային տեսարանով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլեգ Ստրիժենով – Պյոտր Գրինյով
- Սերգեյ Լուկյանով – Եմելյան Պուգաչով
- Իա Արեպինա – Մաշա Միրոնովա
- Վլադիմիր Դորոֆեև – կապիտան Իվան Կուզմիչ Միրոնով
- Իրինա Զարուբինա – Վասիլիսա Եգորովնա
- Անատոլի Շիշկով – Սավելիչ
- Վյաչեսլավ Շալևիչ – Շվաբրին
- Պավել Պավլենկո – Իվան Իգնատևիչ, մի աչքը կույր պորուչիկ
- Բորիս Նովիկով – Մաքսիմիչ[6]
- Լև Զոլոտուխին – մայոր Իվան Իվանովիչ Զուրին
- Նիկիֆոր Կոլոֆիդին – Անդրեյ Պետրովիչ, Գրինյովի հայրը
- Սերգեյ Բլիննիկով – գեներալ
- Վլադիմիր Սոլովյով – քննիչ
- Ալեքսանդրա Դենիսովա – Ակուլինա Պանֆիլովնա, տերտերակին
- Ալեքսանդր Գումբուրգ – Խլոպուշա
- Յուրի Կատին-Յարցև – «գեներալ»
- Սերգեյ Տրոիցկի – պանդոկապան
- Պավել Շպրինգֆելդ
- Վարվառա Մյասնիկովա – Գրինյովի մայրը
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Կովարսկի
- Ռեժիսոր՝ Վլադիմիր Կապլունովսկի
- Օպերատոր՝ Էմիլ Գուլիդով
- Նկարիչ՝ Եվգենի Կումանկով
- Կոմպոզիտոր՝ Տիխոն Խրեննիկով
- Հնչյունայի ռեժիսոր՝ Սեմյոն Լիտվինով
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 - Լոկառնոյի (Շվեյցարիա) 12-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե առագաստ» առաջին մրցանակ ամենասենսացիոն ֆիլմի համար,
- 1959 – Կիևի համամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակ ֆիլմի նկարիչ Եվգենի Կումանկովին,
- 1960 – Վանկուվերի III միջազգային կինոփառատոնի դիպլոմ,
- 1960 – Մոնրեալի IV միջազգային կինոփառատոնի դիպլոմ (Կանադա),
- 1960 – Ստրատֆորդի ՄԿՓ-ի մասնակցության դիպլոմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0052671/
- ↑ Программа XXV Российского кинофестиваля «Литература и кино»: с 4 по 10 апреля
- ↑ «Лучшие фильмы, которые нужно бы показать российским детям (список)». Արխիվացված է օրիգինալից 2021-04-17-ին. Վերցված է 2021-04-27-ին.
- ↑ 10 вариантов провести выходные в Москве 14-15 октября
- ↑ Вячеслав Шалевич ушёл из жизни в Москве
- ↑ Капитанская дочка (1958) Full Cast & Crew
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1958 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Խորհրդային պատմական ֆիլմեր
- Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ռուսական պատմական ֆիլմեր
- 1950-ականների խորհրդային ֆիլմեր
- 1958 դրամա ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր