Խնկեղեգ
Խնկեղեգ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Acorales |
Ընտանիք | Acoraceae |
Ցեղ | Խնկեղեգ (Acorus) L., 1753 |
Խնկեղեգ, ակիր (լատին․՝ Acorus), նվիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Տերևները երկար են (մինչև 1 մ) նշտարաձև կամ թրաձև, կոճղարմատը հաստ է, սողացող։ Ծաղկաբույլը՝ դեղնականաչավուն կամ դեղին։ Պտուղը բազմասերմ հատապտուղ է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ակոռուս» բառը հունական ծագում ունի հին հունարեն՝ ἄκορος «Խնկեղեգ»[1]։ Պլինիոսը այն բացատրել է որպես հակաակնախտային, ելնելով այն բանից, որ դեղաբույսը հնում կիրառվել է աչքի հիվանդությունների դեպքում։ Իսկ «կալամուս» հունարեն նշանակում է եղեգ, ելնելով այն բանից, որ բույսը հաճախ աճում է եղեգնուտներում։ Հայերեն խնկեղեգ բառը կապվում է այն բանի հետ, որ անցյալում բույսից հայ եկեղեցականները պատրաստել են խունկ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 70 սմ բարձրության, եռանիստ ցողունով բազմամյա խոտաբույս է։ Ունի հերթադիր, նշտարաձև կամ թրաձև, մինչև 1 մ երկարության տերևներ, ոլորուն, սողացող կոճղարմատ։ Ծաղիկները մանր են, երկսեռ, իսկ պտուղը բազմասերմ, կարմիր հատապտուղ է։ Բույսը ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, սակայն պտուղները երբեք չեն հասունանում։ Բույսը բազմանում է միայն վեգետատիվ ճանապարհով (կոճղարմատով)։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոճղարմատում և տերևներում պարունակվում են 1-3,5% եթերայուղ, դառը գլիկոզիդ` ակորին, դաբաղանյութեր, կուպր, խեժ, էքստրակտիվ նյութեր, մինչև 21% օսլա, կարոտին, C, E վիտամիններ, խոլին, ալկալոիդներից` կալամին, կալամենոլ, պալմիտինաթթու։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է երկու տեսակ, նախկին ԽՍՀՄ-ում և Հայաստանում՝ 1 տեսակ՝ սովորական խնկեղեգ (լատին․՝ Acoarm calamus), որն աճում է ճահիճների ու գետերի ափին, երբեմն առաջացնում է խիտ բուսուտներ։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնկեղեգի բուժիչ հատկությունները հայտնի են եղել միջնադարի հայ բժիշկներ Մխիթար Հերացուն և Ամիրդովլաթ Ամասիացուն։ Խնկեղեգը պարունակում է եթերային յուղեր, գլյուկոզիդ, դաբաղանյութեր, օսլա, խեժ, ասկորբինաթթու, և այլն։ Անցյալում հայ եկեղեցականները խնկեղեգից խունկ են պատրաստել։ Խնկեղեգից ստացված պատրաստուկները կիրառվում են որպես ախորժաբեր և մարսողությունը բարելավող, ինչպես նաև օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Խնկեղեգն լայնորեն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ, պարֆյումերիայում։ Բժշկության մեջ օգտագործում են այս բույսի արմատները։ Օգտագործում են ախորժակի գրգռման և մարսողության կարգավորման համար, նաև քրոնիկ ստամոքսաբորբի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, փորլուծության ժամանակ։ Այն մտնում է ժամանակակից բժշկության մեջ տարածված հակախոցային «Վիկալին» և «Վիկային» պատրաստուկների բաղադրության կազմում, ինչպես նաև ախորժակի բարձրացման և մարսողության կարգավորման համար օգտագործվող դեղաբույսերի հավաքների մեջ։ Բժշկական նպատակներով օգտագործվում են բույսի արմատներից և տերևներից ստացվող եթերային յուղը, որը մտնում է լեղաքարային և երիկամաքարային հիվանդության բուժման և կանխարգելման համար օգտագործվող «Օլիմենտին» պատրաստուկի մեջ։ Ժողովրդական բժշկության մեջ խնկեղեգի արմատները կիրառվում են լյարդի, լեղապարկի և երիկամաքարային հիվանդությունների համար գործածվող դեղերի պատրաստման ժամանակ։ Այն համարում են տոնուսը բարձրացնող միջոց և օգտագործում են կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների ժամանակ։ Դրա թուրմով և եփուկով լվանում են թարախային վերքերը և խոցերը կամ դնում են թրջոցներ։ Արմատներն օգտագործում են ռախիտով և գեղձախտով հիվանդ երեխաներին լողացնելու համար պատրաստվող ջրային լոգանքների մեջ[2]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն եղեգնային խնկեղեգը կամ սովորական խնկեղեգը (A. calamus), որն աճում է կանգնած ջրերում, գետափերին, տղմոտ հողերում, ճահճուտներում՝ հաճախ տալով համատարած բուսուտներ։ Մեր հանրապետությունում խնկեղեգն աճում է միայն Էջմիածնի շրջանում, այն էլ սահմանափակ տարածքներում։ Ամբողջ բույսն ունի հաճելի բույր և դառը համ։ Մեկ բույսի կոճղարմատի տարեկան աճը չի անցնում 150 գրամից։ Մեր հանրապետությունում խնկեղեգն համարյա անհետացել է և աճում է միայն Էջմիածնի շրջանի Փարաքար և Արևշատ գյուղերում։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]մոնոտիպ ընտանիք Խնկեղեգազգիներ |
2-ից 6 կենսաբանական տեսակներ, այդ թվում, երկու հանրաճանաչ տեսակներ։ Խնկեղեգ սովորական (Acoarm calamus) |
|||||||||||||||
մոնոտիպիկ կարգ Նվիկազգիներ | d1 | f1 | ||||||||||||||
Բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր | դաս Խնկեղեգ |
e2 | ||||||||||||||
ևս ծաղկավոր բույսերի 44 կարգ | d2 | f2 | ||||||||||||||
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Acorus calamus L..
- Acorus gramineus Sol. ex Aiton.
- Acorus americánus (Raf.) Raf..
- Acorus latifólius Z.Y.Zhu
- Acorus tatarinówii Schott
- Acorus xiangýeus Z.Y.Zhu
Սորտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղեգնի որոշ սորտեր
- Acorus calamus ‘Variegatus’
- Acorus gramineus ‘Ogon’
- Acorus gramineus ‘Pusillus’
- Acorus gramineus ‘Variegatus’
- Acorus ‘Mt. Emei’.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կ��դը]- Грудзинская И. А. Семейство аронниковые, или ароидные (Araceae) // Жизнь растений. В 6 т. / Гл. ред. А. Л. Тахтаджян. — М.: Просвещение, 1981. — Т. 6. Цветковые растения. / Под ред. А. Л. Тахтаджяна. — С. 466—493. — 543 с. — 300 000 экз. (В этом издании род Аир отнесён к аронниковым.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 61)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկեղեգ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկեղեգ» հոդվածին։ |
|
|