Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 29, 2012 թ.
Խամսայի մելիքությունները («Խամսայի երկիր», արաբ.՝ «խամսա» նշանակում է «հնգյակ»), Արցախ-Խաչենի իշխանատոհմերի ստեղծած զինական դաշնակցության անդամ հինգ հայկական իշխանությունների ընդհանուր անվանումն է, որոնց տիրույթները մոտավորապես համընկնում են ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի (ներառյալ Արցախի և Սյունիքի ազատագրված տարածքները) հետ: Արցախի մելիքական տոհմերը անմիջական ժառանգներն ու հետնորդներն էին ուշ-միջնադարի Արցախի ֆեոդալ արքաների և իշխանների, որոնց օտար տիրապետողները 15-րդ դարամիջում ճանաչել էին որպես մելիքներ, նրանց տիրույթները՝ մելիքություններ: Խամսայի մելիքները հատկապես հզոր էին XVII դարի վերջին և XVIII դարի սկզբին, պատմական այդ շրջանում նրանք գլխավորել են հայ ազգային ազատագրական շարժումը՝ ընդդեմ պարսկական և թուրքական բռնակալությունների: