Լոիս Մաքսվել
Լոիս Մաքսվել անգլ.՝ Lois Maxwell | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1927[1][2] |
Ծննդավայր | Kitchener, Regional Municipality of Waterloo, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2007[3][1][2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրիմանթլ, City of Fremantle, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1945)[4] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | դերասանուհի և գրող |
Լոիս Մաքսվել (անգլ.՝ Lois Maxwell, փետրվարի 14, 1927[1][2], Kitchener, Regional Municipality of Waterloo, Օնտարիո, Կանադա - սեպտեմբերի 29, 2007[3][1][2], Ֆրիմանթլ, City of Fremantle, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա), կանադացի դերասանուհի, առավել հայտնի է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից՝ օրիորդ Մանիպենի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոիս Ռուտ Հուկերը ծնվել է 1927 թվականի փետրվարի 14-ին՝ կանադական Կիտչեներ քաղաքում։ Նա 15 տարեկանում փախել է տնից, որպեսզի միանա կանադական զորքին, որը մասնակցում էր Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Սկզբնական ժամանակաշրջանում ընդունվել է որպես զինվոր, բայց հետո տեղափոխվել է զինվորական կորպուս։ Նա զինվորականների հետ շատ է ճանապարհորդել Եվրոպայում, որտեղ հանդես է եկել երաժշտական և պարային համարներով։ Այն մասին, որ նա դեռ անչափահաս է, իմացել են միայն Լոնդոնի շտաբում։ Նա տեղափոխվել է Կանադա և ընդունվել է դրամատիկական արվեստի թագավորական համալսարան, որտեղ ծանոթացել է Ռոջեր Մուրի հետ, ով նույնպես սովորում էր այդտեղ։
Տասներկու տարեկան հասակում տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ միանգամից գտել է դերասանուհու աշխատանք, այդ իսկ պատճառով իր ազգանունը փոխել է Մաքսվել։ 1948 թվականին «Այս աղջիկը Հագենից է» ֆիլմում խաղալու համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ որպես դերասանուհու լավագույն բեմել։ 1949 թվականին Լոիսը Մերիլին Մոնրոյի հետ մասնակցել է «Life» ամսագրի ֆոտոսեսսիային։
1950 թվականին Մաքսվելը հոգնել է Հոլիվուդում աշխատելուց և հինգ տարով տեղափոխվել է Հռոմ։ Այնտեղ նա նկարահանվել է մի քանի իտալական ֆիլմերում, որոնցից առավել հայտնի է դարձել «Աիդա» ֆիլմը՝ նկարված համանուն օպերայի հիման վրա, որտեղ գլխավոր դերերից մեկը կատարել է Սոֆի Լորենը։
Փարիզ մեկնելու ժամանակ ծանոթացել է Պիտեր Մարիոտի հետ, ում հետ էլ 1957 թվականին ամուսնացել է։ Հարսանիքից հետո նրան հաստատվել են Լոնդոնում, որտեղ ծնվել են նրանց երկու երեխաները։ Մեծ Բրիտանիայում նա շարունակել է դերասանական կարիերան։ Նա դերակատարումներ է ունեցել տարբեր ֆիլմերում, սակայն 1962 թվականին նա կատարել է իր ամենաճանաչված՝ օրիորդ Մանիպենի դերը՝ Ջեյմս Բոնդի մասին առաջին՝ «Բժիշկ Նոու» ֆիլմում։ Վերջին քսան տարվա ընթացքում Լոիսը այդ դերը կատարել է Ջեյմս Բոնդի 14 ֆիլմերում։ Վերջին անգամ կատարել է օրիորդ Մանիպենի դերը 1962 թվականին՝ «Մարդասպանի հայացքով» ֆիլմում։ Նկարահանման ընթացքում Մաքսվելը խնդրել է սպանել իր կերպարին, սակայն պրոդյուսերները որոշել են այդպես չվարվել և օրիորդ Մանիպենին խաղացել է Բոնդի մասին այլ ֆիլմերում։ Բոնդի մասին ֆիլմերում նկարահանվելու ժամանակ Մաքսվելը կադրում հայտնվել է ավելի քիչ, քան 20 րոպեն և արտաբերել է 200 բառ, սակայն հենց այս դերով է դարձել առավել հայտնի[5]։
