Jump to content

Կամպո դե Ֆիորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամպո դե Ֆիորի
Կամպո դեյ Ֆիորի հրապարակը Ջորդանո Բրունոյի արձանի հետ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Կամպո դե Ֆիորի (Campo de' Fiori, բառացի՝ «ծաղիկների դաշտ»[Ն 1]), ուղղանկյունաձև տարածք Հռոմի կենտրոնում՝ Նավոնայի ապարանքի և Ֆերենեզե հրապարակի կիսաճանապարհին։

Միջնադարում այդ տարածքը Օրսինի ընտանիքի տիրապետության տակ էր և մինչ XV դարը մնացել է կիսակառույց վիճակում։ Չնայած որ Բարմենտեն այդ թաղամասում հիմնեց մեծագույն պալացցո դելա Կանելլերիա, հրապարակի և մեր օրերում վերջնականապես կառուցված չէ. այնտեղ տեղակայված են իջևանատներ ու առևտրականների տներ (հրապարակում մինչ օրս էլ կատարվում է բանջարեղենի և ձկան առևտուր)։

Այն մասին, որ Կամպո դեյ Ֆիորիում երկար ժամանակ անցկացվել են հրապարակային մահապատիժներ, հիշեցնում է Ջորդանո Բրունոյի արձանը, որը տեղադրվել է 1889 թվականին այնտեղ, որտեղ խարույկ է բարձրացվել փիլիսոփան։

  1. Հայալեզու գրականությունում թարգմանվում է նաև Ծաղիկների հրապարակ։ Տես օրինակ Ալեքսանդր Վոլկովի «Դեգերումներ» գրքում(չաշխատող հղում)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամպո դե Ֆիորի» հոդվածին։