Լատիներեն արտահայտությունների ցանկ «I»
Արտաքին տեսք
Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։
Այս ցանկի մեջ ընդգրկված է I տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։
Բովանդակություն |
---|
A · B · C · D · E · F · G · H · I · J · L · M · N · O · P · Q · R · S · T · U · V · ամբողջը |
Հղումներ |
I
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատիներեն | Թարգմանություն | Նշումներ |
---|---|---|
ibidem (ibid.) | նույն տեղում | Սովորաբար օգտագործվում է կենսագրական մեջբերումներում՝ նախորդ հղումի աղբյուրին կրկին հղում անելու համար |
Idem per idem | Նույնը նույնի միջոցով | |
Ibi semper est victoria ubi concordia est | Հաղթանակը միշտ այնտեղ է, որտեղ միասնություն կա | |
idem (id.) | նույնը | Օգտագործվում է արդեն նախկինում հղված որևէ բանին կրկին հղում անելու համար։ Տես նաև ibidem։ |
idem quod (i.q.) | նույնը ինչ... | Չշփոթել IQ (Intelligence quotient) Ինտելեկտի գործակից արտահայտության հետ |
id est (i.e.) | այսինքն | Օգտագործվում է՝ «այսինքն դա նշանակում է...» կամ «ինչը նշանակում է...» կամ «այլ խոսքերով ասած...» կամ երբեմն «այս դեպքում... » արտահայտությունների իմաստներով՝ կախված բովանդակությունից։ Սակայն չի կարելի այն օգտագործել՝ «օրինակի համար...» իմաստով, ինչի համար կա լատիներեն exampli gratia e.g. արտահայտությունը։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել կոդը]- Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
- Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
- Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
- John Hardo Modern Catholic Dictionary.
- Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.
|