Jump to content

Լատիներեն արտահայտությունների ցանկ «S»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկի մեջ ընդգրկված է S տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։

Բովանդակություն
 A  ·  B  ·  C  ·  D  ·  E  ·  F  ·  G  ·  H  ·  I  ·  J  ·  L  ·  M  ·  N  ·  O  ·  P  ·  Q  ·  R  ·  S  ·  T  ·  U  ·  V  · ամբողջը
Հղումներ
Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
saltus in demonstrando «Թռիչք բացատրության մեջ» Բացատրության տրամաբանության մեջ բաց թողած տեղ, ինչի պատճառով հավասարման անհրաժեշտ մի մասը բաց է մնացել։
salus in arduis Դժվարությունների մեջ գտած հանգրվան Արծաթե դարի մաքսիմ, նաև կրթական հաստատության տարածված կարգախոս։
salus populi suprema lex esto Ժողովրդի բարօրությունը պետք է բարձրագույն օրենքը լինի։ Ցիցերոնի De Legibus, երրորդ գրքից, մաս 2, ենթագլ. 8։ Մեջբերված է Ջոն Լոք-ի Երկրորդ տրակտատում՝ On Civil Government/ «Քաղաքացիական կառավարության մասին»՝ կառավարության ճիշտ կազմակերպման նկարագրության մեջ։ Նաև ԱՄՆ Միսսուրի նահանգի կարգախոսը։
sede vacante թափուր գահով Գահը Հռոմի Սուրբ աթոռն է, թափուր նշանակում է երկու պապերի գահակալության միջև եղած ժամանակը
semper invicta Միշտ անհաղթ Վարշավայի կարգախոսը
semper liber Միշտ ազատ Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա քաղաքի կարգախոսը։
semper paratus Միշտ՝ պատրաստ Որոշ հաստատությունների կարգախոսը։
semper primus Միշտ առաջինը
Senatus Populusque Romanus (S.P.Q.R.) Հռոմի սենատ և ժողովուրդ"
Հռոմի Հանրապետության պաշտոնական անունը։ "SPQR" գրությունն իրենց վրա կրում էին հռոմեական լեգիոնները։ Նաև Հին Հռոմի և ներկայիս Հռոմ քաղաքի կարգագրությունն է։
sine nomine (s.n.) Անանուն Գործածվում է գրականագիտության մեջ՝ ցույց տալու համար, որ փաստաթուղթը հրատարակողն անհայտ է։
si vis amari ama Սիրվել ես ուզում՝ սիրի'ր։ Այս մեջբերումը վերագրվում է հռովմեացի իմաստասեր Սենեկային։
si vis pacem, para bellum "խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի" Պուբլիուս Ֆլավիուս Վեգետիուս Ռենատուսի Epitoma rei militaris-ից։
sic vita est "այսպիսին է կյանքը" Ցույց է տալիս, որ թե' լավ և թե' վատ հանգամանքները կյանքի հատկանիշներն են։
silentium est aureum "լռությունը ոսկի է" Հայտնի արտահայտության լատինացված ձևն է։
sum quod eris Ես այն եմ, ինչ որ դու լինելու ես Գերեզմանաքարի փորագրություն, որը հիշեցնում է կարդացողին մահվան անխուսափելիության մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել կոդը]
  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.