Կանաչ թալա
Գյուղ | ||
---|---|---|
Կանաչ թալա | ||
ադրբ.՝ Göytala | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շուշի | |
Համայնք | Եղցահող (համայնք, Շուշիի շրջան) | Եղցահող համայնք | |
Այլ անվանումներ | Գոյթալա | |
ԲԾՄ | 1314 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | [1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | կանաչթալեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Կանաչ թալա, գյուղ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում։ Եղցահող, Տասը Վերստ գյուղերի հետ միասին կազմում է Եղցահող համայնքը[2]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հայկական անվանումը Կանաչ թալա է, «թալա» նշանակում է բացատ։ Գյուղի ադրբեջանկան անունը Գոյթալա է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է ԱՀ արևմտյան հատվածում՝ Շուշիի շրջանում՝ նախկին Բերդաձոր գավառում։ Այն տեղակայված է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան լեռնաճյուղերի լանջերի հարթավայրային մասում, Ստեփանակերտ-Գորիս մայրուղու աջակողմյան հատվածում, Ստեփանակերտ քաղաքից 39 կմ, Շուշի քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը, ըստ պատմագիրների, ունի մինչև հեթանոսական ժամանակները հասնող բազմադարյա պատմություն։ Դրա մասին վկայում է Դաշտահող հանդամասում հայտնաբերված Ք․ա․ 2-1-ին դամբարանաբլուրը, Ք․ա․ 2-1-ին հազարամյակների կիկլոպյան ամրոցի մնացորդները[3]։ Մասնակի պեղումների և գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հայտաբերվել են կենցաղային իրեր, զարդեր, որոնց մի մասը պահպանվում է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։
Գյուղն Արցախյան ազատամարտին (1988-1994)
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղակայված լինելով կարևոր ռազմավարական կետում՝ Բերդաձորի ենթաշրջան ներխուժած ցեղերն ամեն կերպ փորձել են վերացնել այդ հայկական բնակավայրը։ Եվ ի վերջո այդ գործը 20-րդ դարի 1970-ական թվականներին իր ավարտին հասցրեցին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարները։ Նրանք Լաչինի շրջանի քրդերի և ադրբեջանցիների մի քանի տասնյակ ընտանիքներ տեղափոխեցին Կանաչ թալա և բռնազավթեցին հայերի տներն ու այգիները[4]։
Կանաչ թալա գյուղում 1988-1989 թվականներին կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ, որն սկզբում առանձին, այնուհետև Արցախի ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Շուշիի և Արցախի այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[4]։
Գյուղի ազատագրվելուց հետո Կանաչ թալայի նախկին բնակիչներից վերադարձել են հայրենի գյուղ և փորձում են շենացնել իրենց պապերի օջախները։
Կանաչ թալայի բնակիչները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։ Նրանց մի մասը ռազմաճակատի տարբեր հատվածներում զոհվել են[4]։
Գյուղում հայտնի են Քափունց տոհմի ներկայացուցիչները։
1992 թվականի մայիսի 17-ին հայկական զինված ուժերը, ոչնչացնելով Լիսագորում տեղակայված թշնամու ռազմական հենակետերը, ազատագրեցին նաև Կանաչ թալան[4]։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանաչ թալայում են Օշափի քար կամուրջը (XIII դ.), Եղծահողի եկեղեցին (XII դ.), Խերխան և Ենգիբար տեղամասերում գտնվող խաչքարերը (XII–XIII դդ.)։ արտերին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 15 | 16 | 12 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլտնտեսությունն զբաղվում էր անասնաբուծությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուներ ութամյա դպրոց, գրադարան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահաշիվ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, գյուղերը, քաղաքները. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջ 497.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 564–566.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 135)։ |
|