1973 թվականին՝ ինֆարկտի հետևանքով ամուսնու մահից հետո Մաքսվելը վերադարձել է Կանադա և հաստատվել Տորոնտոյում։ Այնտեղ նա դարձել է «Toronto Sun» ամսագրի վարող՝ օրիորդ Մանիպենի կեղծանվամբ, նաև զբաղվել է տեքստիլ արդյունաբերության բիզնեսով։ 1994 թվականին կրկին վերադարձել է Անգլիա, որտեղ ապրել է Սոմերսեթ կոմսությունում՝ աղջկա մոտ։
2001 թվականին Լոիսը մեկնել է Ավստրալիա՝ իր աղիքների քաղցկեղի վիրահատության համար։ Վիրահատությունից հետո մնացել է Ավստրալիայում՝ տղայի մոտ, ով ապրում էր Պերտում։ Այնտեղ էլ մահացել է 2007 թվականի սեպտեմբերի 29-ին՝ 80 տարեկան հասակում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1947 — Эта девушка из Хагена — Ջուլիա Քեյն
- 1947 — Коридор зеркал — Լոիս
- 1953 — Аида — Ամներիս
- 1954 — Великая надежда — Լիլի Դոնալդ
- 1957 — Безжалостное время — Վիկի Հարկեր
- 1962 — Лолита — Քույր Մերի Լոր
- 1962 — Доктор Ноу — Օրիորդ Մանիպենի
- 1963 — Призрак дома на холме — Գրեյս Մարկվեյ
- 1963 — Из России с любовью — Օրիորդ Մանիպենի
- 1964 — Голдфингер — Օրիորդ Մանիպենի
- 1965 — Шаровая молния — Օրիորդ Մանիպենի
- 1967 — Живёшь только дважды — Օրիորդ Մանիպենի
- 1969 — На секретной службе Её Величества — Օրիորդ Մանիպենի
- 1971 — Бриллианты навсегда — Օրիորդ Մանիպենի
- 1973 — Живи и дай умереть — Օրիորդ Մանիպենի
- 1974 — Человек с золотым пистолетом — Օրիորդ Մանիպենի
- 1975 — Шарло в Гонконге — Օրիորդ Մանիպենի
- 1977 — Шпион, который меня любил — Օրիորդ Մանիպենի
- 1979 — Лунный гонщик — Օրիորդ Մանիպենի
- 1979 — Найти и потерять — Անգլուհի
- 1981 — Только для твоих глаз — Օրիորդ Մանիպենի
- 1983 — Осьминожка — Օրիորդ Մանիպենի
- 1985 — Вид на убийство — Օրիորդ Մանիպենի
- 2001 — Четвёртый ангел — Օլիվիա
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե գլոբուս 1948 — Պարգևատրվել է լավագույն առաջին խաղի համար («Այս աղջիկը Հագենից է»)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/7020553.stm
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ Lois Maxwell, 80; Miss Moneypenny in Bond movies
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лоис Максвелл (անգլ.) Internet Movie Database կայքում
- Некролог Արխիվացված 2011-05-24 Wayback Machine в «The Times» от 1 октября 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոիս Մաքսվել» հոդվածին։ |
|
- Փետրվարի 14 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Սեպտեմբերի 29 մահեր
- 2007 մահեր
- Ավստրալիայում մահացածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Կանադացի դերասանուհիներ
- Կանադացի կինոդերասանուհիներ
- Կանադացի հեռուստատեսային դերասանուհիներ