Կազիմիր Բուգա
Կազիմիր Բուգա լիտ.՝ Kazimieras Būga | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1879[1][2] Pažiegė, Զարասայ շրջան, Ուտենայի գավառ, Լիտվա[3] |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1924[1] (45 տարեկան) Քյոնիգսբերգ, Պրուսիայի ազատ պետություն |
Գերեզման | Պետրաշյունայ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լիտվա |
Մասնագիտություն | բառարանագիր, լեզվաբան, բանասեր և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Պերմի պետական համալսարան, Տոմսկի պետական համալսարան և Վիտովտ Մեծի համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն[4], բանասիրություն[4], բառարանագրություն[4] և Վիտովտ Մեծի համալսարան |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան, Քյոնիգսբերգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1912) |
��իրապետում է լեզուներին | լիտվերեն[1][4] |
Kazimieras Būga Վիքիպահեստում |
Կազիմիր Բուգա (լիտ.՝ Kazimieras Būga, նոյեմբերի 6, 1879[1][2], Pažiegė, Զարասայ շրջան, Ուտենայի գավառ, Լիտվա[3] - դեկտեմբերի 2, 1924[1], Քյոնիգսբերգ, Պրուսիայի ազատ պետություն), լիտվացի, ռուս լեզվաբան, բանասեր, Պերմի (1916-1919), Տոմսկի (1919-1920) և Կաունասի (1922 թվականից) համալսարանների պրոֆեսոր, լիտվերենի ուսումնասիրող։ Մեծ ներդրում ունի լիտվերենի հնչյունաբանության կառուցվածքում, շեշտադրման ու քերականության ուսումնասիրման մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Պետերբուրգի համալսարանը, պատկանել է լեզվաբանության պետերբուրգյան դպրոցին, որի անդամներն են հիմնականում եղել պրոֆեսոր Իվան Բոդուեն դե Կուրտենեի սաները, ովքեր հետագայում եղել են խորհրդային հայտնի լեզվաբաններ` Եվգենի Պոլիվանով, Լև Յակուբինսկի, Բորիս Տոմաշևսկի և այլք։ Լեզվաբանության այս ուղղության ներկայացուցիչնորը զարգացրել են լեզվի մոտեցման նպատակային ու արմատական մոտեցումներ` այս առումով նախորդելով Պրահայի նշանավոր լեզվաբանական դպրոցին։ Պետերբուրգի լեզվաբանական դպրոցի շատ գաղափարներ ընկել են հետագա տասնամյակներում հանդես եկած բազմաթիվ լեզվաբանների աշխարհայացքի հիմքում` կարևոր ազդեցություն ունենալով ժամանակակից լեզվաբանության զարգացման գործում[5]։
Հետաքրքրությունների ոլորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազիմիր Բուգայի հետաքրքրություններն առնչվում են լիտվերենի գրեթե բոլոր ոլորտներին։ Նա ուսումնասիրել է լիտվերենի շեշտադրումը, տարբեր հնչյունների ծագումը, նրանց պատմական զարգացումը, բացահայտել է շատ բառերի ծագումնաբանությունը։ Հետազոտել է լիտվական անձնանունների բառակազմության եղանակները, հրատարակել է դրանցից շատերի ստուգաբանությունը։
Բուգան վերականգնել է Լիտվական մեծ իշխանների անունների բնօրինակ ձևերը, մեծ ներդրում է ունեցել լիտվերենի հնչյունական կառուցվածքի, շեշտերի, քերականության ուսումնասիրման բնագավառում։
Նա հոգ է տարել գրավոր լեզվի կատարելագործման համար։ Գրել է մեկ աշխատանք գրավոր լեզվի միասնականացման վերաբերյալ, փրկել է լիտվերեն բազմաթիվ գեղեցիկ բառեր, որոնք հռչակվել էին օտար լեզվից փոխառություններ (լիտ.՝ boba, labas, liaudis, riba, kūdikis, skriauda, marios):
Կազիմիր Բուգային թերևս չի հետաքրքրել միայն լիտվերենի շարահյուսությունը։ Իր բառարանի ներածության մեջ նա գրել է. «Թող ընթերցողը չմտածի անգամ այս բառարանից տրոհության նշանները սովորելու մասին»։
Չնայած Բուգան կարճ է ապրել, սակայն մեծ է նրա կատարած գործը։ Նրան կարելի է համարել լիտվերենի գիտական ուսումնասիրման իսկական հիմնադիրներից մեկը։ 1958-1962 թվականներին Վիլնյուսում հրատարկվել է Կազիմիր Բուգայի «Հատընտիր գործեր» (լիտ.՝ «Rinktiniai raštai») եռահատորյակը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիտվացի կառավարիչների անունների մասին
- Lituanica.
- Հին լիտվացիների և գերմանացիների հարաբերությունների մասին[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Буга, Каземир // Профессора Пермского государственного университета: (1916–2001) / Гл. ред.: В. В. Маланин — Пермь: Изд-во Перм. ун-та, 2001. 279 с. С. 18-19.
- ↑ Steponas Maculevičius, Doloresa Baltrušienė. Znajomość z Litwą. Księga tysiąclecia. Tom pierwszy. Państwo. – Kaunas: Kraštotvarka, 1999. – ISBN 9986-892-34-1, p. 127.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.lkz.lt/ Լիտվերենի ակադեմիական բառարանի առաջին առցանց հրատարակությունը (2005) 20 հատորով (1941-1942)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազիմիր Բուգա» հոդվածին։ |
|